Գլխավոր տեղեկություն
Համար
N 224-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.06.2022
Ընդունող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
10.06.2022
Ստորագրող մարմին
Կադաստրի կոմիտեի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ

 

10 հունիսի 2022 թվականի
ք. Երևան

N 224-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆԱՀԱՏՈՂԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնահատման գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել՝ 

1) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Ս. Թովմասյան

 

N 1 Հավելված

Կադաստրի կոմիտեի ղեկավարի

2022 թվականի հունիսի 10-ի

N 224-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնահատման գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածով սահմանված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հաշվառելու մասին դիմումները և կից փաստաթղթերը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. էլեկտրոնային եղանակով դիմումը և կից փաստաթղթերը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքը առցանց ներկայացվում են Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) պաշտոնական կայքէջում՝ www.e-cadastre.am (այսուհետ՝ կայքէջ) հասցեով:

3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը հաշվառվելու նպատակով Կոմիտե են ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը պետք է պարունակի.

1) դիմողի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ վերջինիս լրիվ անվանումը, պետական գրանցման համարը,

2) դիմողի բնակության վայրի և հաշվառման հասցեները (եթե դրանք տարբեր են), իրավաբանական անձի դեպքում՝ գտնվելու վայրը,

3) դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեն, որին պետք է ուղարկվի հետադարձ ծանուցումները,

4) դիմումով ներկայացվող պահանջը,

5) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

6) դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությունը:

5. Սույն կարգի 3-4-րդ կետերում նշված փաստաթղթերի էլեկտրոնային հաշվառումը իրականացվում է Կոմիտեի կայքէջի հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով, որը ներառում է հաշվառման կամ հաշվառումից հանելու դիմումը և կից փաստաթղթերը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հաշվառելու, դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու, հաշվառումը մերժելու, հաշվառումից հանելու մասին տեղեկությունների էլեկտրոնային դարաններ (բազաներ):

6. Էլեկտրոնային համակարգում հաշվառվելու համար դիմումը և կից փաստաթղթերը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքը, էլեկտրոնային համակարգում առցանց կարող են ներկայացնել Կոմիտեի պաշտոնական կայքէջում գրանցված անձինք:

7. Ֆիզիկական անձինք կայքէջում գրանցվում են առցանց՝ լրացնելով այդ նպատակով կայքէջի գրանցման համակարգում տեղադրված էլեկտրոնային ձևաթուղթը, որը պարունակում է սույն կարգի 4-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված տեղեկությունները: Ձևաթուղթը լրացնելուց հետո գրանցման ընթացքում դիմողի նշած էլեկտրոնային փոստի հասցեներով կայքէջի էլեկտրոնային համակարգի կողմից ուղարկվում է գրանցումն ակտիվացնելու հղումը, որի միջոցով գրանցվողն ակտիվացնում է իր գրանցումը:

8. Իրավաբանական անձինք էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացնել դիմումը և կից փաստաթղթերը, գնահատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ տեղեկանքը, սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով կայքէջում գրանցված՝ տվյալ իրավաբանական անձի կողմից կանոնադրության կամ լիազորագրի հիման վրա հանդես եկող ֆիզիկական անձանց միջոցով, որի դեպքում պարտադիր նշվում են ներկայացվող իրավաբանական անձի անվանումն ու պետական գրանցման համարը, ինչպես նաև, լիազորագրով հանդես գալու դեպքում, կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ մուտքագրվում (վերբեռնվում) է նաև իրավաբանական անձն ի պաշտոնե ներկայացնելու իրավունք ունեցող անձի կողմից տրված և վերջինիս կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված լիազորագրի բնօրինակը կամ թղթային լիազորագրի տեսաներածված պատճենը:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված լիազորագիրը առնվազն պետք է պարունակի լիազորագիրը տվող իրավաբանական անձի լրիվ անվանումը, պետական գրանցման համարը, լիազորված ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան, համարը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև լիազորագրի գործողության ժամկետը, իրավաբանական անձն ի պաշտոնե ներկայացնելու իրավունք ունեցող անձի ստորագրությունը (էլեկտրոնային լիազորագրի դեպքում՝ էլեկտրոնային թվային ստորագրությունը):

10. Կայքէջում սույն կարգին համապատասխան գրանցված անձը անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին հաշվառելու կամ հաշվառումից հանելու դիմումը լրացնում է գրանցված անձի համար բացված անձնական տիրույթում ձևավորված համապատասխան դիմումի էլեկտրոնային ձևաթղթի վրա: Դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելուց հետո դիմումատուն այն ներբեռնում է համակարգիչ և դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատելուց հետո՝ հաստատված դիմումի ֆայլը մուտքագրում (վերբեռնվում) է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:

11. Դիմումին կից ներկայացման ենթակա ոչ էլեկտրոնային փաստաթղթերը էլեկտրոնային համակարգ են ներբեռնվում բնօրինակների տեսաներածված տարբերակով, ՓիԴիԵֆ (PDF) ձևաչափի նիշքով (ֆայլով):

12. Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը ներբեռնում է դիմումը և կից փաստաթղթերը, այնուհետև մուտքագրում է դրանք Կոմիտեի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգ, որի միջոցով, իրականացվում է ներկայացված փաստաթղթերի հետագա շրջանառությունը:

13. Անհատ ձեռնարկատիրոջը և իրավաբանական անձին հաշվառելու, հաշվառում ստանալու դիմումը մերժելու, հաշվառումից հանելու կամ հաշվառման դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու վերաբերյալ որոշումները էլեկտրոնային փաստաթղթի տարբերակով Կոմիտեի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» («Mulberry») համակարգից Կոմիտեի իրավասու ստորաբաժանումը ներբեռնում է կայքէջի էլեկտրոնային համակարգ և ուղարկում դիմումատուի՝ սույն կարգին համապատասխան կայքէջում գրանցման ընթացքում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին:

 

N 2 Հավելված

Կադաստրի կոմիտեի ղեկավարի

2022 թվականի հունիսի 10-ի

N 224-Ն հրամանի

 

ՁԵՎ

 

ՏԵՂԵԿԱՆՔ N ______

 

____ _____________ 20  թ.

 

Սույն տեղեկանքով հաստատվում է, որ __________________________________________________________________

(Իրավաբանական անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գնահատման կազմակերպության գտնվելու վայրը, կամ գործունեության հասցեն, ՀՎՀՀ-ը)

 

գնահատող կազմակերպության կողմից գնահատման օբյեկտի արժեքի որոշմամբ նպատակաուղղված գործունեություն իրականացնելու համար կազմակերպությունում գրանցված և գնահատման ծառայությունների վճարովի մատուցման

 

պայմանագրի ______________________________________________________ հիման վրա որպես գնահատող է

(ամիս, ամսաթիվ, տարեթիվը և պայմանագրի համարը)

 

աշխատում ________________________________________________________________________________________:

(գնահատողի անունը, ազգանունը, հայրանունը, վկայականի համարը)

 

________________________________________________________ գնահատող կազմակերպության

(Իրավաբանական անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

Տնօրեն կամ լիազոր անձ _____________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ. Տ. (դրոշմակնիք)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան