ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2022 թ. |
N 1047-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/1 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, ավագ նախադպրոցական տարիքային խմբով՝ սովորողների համակազմի սահմանային 30 տեղերի թվով գործունեության լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:
|
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|