Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.06.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.03.2022
Ընդունող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2022 թ.

ք. Երևան

N 03-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «2022 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 18-Ն hրամանի հավելվածի «5.3» կետի՝ «Քանակը» սյունակի «1 նամականիշ» բառերը փոխարինել «2 նամականիշ» բառերով, «Անվանագինը (դրամ)» սյունակի «410» թիվը փոխարինել «280, 410» թվերով և «Տպաքանակը (հատ)» սյունակի «20 000» թիվը փոխարինել «20 000x2» թվերով:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

 

1) Տոներ և հիշատակի օրեր. Բանակի օր. Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ. ARMENIAN ARMY. 30th ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:

2) Սպորտ. 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր «Պեկին-2022» թեմային նվիրված «XXIV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ «ՊԵԿԻՆ-2022». XXIV WINTER OLYMPIC GAMES “BEUING-2022”» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Միջազգային. Կարապետ (Շառլ) Ադամյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1872-1947. ԿԱՐԱՊԵՏ (ՇԱՌԼ) ԱԴԱՄՅԱՆ. KARAPET (CHARLES) ADAMIAN. 150TH. ANNIVERSARY. ԱՄՅԱԿ. Հայ նկարիչ. Armenian painter. «Կինը ծովափին». “Woman at the seaside” 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:

4) Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «SERGEY HAMBARDZUMYAN. 1922-2018. ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:

5) Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «125. ANNIVERSARY. ԱՄՅԱԿ. 1897-1937. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. YEGHISHE CHARENTS» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

6) Մեծանուն հայեր. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1965. «Ինքնադիմանկար Ժիլինսկայայի հետ». “Self-portrait with Zhilinskaya”. ԼԱՎԻՆԻԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ. 1922-2005. LAVINIA BAZHBEUK-MELIKYAN» և «1964. «Կակտուսներ». “Cacti”. ԼԱՎԻՆԻԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ. 1922-2005. LAVINIA BAZHBEUK-MELIKYAN» 2 նամականիշի, համաձայն N 6 և N 7 հավելվածների:

7) Մեծանուն հայեր. Միքայել Արուտչյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԻՔԱՅԵԼ ԱՐՈՒՏՉՅԱՆ. MICHAEL ARUTCHIAN. 1897-1961. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ նկարիչ. Armenian painter. «Նազարի զգեստի էսքիզ».1930. “Sketch of Nazar’s clothing” 1 նամականիշով բացիկի, համաձայն N 8 հավելվածի:

8) Մեծանուն հայեր. Հովսեփ Կարալյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Հայ նկարիչ. ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆ. 1897-1981. Armenian painter. HOVSEP KARALIAN. «Փողոցում». 1950. “On the street” 1 նամականիշով բացիկի, համաձայն N 9 հավելվածի:

9) Հայոց պատմություն. Զմյուռնիա թեմային նվիրված «ԶՄՅՈՒՌՆԻԱ. 1922. SMYRNA. ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԶՄՅՈՒՌՆԻԱՅՈՒՄ. THE ANNIHILATION OF THE ARMENIANS AND GREEKS IN SMYRNA. Η ΕΞΟΝΤΩΣΗ ΤΩΝ ΑΡΜΕΝΙΩΝ ΚΑΙ ΤΩΝ ΕΛΛΗΝΩΝ ΣΤΗ ΣΜΥΡΝΗ. ՀԱՅՈՑ ԵՎ ՀՈՒՆԱՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ. THE LAST PHASE OF THE ARMENIAN AND GREEK GENOCIDES. Η ΤΕΛΕΥΤΑΙΑ ΦΑΣΗ ΤΩΝ ΓΕΝΟΚΤΟΝΙΩΝ ΤΩΝ ΑΡΜΕΝΙΩΝ ΚΑΙ ΤΩΝ ΕΛΛΗΝΩΝ. ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑ, ԶՄՅՈՒՌՆԻԱ. QUAY, SMYRNA» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 10 հավելվածի:

10) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՏՐԻՑԵՐԱՏՈՊՍ. TRICERATOPS» և «ԼԻՈՊԼԵՎՐՈԴՈՆ. LIOPLEURODON» 2 նամականիշի, համաձայն N 11 և N 12 հավելվածների:

11) Տրանսպորտային միջոցներ. Տրանսպորտային միջոցներ. Տրամվայ թեմային նվիրված «Տրամվայ. Tram» 1 նամականիշի, համաձայն N 13 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

 

1) Տոներ և հիշատակի օրեր. Բանակի օր. Հայկական բանակի կազմավորման 30-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ. ARMENIAN ARMY. 30th ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

2) Սպորտ. 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղեր «Պեկին-2022» թեմային նվիրված «XXIV ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ «ՊԵԿԻՆ-2022». XXIV WINTER OLYMPIC GAMES “BEUING-2022”» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 330 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

3) Միջազգային. Կարապետ (Շառլ) Ադամյանի ծննդյան 150-ամյակը թեմային նվիրված «1872-1947. ԿԱՐԱՊԵՏ (ՇԱՌԼ) ԱԴԱՄՅԱՆ. KARAPET (CHARLES) ADAMIAN. 150TH. ANNIVERSARY. ԱՄՅԱԿ. Հայ նկարիչ. Armenian painter. «Կինը ծովափին». “Woman at the seaside” 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

4) Մեծանուն հայեր. Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «SERGEY HAMBARDZUMYAN. 1922-2018. ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

5) Մեծանուն հայեր. Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «125. ANNIVERSARY. ԱՄՅԱԿ. 1897-1937. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. YEGHISHE CHARENTS» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 30 000 հատ:

6) Մեծանուն հայեր. Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «1965. «Ինքնադիմանկար Ժիլինսկայայի հետ». “Self-portrait with Zhilinskaya”. ԼԱՎԻՆԻԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ. 1922-2005. LAVINIA BAZHBEUK-MELIKYAN» և «1964. «Կակտուսներ». “Cacti”. ԼԱՎԻՆԻԱ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ. 1922-2005. LAVINIA BAZHBEUK-MELIKYAN» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 280 և 410 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 20 000 հատ:

7) Մեծանուն հայեր. Միքայել Արուտչյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «ՄԻՔԱՅԵԼ ԱՐՈՒՏՉՅԱՆ. MICHAEL ARUTCHIAN. 1897-1961. 125TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. Հայ նկարիչ. Armenian painter. «Նազարի զգեստի էսքիզ».1930. “Sketch of Nazar’s clothing” 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

8) Մեծանուն հայեր. Հովսեփ Կարալյանի ծննդյան 125-ամյակը թեմային նվիրված «Հայ նկարիչ. ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆ. 1897-1981. Armenian painter. HOVSEP KARALIAN. «Փողոցում». 1950. “On the street” 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

9) Հայոց պատմություն. Զմյուռնիա թեմային նվիրված «ԶՄՅՈՒՌՆԻԱ. 1922. SMYRNA. ՀԱՅԵՐԻ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԻ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ ԶՄՅՈՒՌՆԻԱՅՈՒՄ. THE ANNIHILATION OF THE ARMENIANS AND GREEKS IN SMYRNA. Η ΕΞΟΝΤΩΣΗ ΤΩΝ ΑΡΜΕΝΙΩΝ ΚΑΙ ΤΩΝ ΕΛΛΗΝΩΝ ΣΤΗ ΣΜΥΡΝΗ. ՀԱՅՈՑ ԵՎ ՀՈՒՆԱՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ. THE LAST PHASE OF THE ARMENIAN AND GREEK GENOCIDES. Η ΤΕΛΕΥΤΑΙΑ ΦΑΣΗ ΤΩΝ ΓΕΝΟΚΤΟΝΙΩΝ ΤΩΝ ΑΡΜΕΝΙΩΝ ΚΑΙ ΤΩΝ ΕΛΛΗΝΩΝ. ՆԱՎԱՄԱՏՈՒՅՑ, ԶՄՅՈՒՌՆԻԱ. QUAY, SMYRNA» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 400 դրամ, տպաքանակը` 1000 հատ:

10) Ֆլորա և ֆաունա. Հին աշխարհի ֆլորա և ֆաունա թեմային նվիրված «ՏՐԻՑԵՐԱՏՈՊՍ. TRICERATOPS» և «ԼԻՈՊԼԵՎՐՈԴՈՆ. LIOPLEURODON» 2 նամականիշը, սահմանելով անվանագինը` 220 և 280 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 20 000 հատ:

11)Տրանսպորտային միջոցներ. Տրանսպորտային միջոցներ. Տրամվայ թեմային նվիրված «Տրամվայ. Tram» 1 նամականիշը, սահմանելով անվանագինը` 170 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

(3-րդ կետը փոփ. 16.05.22 N 06-Ն)

 

 

Վ. ԽԱՉԱՏուՐՅԱՆ

 

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21563

 

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21564

 

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21565

 

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21566

 

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21567

 

 

Հավելված 6

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21568

 

 

Հավելված 7

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21569

 

 

Հավելված 8

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21570

 

 

Հավելված 9

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21571

 

 

Հավելված 10

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21572

 

 

Հավելված 11

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21573

 

 

Հավելված 12

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21574

 

 

Հավելված 13

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մարտի 10-ի

թիվ 03-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_21575

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2022 թվական: