Basic information
Number
N 536
Type
Որոշում
Act type
Base act (28.10.1992-24.03.1998)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.10.1992
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Signing date
28.10.1992
Effective date
28.10.1992
Interrupt date
24.03.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 1992 թվականի N 536

քաղ. Երևան

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել գործունեության առանձին տեսակների ցանկը, որոնք իրականացնող ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա չեն տարածվում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված արտոնությունները (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Խ. Հարությունյան

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 1992 թվականի
հոկտեմբերի 28-ի N 536 որոշմամբ


Ց Ա Ն Կ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՉԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 22 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հասարակական սննդի կազմակերպում

առևտուր

խաղատների և խաղային ավտոմատների գործունեություն

համակարգչային խաղեր, վիճակախաղեր, սպորտային խաղեր

տեսաֆիլմերի ցուցադրում, վարձույթով տրվող տեսաժապավեններ

շուկաներ

տուրիզմ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում տուրիստների ընդունման և սպասարկման)

վարձույթով տրվող ավտոկայան և ավտոտեխսպասարկում

բաղնիքներ, սաունաներ և կենցաղսպասարկման ոլորտի այլ տեսակներ

ոգելից խմիչքների արտադրություն

բանկային և ապահովագրական գործունեություն

աուդիտորական ծառայությունների և իրավաբանական խորհրդատվություն

բորսաներ

գրավատներ

միջնորդային և բրոկերային գործունեություն:

Change History
Changing Act Corresponding incorporation
05.03.1998, N 142 24.03.1998, N 536
Changed acts
Changing Act Corresponding incorporation