Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (07.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.17-2022.10.30 Պաշտոնական հրապարակման օրը 28.10.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 հոկտեմբերի 2022 թ.

N 38-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունիսի 9-ի «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» N 20-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. «Թղթային, էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի, դասագրքի մեթոդական ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի օգտագործման (ներառյալ՝ հոնորարների վճարման) հետ կապված, մտավոր սեփականությանը վերաբերող բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են դրամաշնորհի հրավերի պայմաններով և կողմերի միջև կնքվող պայմանագրով:»:

2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Դասագրքերի, այդ թվում՝ էլեկտրոնային և հիբրիդ դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝ տարրական, միջին և ավագ դասարաններում 3-ից մինչև 7 տարի է՝ կախված տվյալ առարկայի շաբաթական դասաժամերի քանակից:»:

3) 10-րդ կետում «ներդրված գումարները» բառերից հետո լրացնել «(, բացառությամբ բրայլյան դասագրքերի և ազգային փոքրամասնությունների լեզուներով դասագրքերի, որոնց ստեղծումը, հրատարակումը և վերահրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին)» բառերը:

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում կարող է օգտագործել թղթային դասագիրքը կամ դրա թվայնացված տարբերակը կամ հիբրիդային դասագիրքը կամ համատեղել դրանք կամ կարող է հրաժարվել թղթային դասագրքից` օգտագործելով էլեկտրոնային կամ հիբրիդ դասագիրք:»:

5) 16-րդ կետը լրացնել նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Մրցույթները կարող են իրականացվել տարբեր ժամանակներում կամ միաժամանակ:»:

6) 16-րդ կետից հետո լրացնել նոր՝ 16.1-ին և 16.2-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«16.1. Դասագրքի ստեղծման մրցույթին կարող է ներկայացվել այն դասագիրքը, որն ունի օգտագործման համար անհրաժեշտ դասագրքի ամբողջական տեսք, պատրաստ է տպագրության համար, և մրցույթին է ներկայացված օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ նմուշը ու դրա էլեկտրոնային տարբերակը:

16.2. Դասագրքի հրատարակման մրցույթն իրականացվում է դասագրքի տպագրության և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան առաքման համար։»:

7) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21.Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված դասագրքերի փորձաքննությունն իրականացվում է հետևյալ փուլերով.

1) համապատասխանության փուլ: Այս փուլում գնահատվում է ներկայացված դասագրքում նյութի գիտական համապատասխանությունը՝ «Համապատասխանում է» և «Չի համապատասխանում» գնահատականներով։ Սույն կարգի 36-րդ կետով նախատեսված հանձնաժողովի կողմից կազմվում է գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու համար:

2) բովանդակային գնահատման փուլ: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումն իրականացվում է հանձնաժողովների կողմից՝ սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն, մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։»:

 7) 21-րդ կետից հետո լրացնել 21.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«21.1. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված փուլերը հաղթահարած դասագրքերը հրապարակվում են ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում դասագրքի վերաբերյալ կարծիք ներկայացնելու համար:»:

8) 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Հաստատությունների կողմից ներկայացված հայտերի ամփոփման արդյունքներով պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում ձևավորվում է հաջորդ ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):

26. Պատվերի հիման վրա, պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ–ն, կազմակերպում է դասագրքերի վերահրատարակման մրցույթը:»:

9) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Տպագրության համար դասագրքի գինը ներկայացվում է հետևյալ խմբաքանակների համար՝ 50-1000, 1001-5000, 5001-10000 և այդպես շարունակ, մինչև 50001-55000:»:

10) 27-րդ կետում «անցկացվում է» բառերը փոխարինել «կարող է անցկացվել» բառերով:

11) 36-րդ կետի 1-ին ենթակետում «դասավանդող ուսուցիչ» բառերը փոխարինել «3-5 մասնագետներ» բառերով:

12) 43-րդ և 44-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով:

44. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները Նախարարության կողմից, իսկ հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների)՝ դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ի կողմից, տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:»:

 

 

Վ. Դումանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2022 թվական: