Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (11.12.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

 11 դեկտեմբերի 2014 թվականի N 52

 

34. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ  «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Աջակցություն Հայաստանի տարածքային զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագրին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 11-ի նիստի N 52-Ա
արձանագրային որոշման

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հատուկ պայմաններ

 

Եվրոպական հանձնաժողովը՝ այսուհետ «Հանձնաժողով»` հանդես գալով Եվրոպական Միության անունից, այսուհետ «ԵՄ»,

մյուս կողմից՝

Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ` «Շահառու» ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության,

սույնով համաձայնում են հետևյալի շուրջ.

ՀՈԴՎԱԾ 1 - ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

1.1. ԵՄ-ն կնպաստի հետևյալ ծրագրի ֆինանսավորմանը.

Ծրագրի անվանում` Աջակցություն Հայաստանի տարածքային զարգացմանը Հանձնաժողովի որոշման համարը (CRIS)` ENPI/2013/024-484

Այսուհետ` «ծրագիր» որը նկարագրվում է տեխնիկական և վարչական դրույթներում:

1.2 Այս ծրագիրը իրականացվում է սույն Ֆինանսավորման համաձայնագրի և դրա հավելվածների համաձայն:

ՀՈԴՎԱԾ 2 - ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԸ ԵՎ ԵՄ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2.1 Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 11 750 000 եվրո:

2.2 ԵՄ ստանձնում է առավելագույնը 10 000 000 եվրո գումար ֆինանսավորելու պարտավորություն: ԵՄ-ի ֆինանսական օժանդակության բաշխվածքը ըստ բյուջեի բաժինների ներկայացվում է Տեխնիկական և վարչական դրույթներում:

ՀՈԴՎԱԾ 3 - ՇԱՀԱՌՈՒԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

3.1 Շահառուն ստանձնում է համաֆինանսավորել ծրագիրը 1 750 000 եվրոյով: Շահառուի համաֆինանսավորման բաշխվածքը ըստ բյուջեի բաժինների ներկայացվում է Տեխնիկական և վարչական դրույթներում:

3.2 Եթե Շահառուի ներդրումը ոչ ֆինանսական է, այդպիսի ներդրման տրամադրման շուրջ ձեռք բերված մանրամասն պայմանավորվածությունները ներկայացվում են Տեխնիկական և վարչական դրույթներում:

ՀՈԴՎԱԾ 4 - ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

4.1 Մասնակիորեն սահմանափակելով Ընդհանուր պայմանների 3-րդ հոդվածով սահմանված պահանջը` այս ծրագիրն իրականացվում է Հանձնաժողովի կողմից, որը հանդես է գալիս և գործում է Շահառուի անունից:

4.2 Ընդհանուր պայմանների հետևյալ դրույթները կիրառելի չեն՝ 1.3, 5, 6, 7, 8.2, 8.3, 11, 16.2, 17, 19.4, 20.6, 22.3, 22.4 և 22.6 հոդվածներ:

4.3 Ընդհանուր պայմանների ստորև նշված դրույթները փոխարինվում են հետևյալ դրույթներով.

4.3.1 Հոդված 2.2. Ֆինանսավորման համաձայնագրով սահմանված ընդհանուր գումարի գերածախսի ռիսկ առաջացնելու դեպքում Հանձնաժողովը կարող է կրճատել նախագծի/ծրագրի ծավալը կամ ներգրավել Շահառուի սեփական միջոցները՝ վերջինիս կողմից հաստատելուց հետո, կամ այլ` ոչ ԵՄ միջոցներ:

4.3.2 Հոդված 2.3. Եթե նախագծի/ծրագրի ծավալը հնարավոր չէ կրճատել, կամ եթե գերածախսը հնարավոր չէ ծածկել այլ միջոցների` ներառյալ Շահառուի սեփական միջոցների հաշվին, Հանձնաժողովը կարող է կայացնել ԵՄ-ի միջոցներից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին որոշում: Եթե Հանձնաժողովը նման որոշում է կայացնում, գերածախսերը, չհակասելով ԵՄ համապատասխան կանոններին ու ընթացակարգերին, ֆինանսավորվում են Հանձնաժողովի կողմից սահմանման ենթակա լրացուցիչ ֆինանսական օժանդակության տրամադրման միջոցով:

4.3.3 Հոդված 18.1. ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր նախագծի/ ծրագրի մասով պետք է իրականացվեն իրազեկման և տեղեկատվությունների տրամադրման համապատասխան միջոցառումներ: Այդ միջոցառումները սահմանվում են Հանձնաժողովի հաստատմամբ:

4.3.4 Հոդված 19.1. Շահառուն համապատասխան միջոցներ է ձեռնարկում խախտումներն ու խարդախությունը կանխելու և Հանձնաժողովի պահանջով սխալ վճարված դրամական միջոցները վերադարձնելու նպատակով դատական հետապնդում նախաձեռնելու համար: Շահառուն տեղեկացնում է Հանձնաժողովին ցանկացած ձեռնարկած միջոցառման վերաբերյալ:

4.3.5 Հոդված 19.3. Շահառուն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովին իր ուշադրությանն արժանացած ցանկացած խնդրի մասին, որը խախտման կամ խարդախության կասկած է հարուցում:

ՀՈԴՎԱԾ 5 - ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

5.1 Ընդհանուր պայմանների 4-րդ հոդվածում սահմանված Ֆինանսավորման համաձայնագրի կատարման ժամկետը սկսվում է Ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին և ավարտվում է այդ ամսաթվից 72 ամիս հետո:

5.2 Ծրագրի իրականացման փուլի տևողությունը սահմանվում է 48 ամիս:

5.3 Ծրագրի ավարտական փուլի տևողությունը սահմանվում է 24 ամիս:

ՀՈԴՎԱԾ 6 - ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Սույն Ֆինանսավորման համաձայնագրին առնչվող յուրաքանչյուր տեղեկատվություն, որն ուղղակիորեն վերաբերում է ծրագրին, կազմվում է գրավոր և ուղարկվում է հետևյալ հասցեներով.

 

ա) Հանձնաժողովին`

Ձ.Գ. Տրայան Հրիստեա

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Ֆրիկի փողոց 21

Երեւան, 0002

Հայաստան

Delegation-Armenia@eeas.eսropa.eս

 

բ) Շահառուին`

Պրն. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար

ԵՄ աջակցության Ազգային համակարգող

Մհեր Մկրտչյան 5-րդ փողոց,

Երևան, 0010

Հայաստան

 

Պատճենը՝

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Կառավարական շենք 2, Երևան, Հայաստան

 

ՀՈԴՎԱԾ 7 - ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

7.1 Ստորև նշված փաստաթղթերը կցվում են Ֆինանսավորման համաձայնագրին և կազմում են դրա անբաժանելի մասը:

Հավելված I - Ընդհանուր պայմաններ

Հավելված II - Տեխնիկական և վարչական դրույթներ

7.2 Հավելվածների և Ֆինանսավորման համաձայնագրի Հատուկ պայմանների դրույթների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում են Հատուկ պայմանների դրույթները: Հավելված I-ի և Հավելված II-ի դրույթների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում են Հավելված I-ի դրույթները:

ՀՈԴՎԱԾ 8 - ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ամսաթվին, որի դրությամբ Հանձնաժողովն ստանում է Շահառուից ծանուցում, որում հաստատվում է սույն ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Շահառուի ներքին ընթացակարգերի մշակման աշխատանքների ավարտը: Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ չի մտնի, եթե Հանձնաժողովը չստանա նման ծանուցում մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ֆինանսավորման համաձայնագիրը կազմվելու է երկու բնօրինակից. Հանձնաժողովին և Շահառուին տրամադրվելու է մեկական օրինակ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ`

ՇԱՀԱՌՈՒ`

Մայքլ Ա. Քոհլեր
Հարևանության տնօրեն
Զարգացման և համագործակցության
գլխավոր տնօրինություն- EսropeAid
Եվրոպական հանձնաժողով

Կարեն Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարար
ԵՄ աջակցության ազգային համակարգող
ՀՀ կառավարություն

Ստորագրություն`
Ամսաթիվ՝

Ստորագրություն՝
Ամսաթիվ՝

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ- ԲՅՈՒՋԵ

 

ՀԱՎԵԼՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 ԲԱԺԻՆ I - ՆԱԽԱԳԾԻ/ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ

1.1. ԵՄ-ի ֆինանսական օժանդակությունը սահմանափակվում է Ֆինանսավորման համաձայնագրով սահմանված գումարով:

1.2. ԵՄ-ի կողմից ֆինանսավորման տրամադրումը պայմանավորվում է Ֆինանսավորման համաձայնագրով Շահառուի ստանձնած պարտավորությունների կատարմամբ:

1.3. Մինչև Ֆինանսավորման համաձայնագրի ուժի մեջ մտնելը Շահառուի կողմից կատարված ծախսերը իրավասու չեն ԵՄ ֆինանսավորման համար:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԳԵՐԱԾԱԽՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԾԱԾԿՈՒՄԸ

2.1 Ֆինանսավորման համաձայնագրի բյուջեի հոդվածների գծով առանձին գերածախսերը ծածկվում են ընդհանուր բյուջեի միջոցների վերաբաշխմամբ՝ սույն Ընդհանուր պայմանների 22-րդ հոդվածի համաձայն:

2.2 Ֆինանսավորման համաձայնագրով սահմանված ընդհանուր գումարի գերածախսի ռիսկ առաջանալու դեպքում, Շահառուն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովին և հայցում վերջինիս նախնական համաձայնությունը գերածախսը ծածկելու համար ծրագրվող ուղղիչ միջոցառումների առնչությամբ՝ առաջարկելով կրճատել նախագծի/ծրագրի ծավալը կամ օգտագործել սեփական միջոցները, կամ ներգրավել այլ՝ ոչ ԵՄ միջոցներ:

2.3 Եթե նախագծի/ծրագրի ծավալը չի կարող կրճատել կամ, եթե գերածախսը չի կարող ծածկվել Շահառուի սեփական կամ այլ միջոցներով, Հանձնաժողովը կարող է, Շահառուի կողմից պատշաճ կերպով հիմնավորված դիմումի հիման վրա, կայացնել ԵՄ-ի միջոցներից լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու մասին որոշում: Եթե Հանձնաժողովը նման որոշում է կայացնում, լրացուցիչ ծախսերը, չհակասելով ԵՄ համապատասխան կանոններին և ընթացակարգերին, ֆինանսավորվում են Հանձնաժողովի կողմից սահմանման ենթակա լրացուցիչ ֆինանսական օժանդակության տրամադրման միջոցով:

 

ԲԱԺԻՆ II - ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

Նախագիծը/ծրագիրն իրականացվում է Շահառուի պատասխանատվության ներքո՝ Հանձնաժողովի հաստատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4. ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

4.1 Ֆինանսավորման համաձայնագրի կատսրման ժամկետը բաղկացած է երկու փուլից.

- իրականացման փուլ, որի ընթացքում կատարվում են հիմնական աշխատանքները: Այս փուլը սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից և ավարտվում է ավարտական փուլի մեկնարկի ամսաթվին.

- ավարտական փուլ, որի ընթացքում իրականացվում է վերջնական աուդիտ և գնահատում, իսկ Ֆինանսավորման համաձայնագրի իրականացման պայմանագրերի ու ծրագրի գնահատումները տեխնիկապես և ֆինանսապես համարվում են կատարված: Այս փուլն ավարտվում է իրականացման փուլի ավարտից հետո ամենաուշը 24 ամիս անց:

4.2 Հիմնական աշխատանքների հետ կապված ծախսերը ենթակա են ԵՄ-ի կողմից ֆինանսավորման միայն այն դեպքում, երբ դրանք առաջացել են իրականացման փուլում: Վերջնական աուդիտի և գնահատման, ինչպես նաև ավարտական աշխատանքների հետ կապված ծախսերը ենթակա են ծածկման մինչև ավարտական փուլի վերջը:

4.3 ԵՄ-ի օժանդակության տրամադրումից հետո առկա ֆինանսավորման մնացորդային արժեքը չեղյալ է համարվում կատարման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

4.4 Բացառիկ և պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում կարող է ներկայացվել իրականացման փուլի և համապատասխանաբար կատարման ժամկետի երկարաձգման մասին դիմում: Եթե երկարաձգման դիմումը ներկայացնում է Շահառուն, այն պետք է ներկայացվի իրականացման փուլի ավարտից առնվազն երեք ամիս առաջ և հաստատվի Հանձնաժողովի կողմից նախքան այդ ժամկետը:

4.5 Բացառիկ և պատշաճ կերպով հիմնավորված դեպքերում և իրականացման փուլի ավարտից հետո կարող է ներկայացվել ավարտական փուլի և համապատասխանաբար կատարման ժամկետի երկարաձգման մասին դիմում: Եթե երկարաձգման մասին դիմումը ներկայացնում է Շահառուն, այն պետք է ներկայացվի ավարտական փուլի ավարտից առնվազն երեք ամիս առաջ և հաստատվի Հանձնաժողովի կողմից նախքան այդ ժամկետը:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈԻՋԵ

 

ԲԱԺԻՆ III - ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈԻՄՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

5.1 Այն դեպքերում, երբ Ֆինանսավորման համաձայնագիրն իրականացնող և Շահառուի կողմից շնորհված պայմանագրերին առնչվող վճարումները կատարվում են Հանձնաժողովի կողմից, Շահառուն ստանձնում է պարտավորություն Հանձնաժողովին տրամադրել վճարման պահանջագրեր կամ հաշվի-ապրանքագիր ոչ ուշ, քան պայմանագրում սկզբնական նախաֆինանսավորման վճարման համար սահմանված վերջնաժամկետի ավարտից 15 օրացուցային օր առաջ: Դրամաշնորհների հետագա նախաֆինանսավորման, ինչպես նաև միջանկյալ և վերջնական վճարումների դեպքում, Շահառուն պարտավորվում է Հանձնաժողովին տրամադրել վճարման պահանջագիրը կամ հաշիվ-ապրանքագիր ոչ ուշ, քան սկզբնական նախաֆինանսավորման վճարման համար պայմանագրում սահմանված վերջնաժամկետի ավարտից 30 օրացուցային օր առաջ: Շահառուն ծանուցում է Հանձնաժողովին պահանջագրի գրանցման ամսաթվի մասին: Վճարման պահանջագիրն ընդունելի չէ, եթե չի բավարարվում առնվազն մեկ էական պահանջ: Վճարումները կատարելու ժամկետը կարող է ցանկացած պահին կասեցվել Հանձնաժողովի կողմից՝ Շահառուին տեղեկացնելով այն մասին, որ վճարման պահանջագիրը չի կարող բավարարվել գումարը վճարման ենթակա չլինելու կամ համապատասխան կից փաստաթղթերը չներկայացնելու հիմքերով: Եթե Հանձնաժողովին հայտնի է դառնում այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում վճարման պահանջագրով ներկայացվող ծախսերի թույլատրելիությունը, Հանձնաժողովը կարող է կասեցնել վճարման ժամկետը հետագա ստուգում, այդ թվում՝ տեղում ստուգում իրականացնելու համար, որպեսզի նախքան վճարումը համոզվի, որ այդ ծախսն իսկապես թույլատրելի է: Հանձնաժողովը հնարավորինս շուտ տեղեկացնում է Շահառուին կասեցման մասին: Վճարման ժամկետը վերականգնվում է, երբ վճարման պահանջագիրն ընդունելի է դառնում Հանձնաժողովի համար:

5.2 Սույն հոդվածի 1-ին պարբերությունում սահմանված վերջնաժամկետը կիրառվում է նաև այն դեպքում, երբ վճարման կատարումը պայմանավորվում է ներկայացված հաշվետվության հաստատմամբ: Ցանկացած հաշվետվության հաստատման պահանջը ներառվում է պայմանագրում սահմանված վճարման վերջնաժամկետում: Ընդ որում, Շահառուն պետք է հաստատի հաշվետվությունը և վճարման պահանջագրի կամ հաշիվ-ապրանքագրի հետ միասին ներկայացնի այն Հանձնաժողովին՝ 5-րդ հոդվածի 1-ին կետում սահմանված վերջնաժամկետում: Եթե Շահառուն չի հաստատում հաշվետվությունը, ապա նա պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կատարողին կամ դրամաշնորհառուին ուղարկի գրություն, որով վերջիներս պաշտոնապես ծանուցվում են վճարման վերջնաժամկետի

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

կասեցման մասին՝ նշելով կասեցման պատճառները: Կասեցումն ուժի մեջ է մտնում ծանուցումն ուղարկելու ամսաթվին: Ծանուցման ամսաթվից 30 օրվա ընթացքում կատարողը կամ դրամաշնորհառուն պետք է տրամադրեն պարզաբարումներ, փոփոխություններ կամ հետագա տեղեկություններ: Վճարման ժամկետը վերականգնվում է այն ամսաթվից, որի դրությամբ գրանցվում են ներկայացված պարզաբանումները:

5.3 Վճարման պահանջագրերի ուղարկումը Շահառուին վերագրվող պատճառներով ուշացնելու դեպքում Հանձնաժողովը չի պարտավորվում կատարողին վճարել վճարումն ուշացնելու համար պայմանագրերով նախատեսված տոկոսը, որն այդ դեպքում ենթակա է վճարման Շահառուի կողմից: Կատարողն իրավասու է ստանալու վճարումն ուշացնելու համար սահմանված տոկոսը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողը ԵՄ անդամ պետությունների գերատեսչություն է կամ հանրային մարմին:

 

ԲԱԺԻՆ IV - ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՇԱՀԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ

6.1 Շահառուի կողմից երրորդ անձանց վճարում կատարելու դեպքում ծրագրի նախահաշիվները կազմվում և հաստատվում են նախապես:

6.2 Ծրագրի նախահաշիվը փաստաթուղթ է, որտեղ սահմանվում են իրականացման ենթակա միջոցառումների ծրագիրը և դրա համար պահանջվող մարդկային ու նյութական ռեսուրսները, համապատասխան բյուջեն, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում նախագծի/ծրագրի ապակենտրոնացված կատարման մանրամասն տեխնիկական ու վարչական իրականացման պայմանավորվածությունները՝ ուղղակի աշխատանքների և (կամ) պետական գնումների և (կամ) դրամաշնորհների հատկացման միջոցով:

6.3 Ֆինանսավորման համաձայնագրի իրականացումն ապահովող բոլոր ծրագրերի նախահաշիվները կազմվում են Հանձնաժողովի կողմից սահմանված այն ընթացակարգերին և օրինակելի փաստաթղթերին համապատասխան, որոնք ուժի մեջ են տվյալ ծրագրի նախահաշիվն ընդունելու պահին:

 

ՀՈԴՎԱԾ 7. ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

7.1 Հանձնաժողովը դրամական միջոցները փոխանցում է Շահառուի կողմից ներկայացված ընդունելի վճարման պահանջագիրը գրանցելու ամսաթվից ոչ ուշ, քան 45 օրացուցային օր հետո: Վճարման պահանջագիրն ընդունելի չէ, եթե չի բավարարվում առնվազն մեկ էական պահանջ: Վճարումները կատարելու ժամկետը կարող է կասեցվել Հանձնաժողովի կողմից՝ վերը նշված ժամանակահատվածում ցանկացած պահին Շահառուին տեղեկացնելով այն մասին, որ վճարման պահանջագիրը չի կարող բավարարվել գումարը վճարման ենթակա չլինելու կամ համապատասխան կից փաստաթղթերը չներկայացնելու հիմքերով: Եթե Հանձնաժողովին հայտնի է դառնում այնպիսի տեղեկություն, որը կասկածի տակ է դնում վճարման պահանջագրով ներկայացվող ծախսերի թույլատրելիությունը, Հանձնաժողովը կարող է կասեցնել վճարման ժամկետը հետագա ստուգում, այդ թվում՝ տեղում ստուգում իրականացնելու համար, որպեսզի նախքան վճարումը համոզվի, որ այդ ծախսն իսկապես թույլատրելի է: Հանձնաժողովը հնարավորինս շուտ տեղեկացնում է Շահառուին կասեցման մասին: Վճարման ժամկետը վերականգնվում է, երբ վճարման պահանջագիրն ընդունելի է դառնում Հանձնաժողովի համար: Շահառուն հնարավորինս շուտ տեղեկացվում է կասեցման մասին: Վճարման ժամկետը վերականգնվում է, երբ վճարման պահանջագիրն ընդունելի է դառնում Հանձնաժողովի համար:

7.2 Հանձնաժողովը վճարումները կատարում է եվրոյով արտահայտված և Հանձնաժողովի կողմից ընդունելի ֆինանսական հաստատությունում բացված բանկային հաշվին:

7.3 Շահառուն պետք է երաշխավորի, որ Հանձնաժողովի կողմից որպես նախաֆինանսավորում վճարված միջոցները կարող են նույնականացվել այդ բանկային հաշվում:

7.4 Անհրաժեշտության դեպքում, եվրոյով կատարված փոխանցումները փոխարկվում են Շահառուի ազգային արժույթի՝ այն դեպքում և այն ժամանակ, երբ վճարումները պետք է կատարվեն Շահառուի կողմից՝ վճարումը կատարելու օրվա դրությամբ բանկում գործող փոխարժեքով:

7.5 Հանձնաժողովի կողմից նշված բանկային հաշվին վճարված դրամական միջոցների վրա հաշվեգրվում են տոկոսներ կամ համարժեք օգուտներ: Տարեկան առնվազն մեկ անգամ Շահառուն ծանուցում է Հանձնաժողովին այդ դրամական միջոցների վրա հաշվեգրված տոկոսների կամ համարժեք օգուտների մասին:

7.6 Երկու հարյուր հիսուն հազար եվրոն գերազանցող վճարված դրամական միջոցների վրա հաշվեգրված տոկոսները կամ համարժեք օգուտները վերադարձվում են Հանձնաժողովին վերջինիս պահանջը ստանալուց հետո 45 օրվա ընթացքում:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

7.7 Վճարման պարտավորության ենթակա գումարը չեղյալ է համարվում այն ծրագրի նախահաշվի դեպքում, որի գծով դրամական միջոցների որևէ փոխանցում չի կատարվել այն ստորագրելուց հետո երեք տարվա ընթացքում:

 

ԲԱԺԻՆ V - ԳՆՈԻՄՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՄՇՆՈՐՀԱՅԻՆ ՊԱՅԱԱՆԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 8. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

8.1 Ֆինանսավորման համաձայնագիրն իրականացնող բոլոր պայմանագրերը շնորհվում և իրականացվում են Հանձնաժողովի կողմից գնումների և դրամաշնորհային պայմանագրերի համար սահմանված ու հրապարակված այն ընթացակարգերին և օրինակելի փաստաթղթերին համապատասխան, որոնք գործում են տվյալ ընթացակարգի մեկնարկի պահին:

8.2 Գնումների և դրամաշնորհային պայմանագրերի շնորհման համար Շահառուն օգտագործում է սույն Ֆինանսավորման համաձայնագրի լեզուն:

8.3 Ապակենտրոնացված պայմանագրերի դեպքում Շահառուն տեղեկացնում է Հանձնաժողովին այն մասին, որ թեկնածուն, մրցույթի մասնակիցը կամ դիմորդը գտնվում է այնպիսի իրավիճակում, որը բացառում է նրա մասնակցությունը գնումների/դրամաշնորհային պայմանագրի շնորհման գործընթացներում՝ ԵՄ ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառելի Ֆինանսական կանոնակարգի համապատասխան դրույթների համաձայն, կամ, երբ կատարողը մեղավոր է ճանաչվել կեղծ հայտարարություններ կատարելու համար, կամ թույլ է տվել էական սխալներ կամ խախտումներ և խարդախություն կամ իր պայմանագրային պարտավորությունների լուրջ խախտում:

Նման դեպքերում, չսահմանափակելով Հանձնաժողովին վերապահված այն իրավասությունը, որ Հանձնաժողովը կարող է բացառել վերոնշյւսլ խախտումները թույլ տված անձի մասնակցությունը ԵՄ ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառելի Ֆինանսական կանոնակարգին համապատասխան իրականացվող ապագա գնումների ու դրամաշնորհային պայմանագրերի շնորհման գործընթացներին, Շահառուն կարող է կատարողների նկատմամբ կիրառել ապակենտրոնացված պայմանագրերի Ընդհանուր պայմանների «Վարչական և ֆինանսական տուժանքներ» հոդվածով սահմանված ֆինանսական տուժանքներ, եթե դա թույլատրվում է ագգային օրենսդրությամբ: Այդպիսի ֆինանսական տուժանքները կիրառվում են համապատասխան քննության ընթացակարգը և կատարողի պաշտպանվելու իրավունքն ապահովելուց հետո:

8.4 Շահառուն պարտավորվում է ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի ցանկացած դրսևորում վերացնելու նպատակով ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ պայմանագրերի կամ դրամաշնորհների շնորհման

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈԻՋԵ

ընթացակարգի ցանկացած փուլում: «Պասիվ կոռուպցիա» նշանակում է դիտավորյալ գործողություն որևէ պաշտոնյայի կողմից, որն անմիջականորեն կամ միջնորդի միջոցով պահանջում կամ ստանում է ցանկացած տեսակի առավելություն իր կամ երրորդ անձի համար, կամ ստանում է նման առավելության խոստում՝ իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր գործառույթներն իր պաշտոնեական լիազորությունների խախտմամբ իրականացնելու դիմաց, ինչի հետևանքով վնաս է հասցվում կամ կարող է վնաս հասցվել ԵՄ-ի ֆինանսական շահերին: «Ակտիվ կոռուպցիա» նշանակում է դիտավորյալ գործողություն ցանկացած անձի կողմից, որն անմիջականորեն կամ միջնորդի միջոցով խոստանում է տալ կամ տալիս է ցանկացած տեսակի առավելություն որևէ պաշտոնյայի՝ իր կամ երրորդ անձի համար, իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր գործառույթներն իր պաշտոնեական լիազորությունների խախտմամբ իրականացնելու դիմաց, ինչի հետևանքով վնաս է հասցվում կամ կարող է վնաս հասցվել ԵՄ-ի ֆինանսական շահերին:

 

ՀՈԴՎԱԾ 9. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԶՆԱԺԱՄԿԵՏԸ

9.1 Բացառությամբ Ֆինանսավորման համաձայնագրի այն բաղադրիչների, որոնք իրականացվում են Համատեղ ղեկավարման կամ Անուղղակի կենտրոնացված ղեկավարման ներքո, Ֆինանսավորման համաձայնագիրն իրականացնող պայմանագրերը ստորագրվում են երկու կողմերի կողմից՝ Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում:

9.2 Վերը սահմանված դրույթը չի կիրառվում՝

գ աուդիտի և գնահատման պայմանագրերի նպատմամբ, որոնք կարող են ստորագրվել ավելի ուշ,

գ արդեն կնքված պայմանագրերի լրացումների նկատմամբ,

գ առկա պայմանագրի վաղաժամկետ դադարեցումից հետո կնքված պայմանագրերի նկատմամբ

գ բյուջեի կատարման գործառույթներն իրականացնող հաստատության փոփոխության դեպքերում:

9.3 Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո երրորդ տարվա վերջին առաջացած ցանկացած գումարային մնացորդ, որի համար չեն կնքվել պայմանագրեր՝ բացառությամբ 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պայմանագրերի, չեղյալ է համարվում:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

9.4 Վերոնշյալ դրույթը չի կիրառվում չնախատեսված ծախսերի պահուստի գումարային մնացորդի նկատմամբ:

9.5 Պայմանագիրը, որի ներքո վճարումներ չեն կատարվել այն ստորագրելուց հետո երեք տարվա ընթացքում, ինքնաբերաբար լուծվում է, իսկ դրա ֆինանսավորումը չեղյալ է համարվում:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

10.1 Աշխատանքների կատարման, մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շնորհման մրցույթներին, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու հրավերներին մասնակցելը՝ հավասար պայմաններով, բաց է ԵՄ անդամ բոլոր պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց համար և, համագործակցության տվյալ հատվածը կարգավորող հիմնական ակտերով սահմանված հատուկ դրույթներին համապատասխան, շահառու երրորդ երկրների կամ այդ հիմնական օրենքներում հստակորեն նշված ցանկացած այլ երրորդ երկրի ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

10.2 Համագործակցության տվյալ հատվածը կարգավորող հիմնական իրավական ակտերի հատուկ պայմանների հիման վրա կարող է կայացվել որոշում, որի համաձայն պայմանագրերի շնորհման մրցույթին կարող են մասնակցել նաև սույն հոդվածի 1-ին պարբերության չնշված այլ երրորդ երկրի ֆիզիկական և իրաբավանական անձինք:

10.3 ԵՄ-ի կողմից ֆինանսավորված և աշխատանքների, մատակարարման ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ ապրանքներն ու պաշարները, ինչպես նաև ֆինանսավորված գործողության իրականացման համար դրամաշնորհառուների կողմից կիրառվող գնումների ընթացակարգերի ծագման երկրները պետք է լինեն սույն հոդվածի նախորդ երկու պարբերություններով սահմանված պայմաններով մասնակցության իրավունք ունեցող երկրները, եթե այլ բան նախատեսված չէ հիմնական ակտով:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՏԵՂԵԿՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

11.1 Շահառուն պարտավորվում է յուրաքանչյուր տարի իր կայքէջի առանձնացված և դյուրհասանելի տեղում հրապարակել Ֆինանսավորման համաձայնագրով ֆինանսավորվող յուրաքանչյուր պայմանագրի անվանումը,

դրամաշնորհառուի կամ մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի անվանումն ու հիմնադրման վայրի երկիրը, ինչպես նաև համապատասխան դրամաշնորհի կամ պայմանագրի արժեքը:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈԻՋԵ

11.2 Նման համացանցային հրապարակման անհնարինության դեպքում տեղեկությունները հրապարակվում են ցանկացած այլ համապատասխան եղանակով՝ ներառյալ Շահառուի պաշտոնական տեղեկագրում հրապարակելու միջոցով: Տեղեկությունների հրապարակումը կատարվում է Շահառուի կողմից պայմանագրերը և դրամաշնորհները շնորհելու տարվան հաջորդող տարվա առաջին կիսամյակում: Շահառուն պետք է Հանձնաժողովին փոխանցի հրապարակման վայրի հասցեն, և այն պետք է հասանելի լինի Հանձնաժողովի կայքէջի («EսropAid») առանձնացված տեղում: Տեղեկություններն այլ կերպ հրապարակելու դեպքում Շահառուն Հանձնաժողովին է ներկայացնում օգտագործված հրապարակման միջոցի մասին ամբողջական և մանրամասն տեղեկություններ:

 

ԲԱԺԻՆ VI - ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 12. ՀԻՄՆԱԴՐՈԻՄԸ ԵՎ ԲՆԱԿՈԻԹՅԱՆ ԻՐԱՎՈԻՆՔԸ

12.1 Պայմանագրի բնույթով արդարացված լինելու դեպքում աշխատանքների կատարման, մատակարարման կամ ծառայությունների մատուցման պայմանագրերի շնորհման մրցույթի հրավերներ ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք օգտվում են Շահառուի տարածքում (տարածքներում) հիմնադրվելու և բնակվելու (կացության կարգավիճակ ունենալու) ժամանակավոր իրավունքից: Այդ իրավունքի վավերականությունը պահպանվում է պայմանադիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

12.2 Այն կատարողները (գնումների և դրամաշնորհային պայմանագրերի կատարողներ) և ֆիզիկական անձինք, որոնց ծառայությունները պահանջվում են պայմանագրի կատարման համար, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, նախագծի/ծրագրի իրականացման ընթացքում օգտվում են նույն իրավունքներից:

 

ՀՈԴՎԱԾ 13. ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԴՐՈԻՅԹՆԵՐԸ

13.1ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող գնումների պայմանագրերի և դրամաշնորհների նկատմամբ Շահառուն կիրառում է հարկային և մաքսային առավել բարենպաստ ռեժիմները, որոնք կիրառվում են այն պետությունների կամ զարգացման միջազգային կազմակերպությունների նկատմամբ, որոնց հետ Շահառուն ունի հաստատված հարաբերություններ:

13.2 Եթե կիրառվում է Շրջանակային համաձայնագիր, որը ներառում է սույն հոդվածի առարկային վերաբերող ավելի մանրամասն դրույթներ, ապա նշված դրույթները նույնպես կիրառվում են:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

ՀՈԴՎԱԾ 14. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

14.1 Շահառուն ստանձնում է ծրագրի իրականացման համար անհրաժեշտ արտարժույթի ներմուծումը կամ գնումը թույլատրելու պարտավորություն: Շահառուն նաև պարտավորվում է արտարժույթի փոխանակումը կարգավորող իր ագգային կանոնակարգերը ոչ խտրական ձևով կիրառել սույն ընդհանուր պայմանների 10-րդ հոդվածում նշված՝ մասնակցության իրավունք ունեցող կատարողների նկատմամբ:

14.2 Եթե կիրառվում է Շրջանակային համաձայնագիր, որը ներառում է սույն հոդվածի առարկային վերաբերող ավելի մանրամասն դրույթներ, ապա այդ դրույթները նույնպես կիրառվում են:

 

ՀՈԴՎԱԾ 15. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈԻԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Եթե Ֆինանսավորման համաձայնագիրը ներառում է ուսումնասիրության կատարման ֆինանսավորում, ապա այդ ուսումնասիրության անցկացման մասին պայմանագիրը, որը ստորագրվում է Ֆինանսավորման համաձայնագրի իրականացման համար, ներառում է տվյալ ուսումնասիրության արդյունքների սեփականության իրավունքը կարգավորող, ինչպես նաև ուսումնասիրության տվյալներն օգտագործելու, ուսումնասիրությունը հրապարակելու կամ երրորդ անձանց բացահայտելու Շահառուի և Հանձնաժողովի իրավունքները նախատեսող դրույթներ:

 

ՀՈԴՎԱԾ 16. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԵՐՔՈ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԳՈԻՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

16.1 Չսահմանափակելով Շահառուի պարտականությունները՝ Հանձնաժողովը կարող է, ղեկավարվելով Եվրոպական Միության ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառվող Ֆինանսական կանոնակարգի համապատասխան դրույթներով, պաշտոնապես սահմանել, որ Ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում կնքված պայմանագրի ներքո վճարված որոշակի գումար սխալ է վճարվել և ձեռնարկել այդ գումարը ցանկացած միջոցներով վերադարձնելու քայլեր:

16.2 Սխալ կատարված վճարումների, պայմանագրերի շնորհման ընթացակարգերի հիման վրա կամ սույն Ֆինանսավորման համաձայնագրի ներքո տրամադրված ֆինանսական երաշխիքների իրականացման դիմաց փոխհատուցված գումարները, ինչպես նաև թեկնածուի, մրցույթի մասնակցի, կատարողի կամ դրամաշնորհառուի նկատմամբ Շահառուի կողմից կիրառվող ֆինանսական տուժանքներն ուղղվում են Հանձնաժողովի բյուջե: Հասցված վնասի դիմաց Շահառուին փոխհատուցված միջոցները նույնպես վերադարձվում են Հանձնաժողովին:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈԻՋԵ

 

ՀՈԴՎԱԾ 17. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԵՐՔՈ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Շահառուն պարտավորվում է Հանձնաժողովի հետ խորհրդակցել նախքան կատարողի կողմից ներկայացված և Շահառուի կողմից ամբողջությամբ կամ մասամբ հիմնավորված համարվող փոխհատուցման հայցի վերաբերյալ որևէ որոշում կայացնելը: ԵՄ-ն կարող է կրել փոխհատուցման պահանջներից բխող ֆինանսական հետևանքները միայն այն դեպքերում, երբ Հանձնաժողովը տվել է իր նախնական հավանությունը: Այդպիսի նախնական հավանություն պահանջվում է նաև սույն Ֆինանսավորման համաձայնագրի ներքո հատկացված ցանկացած միջոցների օգտագործման համար, որոնք նախատեսված են պայմանագրերի առնչությամբ ծագող վեճերի կարգավորման հետ կապված ծախսերը ծածկելու համար:

 

ԲԱԺԻՆ VII - ԸՆԴՀԱՆՈԻՐ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈԻՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 18. ՏԵՍԱՆԵԼԻՈԻԹՅՈԻՆԸ

18.1 ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր նախագծի/ծրագրի մասով պետք է իրականացվեն իրազեկման ու տեղեկությունների տրամադրման համապատասխան միջոցառումներ: Եթե կողմերն այլ կերպ չեն համաձայնվում, Շահառուն պարտավորվում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ ԵՄ-ի կողմից նախագծի/ծրագրի ֆինանսավորման տեսանելիությունն ապահովելու համար: Այդ միջոցառումները սահմանվում են Շահառուի պատասխանատվության ներքո՝ Հանձնաժողովի հաստատմամբ:

18.2 Իրազեկման ու տեղեկությունների տրամադրման այդ միջոցառումները պետք է համապատասխանեն ԵՄ-ի արտաքին գործողությունների համար նախատեսված «Իրազեկում և տեսանելիություն» Ձեռնարկում սահմանված և Հանձնաժողովի կողմից հրապարակված այն կանոններին, որոնք ուժի մեջ են միջոցառումների իրականացման պահին:

 

ՀՈԴՎԱԾ 19. ԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ, ԽԱՐԴԱԽՈԻԹՅԱՆ ԵՎ ԿՈՌՈԻՊՑԻԱՅԻ ԿԱՆԽՈՒՄԸ

19.1 Շահառուն պարտավորվում է պարբերաբար ստուգել ԵՄ-ի միջոցներով ֆինանսավորված գործառնությունների պատշաճ իրականացումը: Շահառուն

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

համապատասխան միջոցներ է ձեռնարկում խախտումները և խարդախությունը կանխելու և, հարկ եղած դեպքում, սխալ վճարված գումարները վերադարձնելու նպատակով դատական հետապնդում նախաձեռնելու համար:

19.2 «Խախտում» նշանակում է տնտեսվարող սուբյեկտի գործողության կամ բացթողման արդյունքում Ֆինանսավորման համաձայնագրի, իրականացնող պայմանագրերի և ծրագրի նախահաշիվների կամ ԵՄ օրենքի որևէ խախտում, որը վնաս է հասցնում կամ կարող է վնաս հասցնել ԵՄ-ի ընդհանուր բյուջեին՝ ուղղակիորեն ԵՄ-ի անունից հավաքագրված սեփական միջոցներից կուտակված եկամտի նվագեցման կամ կորստի, կամ չհիմնավորված ծախսերի միջոցով:

«Խարդախություն» նշանակում է ցանկացած դիտավորյալ գործողություն կամ բացթողում, որը վերաբերում է՝

- կեղծ, ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական հաշվետվություններ կամ փաստաթղթեր օգտագործելուն կամ ներկայացնելուն, ինչը հանգեցնում է ԵՄ-ի ընդհանուր բյուջեից միջոցների յուրացման կամ ապօրինի պահման.

- որոշակի պարտավորության խախտմամբ տեղեկություններ չբացահայտելուն, ինչը հանգեցնում է միևնույն հետևանքների.

- այդ միջոցները՝ դրանց տրամադրման համար նախապես սահմանված նպատակներից բացի այլ նպատակներով վատնելուն:

19.3 Շահառուն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովին իր ուշադրությանն արժանացած ցանկացած խնդրի մասին, որը խախտման կամ խարդախության կասկած է հարուցում, ինչպես նաև ցանկացած այնպիսի միջոցառման մասին, որը ձեռնարկվել է դրանց առնչությամբ:

19.4 Ինչպես սահմանվում է 8.3 հոդվածում, ապակենտրոնացված պայմանագրերի դեպքում Շահառուն տեղեկացնում է Հանձնաժողովին ցանկացած այնպիսի դեպքի մասին, երբ կատարողը մեղավոր է ճանաչվել կեղծ հայտարարություններ կատարելու համար, կամ թույլ է տվել էական սխալներ կամ խախտումներ և խարդախություն, կամ իր պայմանագրային պարտավորությունների լուրջ խախտում:

Չսահմանափակելով Հանձնաժողովին վերապահված այն իրավասությունը, որի համաձայն Հանձնաժողովը կարող է բացառել ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունը ԵՄ ընդհանուր բյուջեի նկատմամբ կիրառելի Ֆինանսական կանոնակարգին համապատասխան իրականացվող ապագա գնումների ու դրամաշնորհային պայմանագրերի շնորհման գործընթացներին, Շահառուն կարող է կատարողների նկատմամբ կիրառել ապակենտրոնացված պայմանագրերի Ընդհանուր պայմանների «Վարչական և ֆինանսական տուժանքներ»

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

հոդվածով սահմանված ֆինանսական տուժանքներ, եթե դա թույլատրվում է ազգային օրենսդրությամբ: Այդպիսի ֆինանսական տուժանքները կիրառվում են համապատասխան քննության ընթացակարգը և կատարողի պաշտպանվելու իրավունքն ապահովելուց հետո:

19.5 Շահառուն անհապաղ Հանձնաժողովին է ներկայացնում այն տնտեսվարող սուբյեկտների անվանումները, որոնց նկատմամբ՝ ԵՄ-ի ֆինանսական շահերին վնասող խարդախության, կոռուպցիայի, հանցավոր համագործակցության մեջ ներգրավվելու կամ ցանկացած այլ անօրինական գործողության առնչությամբ կայացվել է դատական վճիռ, որը վերանայման ենթակա չէ:

19.6 Շահառուն պարտավորվում է ակտիվ կամ պասիվ կոռուպցիայի ցանկացած դրսևորում վերացնելու նպատակով ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները՝ հարակից պայմանագրերի իրականացման ցանկացած փուլում: Սույն հոդվածի համար կիրառվում են 8.3 հոդվածի սահմանումները:

Շահառուի կողմից սույն հոդվածում նշված կոռուպցիայի կամ խարդախության դրսևորումների դեմ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում, Հանձնաժողովը կարող է ինքնուրույն ընդունել այդպիսի միջոցներ՝ ներառյալ ցանկացած միջոցով ԵՄ ֆինանսավորման վերականգնում:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ (ԽՊԵԳ) ԵՎ ԱՈԻԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

20.1 Շահառուն համաձայնվում է, որ Հանձնաժողովը, ԽՊԵԳ-ը և Աուդիտորների եվրոպական դատարանն իրականացնեն փաստաթղթային և տեղում ստուգումներ առ այն, թե ինչպես է օգտագործվում Ֆինանսավորման համաձայնագրի ներքո տրամադրված ԵՄ ֆինանսավորումը (ներառյալ պայմանագրերի շնորհման և դրամշնորհների տրամադրման ընթացակարգերը), իսկ անհրաժեշտության դեպքում նաև համալիր աուդիտ՝ հաշիվները հիմնավորող սկզբնական փաստաթղթերի, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և նախագծի/ծրագրի ֆինանսավորմանն առնչվող ցանկացած այլ փաստաթղթերի հիման վրա՝ համաձայնագրի գործողության ընթացքում և վերջին վճարումը կատարելուց հետո յոթ տարվա ընթացքում:

20.2 Շահառուն համաձայնվում է նաև, որ ԵՄ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն ԽՊԵԳ-ն կարող է իրականացնել տեղում ստուգումներ և վերահսկողություն՝ խարդախության և այլ խախտումների դեմ ԵՄ-ի ֆինանսական շահերը պաշտպանելու նպատակով:

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

20.3 Այդ կապւսկցությամբ Շահառուն պարտավորվում է Հանձնաժողովի, ԽՊԵԳ-ի և Աուդիտորների եվրոպական դատարանի պաշտոնատար անձանց և նրանց լիազորված գործակալներին հնարավորություն տալ մուտք գործելու այն տարածքներն ու շինությունները, որտեղ իրականացվում են Ֆինանսավորման մասին համաձայնագրով ֆինանսավորվող գործողությունները, ներառյալ նրանց համակարգչային համակարգերը, ինչպես նաև օգտվել այդ գործողությունների տեխնիկական և ֆինանսական կառավարմանն առնչվող ցանկացած այլ փաստաթղթերից և համակարգիչ մուտքագրված տվյալներից, և նրանց աշխատանքին օժանդակելու համար ձեռնարկել անհրաժեշտ ցանկացած միջոց: Հանձնաժողովի, ԽՊԵԳ-ի և Աուդիտորների եվրոպական դատարանի լիազորված գործակալներին տարածքներ մուտք գործելու իրավունքը տրամադրվում է երրորդ անձանցից խիստ գաղտնիության պայմաններով՝ չսահմանափակելով նրանց կողմից ստանձնած հանրային իրավունքի պարտավորությունները: Փաստաթղթերը պետք է լինեն հասանելի և գրանցվեն այնպես, որ դրանց ստուգումը հեշտ լինի իրականացնել, իսկ Շահառուն պարտավոր է տեղեկացնել Հանձնաժողովին, ԽՊԵԳ-ին և Աուդիտորների եվրոպական դատարանին դրանց պահման ստույգ վայրի մասին:

20.4 Վերը նշված ստուգումները և աուդիտները կիրառվում են նաև ԵՄ-ից ֆինանսավորում ստացած կատարողների և կոնտրագենտների նկատմամբ:

20.5 Շահառուն ծանուցվում է տեղում ստուգումներ իրականացնող առաքելությունների և դրանց կազմում Հանձնաժողովի, ԽՊԵԳ-ի կամ Աուդիտորների եվրոպական դատարանի կողմից նշանակված գործակալների մասին:

20.6 Շահառուն պարտավոր է պահել հետևյալ ֆինանսական և պայմանագրային հիմնավորող փաստաթղթերը.

Գնումների ընթացակարգերի մասով՝

● նախնական ծանուցում՝ գնումների մասին ծանուցման և որևէ ուղղումների հրապարակման ապացույցով,

● կարճ ցուցակի ընտրության հանձնախմբի նշանակում,

● կարճ ցուցակի մասին հաշվետվություն (ներառյալ հավելվածներ) և դիմումներ,

● կարճ ցուցակի մասին ծանուցման հրապարակման ապացույց,

● նամակներ ուղղված կարճ ցուցակում ընդգրված թեկնածուներին,

● մրցույթին մասնակցելու հրավեր կամ համարժեք այլ փաստաթուղթ,

● մրցութային փաստաթղթերի փաթեթ՝ ներառյալ հավելվածներ, պարզաբանումներ, ժողովների արձանագրություններ, հրապարակման ապացույցներ,

● գնահատող հանձնաժողովի նշանակում,

Հունվար, 2013թ.

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

● հայտերի/առաջարկների բացման հաշվետվություն՝ ներառյալ հավելվածներ,

● գնահատման / բանակցությունների մասին հաշվետվություն՝ ներառյալ հավելվածներ և ներկայացված գնային առաջարկներ1,

● ծանուցման նամակ,

● հիմնավորող փաստաթղթեր,

● ուղեկցող նամակ պայամանագրի ներկայացման համար,

● նամակներ մերժված թեկնածուներին,

● պայմանագրի շնորհման / չեղյալ հայտարարման ծանուցում՝ ներառյալ դրա հրապարակման ապացույց,

● կնքված պայմանագիր, փոփոխություններ, ներդիրներ և համապատասխան հաղորդագրություններ:

Առաջարկներ ներկայացնելու հրավերների և դրամաշնորհների ուղղակի շնորհման մասով՝

● գնահատող հանձնաժողովի նշանակում,

● բացման և վարչական հաշվետվություն՝ ներառյալ հավելվածներ և ստացված դիմումներ2 ,

● նամակներ հաղթող ճանաչված և մերժված դիմորդներին,

● ներկայացված հայեցակարգային փաստաթղթերի գնահատման հաշվետվություն,

● նամակներ հաղթող ճանաչված և մերժված դիմորդներին,

● դիմումի ամբողջական փաթեթի գնահատման հաշվետվություն կամ բանակցությունների արդյունքների մասին հաշվետվություն՝ կից համապատասխան հավելվածներ ով,

● իրավասու լինելու ստուգում և հիմնավորող փաստաթղթեր,

● նամակներ հաղթող ճանաչված և մերժված դիմորդին՝ հաստատված պահուստային ցուցակի հետ միասին,

● ուղեկցող նամակ պայամանագրի ներկայացման համար,

● պայմանագրի/դրամաշնորհի շնորհման/ չեղյալ հայտարարման ծանուցում՝ ներառյալ դրա հրապարակման ապացույց,

● կնքված պայմանագիր, փոփոխություններ, ներդիրներ և համապատասխան գրավոր հաղորդակցություն.

Ապակենտրոնացված գործառնությունների մասով՝

------------------------------------------------------------------------------------------------------------------------

1 Ներկայացված, սակայն հաղթող չճանաչված գնային առաջարկների ոչնչացումը կատարվում է գնումների ըեթացակարգի փակման ամսաթվից հիեգ տարի անց:

2 Ներկայացված, սակայն հաղթող չճանաչված դիմումների ոչնչացումը կատարվում է դրամաշնորհային ըեթացակարգի փակման ամսաթվից երեք տարի անց:

Հունվար, 2013թ.

 

 

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

● ի լրումն վերը նշված հիմնավորող փաստաթղթերի՝ համապատասխան բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են վճարումներին և փոխհատուցման կարգադրություններին:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՇԱՀԱՌՈՒԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ

21.1 Շահառուն և Հանձնաժողովը խորհրդակցում են միմյանց հետ նախքան սույն Ֆինանսավորման համաձայնագրի իրականացման կամ մեկնաբանման հետ կապված որևէ վեճի առնչությամբ հետագա գործողություն իրականացնելը:

21.2 Ֆինանսավորման համաձայնագրի կառավարման ընթացակարգերի իրականացման հետ կապված խնդիրներին տեղեկանալու դեպքում Հանձնաժողովը հաստատում է բոլոր անհրաժեշտ կապերը Շահառուի հետ, որպեսզի շտկի իրավիճակը, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ ցանկացած քայլ, ներառյալ ժամանակավորապես Շահառուի տեղի գրավում, եթե վերջինս չի կատարում կամ ի վիճակի չէ կատարել իր վրա դրված պարտականությունները:

21.3 Խորհրդակցության արդյունքում Ֆինանսավորման համաձայնագիրը կարող է փոփոխվել, կասեցվել կամ դադարեցվել:

 

ՀՈԴՎԱԾ 22. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈԻՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22.1 Հատուկ պայմաններում և Ֆինանսավորման համաձայնագրի II և III հավելվածներում ցանկացած փոփոխություն պետք է կատարվի գրավոր կերպով՝ առանձին հավելվածի տեսքով:

22.2 Եթե փոփոխություն կատարելու մասին դիմումը ներկայացվում է Շահառուի կողմից, ապա այն Հանձնաժողով է ներկայացվում փոփոխությունը գործողության մեջ դնելու նախատեսվող ժամկետից առնվազն երեք ամիս առաջ՝ բացառությամբ Շահառուի կողմից պատշաճ կերպով հիմնավորված և Հանձնաժողովի կողմից ընդունված դեպքերի:

22.3 Տեխնիկական ճշգրտումների դեպքում, որոնք չեն ազդում նախագծի/ծրագրի նպատակների և արդյունքների վրա, ինչպես նաև մանրամասնություններին վերաբերող հարցերում կատարվող փոփոխությունների դեպքում, որոնք չեն ազդում ընդունված տեխնիկական լուծման վրա, և եթե դրանք չեն ենթադրում միջոցների վերաբաշխում, Շահառուն հնարավորինս շուտ տեղեկացնում է Հանձնաժողովին փոփոխության մասին, ներկայացնում է դրա գրավոր հիմնավորումը և կիրառում այդ փոփոխությունը:

22.4 Չնախատեսված ծախսերի պահուստի միջոցների օգտագործումը ենթակա է Հանձնաժողովի նախնական գրավոր հաստատմանը:

 

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

22.5 Իրականացման կամ ավարտական փուլի երկարաձգման հատուկ դեպքերը կարգավորվում են սույն Ընդհանուր պայմանների 4(4) և (5) հոդվածներով:

22.6 Եթե Հանձնաժողովը գտնում է, որ Շահառուն դադարում է բավարարել ապակենտրոնացման չափորոշիչները, և չհակասելով Ընդհանուր պայմանների 23-րդ և 24-րդ հոդվածներին, Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել Շահառուին վերապահված ֆինանսական ապահովման գործառույթները հետ վերցնելու մասին, որպեսզի շարունակի Շահառուի անունից և նրա հաշվին նախագծի/ծրագրի իրականացումը՝ վերջինիս այդ մասին գրավոր տեղեկացնելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 23. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

23.1 Ֆինանսավորման համաձայնագրի գործողությունը կարող է կասեցվել հետևյալ դեպքերում՝

- Հանձնաժողովը կարող է կասեցնել Ֆինանսավորման համաձայնագրի իրականացումը, եթե Շահառուն խախտում է Ֆինանսավորման համաձայնագրով ստանձնած որևէ պարտավորություն և հատկապես, եթե դադարում է բավարարել ապակենտրոնացման չափորոշիչները, որոնք անհրաժեշտության դեպքում սահմանվում են Հատուկ պայմաններով.

- Հանձնաժողովը կարող է կասեցնել Ֆինանսավորման համաձայնագրի իրականացումը, եթե Շահառուն խախտում է պայմանագրերի և դրամաշնորհների շնորհման համար Հանձնաժողովի կողմից սահմանված և հրապարակված ընթացակարգերով և օրինակելի փաստաթղթերով նախատեսված որևէ պարտավորություն:

- Հանձնաժողովը կարող է կասեցնել Ֆինանսավորման համաձայնագրի իրականացումը, եթե Շահառուն խախտում է մարդու իրավունքներին, ժողովրդավարության սկզբունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող որևէ պարտավորություն, ինչպես նաև կոռուպցիայի արձանագրված լուրջ դեպքերում.

- Ֆինանսավորման համաձայնագրի գործողությունը կարող է կասեցվել ստորև սահմանված անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) իրավիճակներում: «Անհաղթահարելի ուժ» նշանակում է կողմերի վերահսկողությունից դուրս գտնվող ցանկացած անկանխատեսելի և բացառիկ իրավիճակ կամ իրադարձություն, որը խոչընդոտում է նրանցից որևէ մեկի կողմից որևէ պարտավորության կատարմանը, ինչը չի կարելի վերագրել նրանց կողմից (կամ նրանց կատարողների, գործակալների կամ աշխատողների կողմից) թույլ տրվող սխալին կամ անփութությանը և որը, չնայած բոլոր անհրաժեշտ ջանքերին, անհաղթահարելի է:

 

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈԻՋԵ

Սարքավորումների կամ նյութի թերությունները կամ դրանց տրամադրման հետ կապված ուշացումները, աշխատանքային վեճերը, գործադուլները կամ ֆինանսական դժվարությունները չեն կարող վկայակոչվել որպես անհաղթահարելի ուժի իրավիճակներ: Որևէ կողմ չի կարող համարվել պարտավորությունները խախտած, եթե դրանց կատարմանը խոչընդոտել է անհաղթահարելի ուժի հետևանքը, որի մասին մյուս կողմը ստանում է պատշաճ ծանուցում: Անհաղթահարելի ուժի իրավիճակում հայտնված կողմը պետք է մյուս կողմին անհապաղ տեղեկացնի այդ մասին՝ նշելով խնդրի բնույթը, հնարավոր տևողությունը և կանխատեսելի հետևանքները, ինչպես նաև ձեռնարկի հնարավոր վնասի նվազեցմանն ուղղված ցանկացած միջոց:

23.2 Կասեցման որոշում մասին նախնական ծանուցում չի տրվում:

23.3 Հանձնաժողովը կարող է ձեռնարկել ցանկացած համապատասխան նախազգուշական միջոց՝ նախքան կասեցման տեղի ունենալը:

23.4 Եթե գործողության կասեցման մասին ծանուցում է տրվում, ապա դրանում նշում է կատարվում գոյություն ունեցող կամ կնքվելիք պայմանագրերի և ծրագրի նախահաշիվների վրա կասեցման հետևանքների մասին:

23.5 Ֆինանսավորման համաձայնագրի գործողության կասեցումը չի սահմանափակում հուսալի ֆինանսական կառավարման կամ ԵՄ-ի ֆինանսական շահերի պաշտպանության նպատակով Հանձնաժողովի կողմից վճարումները կասեցնելու իրավասությունը:

 

ՀՈԴՎԱԾ 24. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

24.1 Եթե Ֆինանսավորման համաձայնագրի կասեցմանը հանգեցնող հարցերը չեն լուծվում 180-օրյա առավելագույն ժամկետում, ապա կողմերից մեկը կարող է դադարեցնել Ֆինանսավորման համաձայնագիրը՝ այդ մասին մյուս կողմին 30 օր առաջ ծանուցելու միջոցով:

24.2 Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելու ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում որևէ վճարում չկատարելու կամ այդ ժամանակահատվածում իրականացման որևէ պայմանագիր չկնքելու դեպքում Ֆինանսավորման համաձայնագիրը դադարեցվում է:

24.3 Եթե դադարեցման մասին ծանուցում է ներկայացվում, ապա դրանում նշում է կատարվում գոյություն ունեցող կամ կնքվելիք պայմանագրերի և ծրագրի նախահաշիվների վրա դադարեցման հետևանքների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 25. ՎԵՃԵՐԻ ԼՈԻԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ

 

Ֆինանսավորման համաձայնագիր - Հավելված I - Ընդհանուր պայմաններ - ԲՅՈՒՋԵ

25.1 Ֆինանսավորման համաձայնագրից բխող ցանկացած վեճ, որը վեցամսյա ժամկետում չի հաջողվում լուծել կողմերի միջև սույն Ընդհանուր պայմանների 21-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների միջոցով, կարող է կողմերից մեկի դիմումով լուծվել արբիտրաժի միջոցով:

25.2 Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրը, վեճն արբիտրաժի միջոցով լուծելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում, նշանակում է արբիտր: Հակառակ դեպքում կողմերից ցանկացածը կարող է դիմել Մշտական արբիտրաժային դատարանի (Հաագա) գլխավոր քարտուղարին՝ երկրորդ արբիտր նշանակելու խնդրանքով: Երկու արբիտրները, իրենց հերթին, 30 օրվա ընթացքում պետք է նշանակեն երրորդ արբիտր: Հակառակ դեպքում ցանկացած կողմ կարող է դիմել Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղարին՝ երրորդ արբիտր նշանակելու խնդրանքով:

25.3 Եթե արբիտրներն այլ որոշում չեն կայացնում, կիրառվում է Մշտական արբիտրաժային դատարանի՝ Միջազգային կազմակերպությունների և պետությունների մասնակցությամբ արբիտրաժի կամընտիր կանոններով սահմանված ընթացակարգը: Արբիտրները որոշումներն ընդունում են ձայների մեծամասնությամբ՝ երեք ամսվա ընթացքում:

25.4 Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է ձեռնարկել արբիտրների որոշումը կիրառելու համար անհրաժեշտ միջոցներ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ II - ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N ENPI/2013/024-484 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գործընկեր երկԻր/ՄԱՐԶ

Հայաստան

ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐՆԱԳԻՐ

21 03 51 00

Անվանումը / CRIS Nr

Աջակցություն Հայաստանի տարածքային զարգացմանը
CRIS № : ENPI/2013/024-484

ընդհանուր արժեքը

Ընդհանուր գնահատված արժեքը՝ 11 750 000 եվրո
ԵՄ-ի ներդրման ընդհանուր գումարը՝ 10 000 000 եվրո
Այս ծրագիրը զուգահեռաբար համաֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից՝ 1 750 000 եվրո գումարի շրջանակներում (ըստ Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի բաղադրիչի՝ առավելագույնը 25%)

աջակցության մեթոդը/կառավարման ձեվը եվ ֆինանսավորման տեսակը

Ծրագրի մոտեցումը
Ուղղակի կենտրոնացված կառավարում (դրամաշնորհներ-առաջարկությունների ներկայացում, մատուցվող ծառայությունների համար կատարվող գնումներ)

DAC-կոդը

15110

ոլորտը

Հանրային հատվածի քաղաքականություն և վարչական կառավարում

 

1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական Միությունը՝ իր` Երկրի ռազմավարության հայեցակարգում (ԵՌՀ 2007-2013) Հայաստանի հետ համագործակցության գործընթացում հիմնական առաջնայնություն է համարում «Տարածքային զարգացում»-ը: Առաջարկվող գործողությունը համահունչ է ԵՄ աջակցության առաջնայնությունների հետ, որպես Ազգային ինդիկատիվ ծրագրի (ԱԻԾ) 2011-2013 գերակա 3 ոլորտի մաս, այն է` «Սոցիալ-տնտեսական բարեփոխում և կայուն զարգացում»: Բացի այդ` Տարածքային զարգացումը Արևելյան գործընկերության երկկողմ գործողությունների առաջնայնություններից մեկն է համարվում, և լրացուցիչ միջոցներ են հատկացվել, որպեսզի գործընկեր երկրները ԵՄ Միասնական քաղաքականության հիման վրա ձևավորված Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի (ՏԶԾՊ) շրջանակներում համագործակցեն:

Կառավարությունը կարևորում է Հայաստանի տարածքային զարգացումը և 2009 թվականից ի վեր շարունակական երկխոսության մեջ է ԵՄ-ի հետ: Վերջինիս նպատակն է ապահովել ծրագրերի և նախագծերի իրականացումը, որոնք վերցված են տարածքային զարգացման առաջնայնությունների շարքից և որոնց կիրառումը կհանգեցնի արդյունավետ և կայուն արդյունքի:

2003 թվականից ի վեր, որոշ համընդհանրություններ ունեցող ռազմավարություններ, այդ թվում՝ Աղքատության կրճատման ռազմավարության ծրագիրը (ԱԿՌԾ), դրա իրավահաջորդ Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) և վերջին՝ Հայաստանի զարգացման ծրագիրը (ՀԶԾ)[1], նախապատվությունը տալիս են աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական զարգացմանը: ՀԶԾ-ն, որի հիմնական նպատակն է կայուն տնտեսական աճը և նոր աշխատատեղերի ստեղծումը, կարևորում է տարածքային անհամաչափություններին ուղղված թիրախային քաղաքականությունների զարգացման և իրականացման անհրաժեշտությունը և դրա դիտարկումը՝ որպես այդ քաղաքականության առաջնայնություններից մեկը: Համաձայն ՀԶԾ-ի՝ տարածքային զարգացումը պետք է նպաստի ոչ միայն ողջ երկրում բարենպաստ տնտեսական և սոցիալական միջավայր ստեղծելուն, այլ նաև բոլոր քաղաքացիներին հանրային ծառայությունների ավելի լավ մատուցմանը:

Նախնական տրամաբանական շրջանակը կցված է: Հնարավոր է, որ այն թարմացված և հարմարեցված է առանց ֆինանսավորման համաձայնագրի փոփոխության, քանի որ այդ փոփոխությունները չեն փոխում ծրագրի նպատակները:

1.1.Նպատակները

Ընդհանուր նպատակ

Աջակցել կառավարությանը՝ Հայաստանի մարզերի միջև ավելի հավասարակշռված սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված առաջընթաց ապահովելու գործընթացում:

Հատուկ նպատակներ

1.Մշակել ազգային և տարածքային կառույցների հիմնական իրավասություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները սահմանող նախագիծ, վերանայել և մոնիթորինգ իրականացնել համապատասխան տարածքային զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրերում, ինչպես նաև ապահովել դրանց իրականացումը կառավարման համաձայնեցված գործողությունների և ծրագրերի միջոցով (Բաղադրիչ 1)

2. Նախապատրաստել և իրականացնել տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագիր՝ սահմանելով հետևյալ գերակայություններն ըստ Հայաստանի տարածքային (մարզային) զարգացման ծրագրերի և ՏԶՊԾ մոտեցման (Բաղադրիչ 2)

Այս ծրագիրը կաջակցի թափանցիկության, ժողովրդավարության և լավ կառավարման գործընթացների հետագա առաջընթացը, այսինքն՝ կապահովի տարածքային զարգացման ծրագրերի և նախագծերի հստակ ներկայացումը ինտեգրված վերևից ներքև/ներքևից վերև մոտեցմանը համաձայն, որպես տարածքային և տեղական մակարդակներում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցության հիմք:

Այն հետագայում կստեղծի հավասար հնարավորություններ և կապահովի կանանց, ինչպես նաև խոցելի խմբերին, լիովին օգտվել տարածքային զարգացման ծրագրով սահմանված աջակցությունից: Այն ենթադրում է հատուկ դրույթների սահմանում, որպեսզի քաջալերի նրանց՝ մասնակցել դրամաշնորհային ծրագրերին (Բաղադրիչ 2՝ այս ծրագրի համար):

Այն գործողությունները, որոնք աջակցություն են ստանում սույն ծրագրի շրջանակներում, հնարավորինս կպահպանեն ԵՄ բնապահպանական ոլորտում օրենսդրության ներդրած լավագույն փորձը՝ ներառյալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտարարության (ՇՄՀ) ներկայացումը, ենթակառուցվածքային ծրագրերի բաշխման գործում, որոնք կարող են առաջացած լինել սույն ծրագրի Բաղադրիչ 2-ի շրջանակներում: Անհրաժեշտ է հաշվի առնել բնական շրջակա միջավայրի ու կենսաբազմազանության պահպանման, աղետների դեմ պատրաստվածության, կլիմայի փոփոխության մեղմման/հարմարվողականության գործոնը:

 

1.2. Ակնկալվող արդյունքներն ու հիմնական գործողությունները

 

Բաղադրիչ 1 Տարածքային զարգացման կառավարման գործընթացում ազգային և մարզային շահագրգիռ հիմնական մարմինների լիազորությունների և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում.

 

Ակնկալվող արդյունքներ

 

● Տարածքային կառավարման նախարարության (ՏԿՆ), տարածքային մարմինների և տարածքային զարգացման խորհուրդների կարողությունները հզորացված են, որպեսզի մշակեն, կառավարեն և վերահսկեն տարածքային զարգացման գործընթացը: Գործող աշխատակազմի կարողությունները էապես զարգացել են ՏԿՆ-ի շրջանակներում՝ ապահովելով որոշակի ռեսուրսներ և փորձառնություն: Համակարգման և հաղորդակցման մեխանիզմներն ընդլայնվել են համապատասխան ճյուղային նախարարությունների, տարածքային մարմինների, տարածքային զարգացման խորհուրդների միջև՝ ապահովելով ավելի լավ ինտեգրում և տարածքային զարգացման նախաձեռնությունների արդյունավետություն:

● Տարածքային զարգացման ռազմավարությունն ու տարածքային զարգացման գործողությունների ծրագիրը հաստատված է կառավարության կողմից:

● Տարածքային զարգացման ծրագրերը գնահատվում և թարմացվում է տարածքային զարգացման ազգային քաղաքականությանը համահունչ՝ ներառյալ ազգային, տարածքային և տեղական պետական իշխանությունները և այլ շահագրգիռ մարմինները:

● Տարածքային զարգացման կայուն ֆինանսավորման մեխանիզմն առկա է և գործում է:

● Տարածքային և տեղական մակարդակներում ինստիտուցիոնալ կառուցվածը վերանայված է, որպեսզի մարզերում ապահովվի Հայաստանի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը:

● Տարածքային վիճակագրական ցուցանիշները թարմացված են` որպես կատարելագործված, փաստերի վրա հիմնված քաղաքականության պլանավորման, դիտանցման և գնահատման հիմք:

 

Գործողություններ

 

● Տեխնիկական աջակցության ծրագիրը (ՏԱ փուլ 2) կհետևի ՏԱ փուլ 1[2] ծրագրի արդյունքներին` հետագայում բարձրացնելու ՏԿՆ-ի և տարածքային իշխանությունների ինստիտուցիոնալ կարողությունները՝ Տարածքային զարգացման ռազմավարության և կից գործողությունների ծրագրի մշակման և դիտանցման գործում:

● ՏԱ ծրագիրը հետագայում կօժանդակի ՏԿՆ-ին և տարածքային իշխանություններին՝ ստեղծելով Տարածքային զարգացման գործողությունների կանոնավոր ներքին դիտանցման և գործընթացների վերանայման հնարավորություն, ինչպես նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեության հաստատում և աջակցում (կամ նմանատիպ մեխանիզմ):

● ՏԱ ծրագիրը հետագայում կաջակցի տարածքային զարգացման աշխատանքային խմբին՝ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար, որպեսզի մարզային մակարդակում բարելավի գործողությունների համակարգումն ու արդյունավետությունը:

● ՏԿՆ-ին կտրամադրվի տեխնիկական աջակցություն տեղական համայնքային, քաղաքային մակարդակներում ադմինիստրատիվ ռեգիստրներ ստեղծելու համար` որպես բարելավված, փաստերի վրա հիմնված քաղաքական պլանավորման, ծրագրման, դիտանցման ու գնահատման հիմք: Ադմինիստրատիվ ռեգիստրների ստեղծման համար մեթոդաբանական օժանդակություն կտրամադրվի Ազգային վիճակագրական ծառայության կողմից[3]:

 

Բաղադրիչ 2 Տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրի մշակում և իրականացում` նախապատրաստում և, որոնք են Հայաստանի տարածքային (մարզ) զարգացման ծրագրում սահմանված առաջնահերթությունների և ՏԶՊԾ մոտեցմանը համապատասխան:

 

Ակնկալվող արդյունքներ

 

● Կարիքների գնահատման ամուր հիմքի վրա մեկնարկել և ավարտվել է բաց դրամաշնորհային ծրագիր, որի արդյունքում իրականացվել են տարածքային զարգացման ծրագրերի առաջնահերթությունները սահմանող մի շարք հաջողված նախագծեր

 

Գործողություններ

 

● ԵՄ պատվիրակությունը կնախապատրաստի, կմեկնարկի և կիրականացնի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է ֆինանսավորել այնպիսի ծրագիր, որն առնչվում է Մարզային զարգացման ծրագրերում առկա կարևորագույն կարիքների լուծմանը և հետևում է ՏԶՊԾ մոտեցմանը:

● Տեխնիկական աջակցություն կտրամադրվի ԵՄ պատվիրակությանը՝ դրամաշնորհային ծրագրի նախապատրաստման գործընթացում:

 

2. ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

 

2.1. Շահագործման իրականացման իրատեսական ժամկետ

Այս գործողությունների իրականացման իրատեսական ժամկետը սահմանված է Հատուկ պայմանների 5-րդ հոդվածում:

 2.2. Իրականացման վայրը

Ծրագիրը կիրականացվի Հայաստանում՝ ներառելով և՛ մայրաքաղաքը, և՛ Հայաստանի տարածքները (մարզերը):

2.3. Իրականացման բաղադրիչներն ու մոդուլները

2.3.1. Դրամաշնորհներ. ծրագրի Բաղադրիչ 2-ի համար առաջարկությունների ներկայացում (ուղղակի կենտրոնացված կառավարում Հանձնաժողովի կողմից որպես Պայմանագիր ստորագրող մարմին)

(ա) Դրամաշնորհների նպատակները, միջամտության ոլորտները, գերակայություններն ու ակնկալվող արդյունքները.

Դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը մի շարք պիլոտային ծրագրերի ֆինանսավորումն է, գործողությունների իրականացումը, որը կաջակցի և կզարգացնի տարածքային/տեղական սոցիալ-տնտեսական պայմանները՝ անդրադառնալով երկու կարևոր խնդրի. Մարզային զարգացման ծրագիրը և ՏԱ թիմի կողմից իրականացրած կարիքների գնահատումը: Դրամաշնորհային ծրագրի նպատակներում հաշվի կառնվեն նաև ազգային մակարդակով հաստատված ոլորտային ռազմավարությունները:

Ծրագրերը պետք է կրեն մարզային բնույթ կամ գերազանցապես ներառեն մարզային շրջաններ (ներմարզային):

Դրանք ազդեցություն պետք է ունենան ավելի մեծ տարածքների, այլ ոչ թե առանձին համայնքների վրա:

Համաձայն ՏԶՊԾ մոտեցմանը՝ անհրաժեշտ է մի շարք ընտրված մարզերում ոլորտային պոտենցիալ աճ ապահովելու նպատակով տրամադրել տնտեսական և սոցիալական զարգացման աջակցություն, օժանդակություն ստանալ հանրային հատվածից, ինչպես նաև մասնավոր-հանրային համագործակցության կողմից: Այն նաև նպատակ կհետապնդի բարելավել մարզի աշխատաշուկայում աշխատատեղերի ստեղծման գործունեությունը, ինչպես նաև ապահովել էլ ավելի վերապատրաստված թիրախային աշխատուժ:

(բ) Համապատասխանության պայմաններ

Համաձայն ՏԶՊԾ մոտեցման՝ առաջարկությունները պետք է ներկայացված լինեն նման իրավասություն ունեցող ոչ շահույթ հետապնդող հանրային կամ մասնավոր հատվածի անձանց կողմից:

- Հանրային հատվածի ծառայողները՝ ինչպիսիք են տեղական կամ տարածքային իշխանությունները, տարածքային զարգացման գործակալությունները կամ այլ զարգացող մարմինները (օրինակ՝ գյուղական զարգացման կենտրոններ, տեղական տնտեսական զարգացման գրասենյակներ, ՓՄՁ գործակալություններ/միավորումներ, առևտրի և արդյունաբերության պալատներ, տեղական ինքնակառավարման մարմինների հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ, զբոսաշրջության զարգացման մարմիններ, տեղական ինքնակառավարման մարմինների զբաղվածության գրասենյակներ ու տեղական զբաղվածության խորհուրդներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ կամ այլ նմանատիպ կազմակերպություններ)

- Մասնավոր հատվածի ծառայողներն են՝ (բիզնես կազմակերպություններ, կլաստերային միություններ, արդյունաբերության և պրոֆեսիոնալ միություններ կամ այլ կազմակերպություններ՝ ինչպիսիք են միջին մասնագիտական հաստատությունները, գործատուներ և գործարար միություններ կամ նմանատիպ այլ կազմակերպություններ)

- Ոչ պետական կամ միջազգային կազմակերպություններ

(գ) Առանցքային ընտրության ու դրամաշնորհման չափանիշները

Ընտրության կարևոր չափանիշներն են հայտատուի ֆինանսական և գործառնական կարողությունները

Ֆինանսական կարևոր չափանիշներն առնչվում են առաջարկվող գործողությունների նպատակների պահանջներին. նախագծում, արդյունավետություն, շահութաբերություն, կայունության և ծախսերի արդյունավետության գործողություն:

(դ) Համաֆինանսավորման առավելագույն դրույքաչափը

ԵՄ-ի կողմից դրամաշնորհների համար համաֆինանսավորման նպատակով տրամադրվող գումարի հնարավոր առավելագույն դրույքաչափը կազմում է 75%, իսկ մնացած 25%-ը կապահովի ՀՀ կառավարությունը: Դրամաշնորհային ծրագրերի հայտատուների տրամադրած համաֆինանսավորումը կբարձրացնի ծրագրի համար մատչելի ֆինանսավորման ընդհանուր գումարը և ֆինանսավորվող ծրագրերի թիվը:

Ծրագրի հայտատուների կողմից պահանջվող համաֆինանսավորման դրույքաչափը կսահմանվի դրամաշնորհային ծրագրի նախապատրաստման ընթացքում: Այն կսահմանվի, որպեսզի ապահովի երկու դրույթ. հնարավոր հայտատուները կարողանան ապահովել այն (մատչելիությունը), ինչպես նաև շահագրգռել նրանց՝ բարձրացնել ծրագրերի սեփականության իրավունքը (հավելայնություն): Ակնկալվում է, որ ծրագրի ֆինանսավորման նվազագույն դրույքաչափը կկազմի ծրագրի ընդհանուր արժեքի 5-15%-ի չափը:

(ե) Առաջարկություններ ներկայացնելու մեկնարկի հավանական ժամանակահատված

2015 թվականի 1-ին եռամսյակ:

 

2.3.2. Գնումներ (ուղղակի կենտրոնացված կառավարում Հանձնաժողովի կողմից որպես Պայմանագիր ստորագրող մարմին)

Թեմա

Տեսակ

Պայմանագրերի ինդիկատիվ թիվը

Գործարկման մեկնարկի ինդիկատիվ ժամանակահատված

Ազգային և տարածքային կառույցների հիմնական իրավասություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները սահմանող նախագծի մշակում, Աջակցության ցուցաբերում՝ դրամաշնորհային ծրագրի նախապատրաստական աշխատանքներին
(Բաղադրիչներ 1 և 2, բացի առաջարկություններ ներկայացնելը)

Ծառայություններ

Մինչև 2

2015 թվականի 1-ին եռամսյակ

Գնահատում

Ծառայություններ

1

2016 թվականի 3-րդ եռամսյակ

Աուդիտ

Ծառայություններ

1

2016 թվականի 4-րդ եռամսյակ

Հաղորդակցում և տեսանելիություն

Ծառայություններ

մինչև 2

2015 թվականի 2-րդ եռամսյակ
2017 թվականի 3-րդ եռամսյակ

2.4. Աշխարհագրական համապատասխանության շրջանակը՝ գնումների և դրամաշնորհային ծրագրի համար

Ապրանքների գնման ընթացակարգում և դրամաշնորհային ծրագրով մասնակցության և հիմնման և ԵՄ (Nօ 236/2014 (CIR) դրույթներ) կանոնակարգով սահմանված գնված ապրանքի ծագման համար պետք է կիրառավի աշխարհագրական իրավասությունը:

Հանձնաժողովը կարող է ընդլայնել աշխարհագրական իրավասությունները՝ համաձայն (ԵՄ) Nօ 236/2014 (CIR) Ընթացակարգի 9(2)-բ հոդվածի, հրատապության կամ ներգրավված երկրների շուկաներում ապրանքների և ծառայությունների անհասանելիության հանգամանքով պայմանավորված, կամ այլ հիմնավոր պատճառ, որտեղ իրավասության կանոնները այդ գործողության իրագործումը կդարձնեն անհնար կամ ծայրահեղ դժվար:

 

2.5. Նախատեսվող բյուջե

Մոդուլ

Գումարը՝ մլն եվրոյով

Երրորդ կողմի ներդրում (ՀՀ կառավարություն) մլն եվրո

2.3.1.- Առաջարկությունների ներկայացում ծրագրի Բաղադրիչ 2-ի համար (ուղղակի կենտրոնացված կառավարում Հանձնաժողովի կողմից որպես Իրավասու մարմին)

7.0

1.75

2.3.2. Գնումներ Բաղադրիչ 1 և 2 համար (ուղղակի կենտրոնացված կառավարում Հանձնաժողովի կողմից որպես Իրավասու մարմին)

2.5

N.A

2.8.- Հաղորդակցում և դիտարկում

0.1

N.A

3.2.,3.3. - գնահատում և աուդիտ

0.4

N.A

Ընդամենը

10.1

1.75

2.6. Կատարողականի դիտանցում

Ամենօրյա տեխնիկական և ֆինանսական մշտադիտարկումը կլինի շահառուի հետ քննարկման մեջ գտնվող կապալառուի և ԵՄ պատվիրակության պատասխանատվության ներքո գտնվող շարունակական գործընթաց: Այս նպատակով ծրագրի ներքին տեխնիկական և ֆինանսական մշտադիտարկման կայուն համակարգ կհիմնվի, որը կօգտագործվի առաջընթացի վերաբերյալ զեկույցների ներկայացման համար: Տեխնիկական մշտադիտարկումը հիմնված կլինի Տրամաբանական շրջանակում (ՏՇ) սահմանված օբյեկտիվորեն առանձնացված ցուցիչների հիման վրա:

Ծրագիրը ղեկավարող հանձնաժողովը (ԾՂՀ) պատասխանատու կլինի ընդհանուր մշտադիտարկման համար: ԾՂՀ-ն բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին կվերահսկի ծրագիրը՝ տանելով այն իր հիմնական ռազմավարական ուղղություններով և նպատակներով և կապահովի կապ պետական հատվածում իրականացվող ծրագրերի և ԵՄ-ի և այլ դոնորների կողմից հովանավորված հարակից նախաձեռնությունների միջև:

2.7. Դոնորների համակարգում

Տարածքային զարգացման քաղաքականությունների համակարգման և մշտադիտարկման նպատակով՝ պետական մակարդակով, ստեղծվել է տարածքային զարգացման աշխատանքային խումբ: Այս խմբի անդամներ են հանդիսանում համապատասխան ճյուղային նախարարությունները, միջազգային դոնորները, ԵՄ պատվիրակությունը և մարզային ներկայացուցչությունները: Այնուամենայնիվ այս աշխատանքային խումբը մինչ այսօր լիարժեք չի գործել և տվյալ ծրագրի նպատակներից է այն հզորացնելը:

ՄԱԶԾ համակարգման ներքո անցկացված հանդիպումենրը կազմակերպվում են տարածքային զարգացման ոլորտում՝ ծրագրի կարգավիճակի մասին տեղեկատվության տարածման նպատակով: Քանի որ ներգրավված են մեծ թվով կողմեր, և հաշվի առնելով տարբեր տարածքներում ընթացիկ կամ ծրագրված միջամտությունները, հավելյալ ջանքեր կգործադրվեն՝ համակարգումը ՀՀ կառավարության կողմից էլ ավելի ուժեղացնելու և փոխլրացում և ծախսի արդյունավետություն ապահովելու նպատակով:

2.8. Հաղորդակցություն և տեսանելիություն

Հաղորդակցումը և դիտարկումը օրինական պարտավորություններ են ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր արտաքին գործոնների համար:

Այս գործընթացը պետք է ներառի հաղորդակցման և դիտարկման միջոցներ, որոնք պետք է հիմնված լինեն հաղորդակցման և դիտարկման ծրագրի գործողության վրա, ինչպես նաև կիրառումից 6 ամիս հետո պետք է մանրամասնորեն ներկայացված և ապացուցված լինեն 2.5 բաժնի բյուջեով:

Միջոցները պետք է ձևավորվեն կամ (ա) Հանձնաժողովի կամ (բ) Գործընկեր երկրի կողմից: Համապատասխան պայմանագրային պարտավորությունները պետք է ներառվեն համապատասխանաբար գնման և դրամաշնորհային պայմանագրերում:

ԵՄ արտաքին գործողության հաղորդակցման և դիտարկման ձեռնարկը պետք է կիրառվի՝ մշակելու գործողության և դիտարկման նախագիծ և պատշաճ պայմանագրային պարտավորություններ:

2.9. Կազմակերպչական կառուցվածք և պատասխանատվություններ

Ծրագիրը կգործարկվի Եվրոպական հանձնաժողովի կողմից ՀՀ-ում ԵՄ պատվիրակության միջոցով:

Բոլոր պայմանագրերը և վճարումները կատարվում են Հանձնաժողովի կողմից:

Պետք է ստեղծվի ղեկավարող հանձնաժողով՝ ծրագրի ընդհանուր ուղղվածությունը կանխորոշելու և գործարկելու համար:

Ծրագրի ղեկավարող հանձնաժողովը պետք է հանդիպի տարեկան 2 անգամ:

ԾՂՀ-ն պետք է ներգրավվի՝

- համանախագահող կարգավիճակ ունցող ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ

- համանախագահող կարգավիճակ ունցող շահառու երկրի ներկայացուցիչ

- տեխնիկական աջակցության ծառայության թիմի ներկայացուցիչ (դիտարկողի կարգավիճակով)

- շահառու երկրի ներգրավված նախարարությունների ներկայացուցիչներ

- ԵՄ անդամ երկրների և զարգացման ոլորտի համագործակցող ներկայացուցչներ (դիտարկողի կարգավիճակով)

2.10. Հաշվետվողականություն

Զեկուցումը կկատարվի տվյալ ծրագրի յուրաքանչյուր պայմանագրի Ընդհանուր պայմաններին համաձայն:

 

3. ԴԻՏԱՆՑՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ

3.1.Դիտանցում

Հանձնաժողովի կողմից ընդունված անկախ խորհրդատուները հստակ սահմանված ձևաչափով կարող են իրականացնել արտաքին մշտադիտարկման Rom համակարգ, որը հիմնականում կմեկնարկի ծրագրի գործողությունների 6-րդ ամսից և կավարտվի շահագործման փուլի ավարտից առնվազն 6 ամիս առաջ:

3.2. Գնահատում

ա) Հանձնաժողովը անկախ խորհրդատուների միջոցով կարող է իրականացնել արտաքին գնահատումեր, ինչպիսիք են՝

(ա) հնարավոր միջնաժամկետ գնահատման առաքելություն

(բ) վերջնական գնահատում՝ փուլի ավարտման սկզբում

(գ) էքս-փոստ գնահատում

Եթ» միջնաժամկետ գնահատում է նախատեսվում՝ շահառուն և հանձնաժողովը պետք է վերլուծեն միջնաժամկետ գնահատման եզրակացությունները և առաջարկությունները և միասին որոշեն հետագա քայլերն ու անհրաժեշտ փոփոխությունները՝ ներառյալ ծրագրի վերանայումը: Այլ գնահատման և մշտադիտարկման առաքելության զեկույցները կտրամադրվեն շահառուին, որպեսզի հաշվի առնվի ցանկացած առաջարկություն, որը կարող է առաջանալ տվյալ առաքելությունից:

բ) Հանձնաժողովը պետք է տեղեկացնի շահառուին արտաքին առաքելությունների ժամկետների մասին 1 ամիս առաջ: Շահառուն պետք է արդյունավետ կերպով համագործակցի մշտադիտարկման և գնահատման փորձագետների հետ և ապահովի նրանց ողջ անհրաժեշտ տեղեկատվությամբ և փաստաթղթերով, ինչպես նաև հասանելի դարձնի ծրագրի նպատակներն ու գործողությունները:

3.3. Աուդիտ

ԵԽ-ն անհրաժեշտության դեպքում կարող է մոբիլիզացնել խորհրդատվության աուդիտ:

Հավելվածներ

Տրամաբանական շրջանակ

 

ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

ՀՀ և ԵՄ միջև ստորագրվելիք «Աջակցություն Հայաստանի տարածքային զարգացմանը» ֆինանսավորման համաձայնագրի վերաբերյալ ներկայացված կարծիքների մասին

 

N

Պատասխանատու մարմին

կարծիք

կարգավիճակ

1.

ՀՀ ֆինանսների նախարարություն

Դիտողություններ և առաջարկություններ չկան

 

2.

ՀՀ արդարադատության նախարարություն

Դիտողություններ և առաջարկություններ չկան

 

3.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

Դիտողություններ և առաջարկություններ չկան

 

4.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Դիտողություններ և առաջարկություններ չկան

 

5.

ՀՀ բնապահպանության նախարարություն

Դիտողություններ և առաջարկություններ չկան

 

5.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Առաջարկում ենք պայմանագրի նախագիծը համաձայնացնել նաև ՀՀ ԱՎԾ հետ:

Ընդունվել են: Նախագիծն ամբողջովին քննարկվել ու համաձայնեցվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետ:

6.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

1. Page 3 ANNEX II FINANCING AGREEMENT Nօ ENPI/2013/024-484
TECHNICAL AND ADMINISTRATIVE PROVISIONS
1.2. Expected results and main activities
Component1: Development of the competencies and institutional capacities of key national and regional institutions in managing regional development
Activities
եthe National Statistical Service of the Republic of Armenia (NSSRA) will provide the Ministry of Territorial Administration of RA (MTA) with the methodological support to form administrative registers at the level of local community, city, and based on them the regional administrative registers as a basis for improved, evidence-based policy planning, programming, monitoring and evaluation.”
2. Page 2 Logical Framework
ACTIVITIES TO ACHIEVE results
Component1: Development of the competencies and institutional capacities of key national and regional institutions in managing regional development
formation of the administrative registers at the local community, city and regional levels tօ provide relevant indicatօrs at regional level - the NSSRA will provide the MTA with the methodological sսpport tօ form administrative registers at the level of local community, city, and based on them the regional administrative registers as a basis for improved, evidence-based policy planning, programming, monitoring and evaluation.”

Ընդունվել են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նշյալ առաջարկները կրկին բանակցվել են եվրոպական կողմի հետ: Արդյունքում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության համար ընդունելի դրույթները ներառվել են Համաձայնագրում:

 ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Միջամտության տրամաբանությունը

● Իրատեսական ճշգրտվող ցուցանիշներ

● Ստուգման աղբյուրները

● Ենթադրություններ/ռիսկեր

       

Աջակցել կառավարությանը՝ Հայաստանի Հանրապետության մարզերի միջև սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված գործընթացում առավել հավասարակշռված լինելու համար

● Հայաստանի մարզերի միջև ընդլայնված տարածքային համախմբվածությունը և ցածր անհամաչափությունները, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը, զբաղվածությունը և կյանքի որակը,

● Ավելի արդիական և համակարգված տարածքային զարգացման մշակված քաղաքականություն՝ իրենց իսկ ձևավորած քաղաքականությունում ներգրավվելով ավելի շատ համայնքներ

 ● Միջազգային դոնորների/կազմակերպությունների զեկույցները երկրի վերաբերյալ

● Տարածքային մակարդակում զբաղվածության և տնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալներ

● Ընդհանուր մակրոտնտեսական իրավիճակը բարելավվում է, իսկ արտաքին շրջակա միջավայրը կայուն է

Կոնկրետ նպատակներ

     

SP1: Մշակել ազգային և տարածքային կառույցների հիմնական իրավասություններն ու ինստիտուցիոնալ կարողությունները սահմանող նախագիծ, վերանայել և մոնիթորինգ իրականացնել համապատասխան տարածքային զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրերում, ինչպես նաև ապահովել դրանց իրականացումը կառավարման համաձայնեցված գործողությունների և ծրագրերի միջոցով (Բաղադրիչ 1)

● Քաքականության շրջանակը ներառում է ռազմավարություն, ֆինանսավորում, կառույցներ, մոնիտորինգ և գնահատման մեխանիզմներ տեղում և շահագործում

● Տարածքային զարգացման պլանավորման որակական բարելավում, զարգացման և տարածքային ռազմավարական գործողությունների կառավարում

● ՏԱ զեկույցներ

● ՏԱ զեկույցներ, ծրագրի արտաքին գնահատողների զեկույցներ,Rom զեկույցներ

● Կայուն ինստիտուցիոնալ միջավայր՝ ներառյալ աշխատակազմի պահպանումը

SP2: Նախապատրաստել և իրականացնել տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագիր՝ սահմանելով հետևյալ գերակայություններն ըստ Հայաստանի տարածքային (մարզային) զարգացման ծրագրերի և PRDP (ՏԶՊԾ)մոտեցման
 (Բաղադրիչ 2)

● Արդի տարածքային զարգացման քաղաքականության կիրառումը համապատասխան համայնքներում՝ ընտրված և թիրախային ծրագրերի միջոցով, որը ազդեցություն կունենա այդ համայնքներում ապրող բնակչության բարեկեցության վրա:

● Դրամաշնորհային ծրագրի մոնիթորինգի զեկույցներ

● Արտաքին գնահատողների զեկույցներ, Rom զեկույցներ

● Ռազմավարություններում և ծրագրերում սահմանված տարածքային համապատասխան կարիքներն ու գերակայությունները

● Դրամաշնորհային ծրագրով նախատեսված շահառուների / մասնակիցների կարողությունը՝ ապահովելով ԵՄ PRAG ընթացակարգերով սահմանված համաֆինանսավորման համաձայնեցված նվազագույն մակարդակներ

       

Ակնկալվող արդյունքներ

     

Բաղադրիչ 1

     

ՏԿՆ-ի, տարածքային մարմինների և տարածքային զարգացման խորհուրդների կարողությունները բարձրացել են, որպեսզի զարգացնեն, կառավարեն և վերահսկեն տարածքային զարգացման գործընթացը,
Գործող աշխատակազմի կարողությունները էապես զարգացել են ՏԿՆ-ի շրջանակներում՝ ապահովելով որոշակի ռեսուրսներ և փորձառնություն,
Համակարգման և հաղորդակցման մեխանիզմներն ընդլայնվել են համապատասխան ճյուղային նախարարությունների, տարածքային մարմինների, տարածքային զարգացման խորհուրդների միջև՝ ապահովելով ավելի լավ ինտեգրում և տարածքային զարգացման նախաձեռնությունների արդյունավետություն

● Վերապատրաստման դասընթացներ չանցած մասնագետներ

● Վերապատրաստման դասընթացների տրամադրման բացակայությունը ՏԿՆ-ին, տարածքային և տեղական շահագրգիռ մարմիններին

● Ոչ մի նեգրավված անձ՝ կարողությունների զարգացման աշխատանքներում և ծրագրի վերապատրաստման դասընթացներում

● Ոչ ոք՝ որպես կոմպոնենտ անձ, չի համապատասխանում պահանջվող չափանիշներին՝ աշխատանքային տարբեր իրավիճակներում կողմնորոշվել և խորհրդատվական թիմի հետ համագործակցել չկարողանալու գործոնով պայմանավորված

● Համապատասխան նախարարությունների, տարածքային մարմինների և զարգացման խորհուրդների միջև համակարգված հանդիպումենրի բացակայություն

● Վերապատրաստման դասընթացների վերաբերյալ զեկույցներ և վկայագրերի տրամադրում

● Վերապատրաստված աշխատակազմի վերապատրաստման դասընթացներից առաջ և հետո արդյունքների վերաբերյալ հաշվետվություն

● Համակարգված հանդիպումների ընթացքում արձանագրությունների կազմում

● Ազգային և տարածքային բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ, կանոնավոր մասնակցությունը ծրագրի իրականացման ընթացքում

Տարածքային զարգացման ռազմավարությունն ու տարածքային զարգացման գործողությունների ծրագիրը հաստատում է կառավարությունը

● Մշակված և հաստատված տարածքային զարգացման (ՏԶ) ռազմավարություն և գործողությունների ծրագիր

● Տարածքային զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ ընդունված որոշումներ

● ՀՀ կառավարության շարունակական պարտավորությունները Տարածքային զարգացման և անհրաժեշտ բարեփոխումների ուղղությամբ

Տարածքային զարգացման ծրագիրը գնահատվում և թարմացվում է տարածքային զարգացման ազգային քաղաքականությանը համահունչ՝ ներառյալ ազգային, տարածքային և տեղական հանրային իշխանությունները և այլ շահագրգիռ մարմինները:

● Ոչ մի տարածքային զարգացման ծրագիր թարմացված և համաձայնեցված չէ տարածքային զարգացման խորհրդի հետ (ՏԶԽ)

● Ոչ մի կազմակերպված հանդիպում՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ

● Ոչ մի փաստաթուղթ քննարկված և համաձայնեցված չէ շահագրգիռ կողմերի հետ

● ՏԶԽ-ի արձանագրած որոշումներ

● Թարմացված տարածքային զարգացման ծրագրեր

 Տարածքային զարգացման կայուն ֆինանսավորման մեխանիզմն առկա է և գործում է:

● Տարածքային զարգացման ֆինանսավորման մեխանիզմները մշակվում և հաստատվում են ՀՀ-ի կողմից

● Տարածքային զարգացման ֆինանսավորման և վերահսկման հաշվետվությունների վերաբերյալ հաստատված որոշումներ

Տարածքային և տեղական մակարդակներում կառուցվածքային շրջանակը վերանայված է, որպեսզի մարզերում ապահովվի Հայաստանի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությունը

● Տարածքային/տեղական մակարդակում կառուցվածքային համակարգի վերաբերյալ առաջարկությունները մշակված և կապված են տարածքային զարգացմանն առնչվող ընդհանուր քաղաքականության հետ

● Տարածքային զարգացման խորհրդի արձանագրած որոշումներ

● ԵԽ կոնգրեսի տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացրած մոնիթորինգի վերաբերյալ զեկույցներ

Տարածքային վիճակագրական ցուցանիշները թարմացված են որպես կատարելագործված,փաստերի վրա հիմնված քաղաքականության պլանավորման, մոնիթորինգի և գնահատման հիմք

● Մարզի ՀՆԱ-ն և քաղաքականության համապատասխան այլ ցուցանիշները հասանելի են քաղաքականության փաստաթղթում ամրագրված պահանջով

● Ազգային վիճակագրական ծառայության կողմից մարզային վիճակագրական տվյալների տրամադրում

Բաղադրիչ 2

     

Կարիքների գնահատման ամուր հիմքի վրա մեկնարկել և ավարտվել է բաց դրամաշնորհային ծրագիր, որի արդյունքում իրականացվել են տարածքային զարգացման ծրագրերի առաջնահերթությունները սահմանող մի շարք հաջողված նախագծեր

● Որակյալ ծրագրերի ստացման բացակայություն՝ տարածքային նույնականացված առաջնահերթությունների ընդունման ուղղությամբ

● Ոչ մի ընտրված և ֆինանսավորվող ծրագիր

● Զարգացող և նորարարական ոլորտներում նոր աշխատատեղերի հնարավորություններ, մասնավորապես, կանանց և խոցելի խմբերի համար

● Դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման վերաբերյալ զեկույցներ

● Դրամաշնորհային ծրագրերի գնահատման վերաբերյալ զեկույցներ

● Մարզային վիճակագրությունն առնչվում է դրամաշնորհային ծրագրի միջամտության ոլորտին

● Հաշվետվություններ և այլ փաստաթղթեր մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ

● Շահառուների/մասնակիցների ունակություններ՝ մշակելու իրագործելի ծրագրային գաղափարներ և համաֆինանսավորման ծրագրեր

● Ընտրված ծրագրերի համաֆինանսավորումն ապահովում է ՀՀ կառավարությունը

Գործողություններ ակնկալվող արդյունքին հասնելու համար

Միջոցներ/պայմանագրեր

Ենթադրություններ

Բաղադրիչ 1 Տարածքային զարգացման կառավարման գործընթացում ազգային և մարզային շահագրգիռ կողմերի կարևոր լիազորությունների և ինստիտուցիոնալ կարողությունների մշակում

● ՏԿՆ-ի և տարածքային իշխանությունների համակարգային կարողությունների բարձրացում՝ տարածքային զարգացման ռազմավարության և կից գործողությունների ծրագրի մշակման և մշտադիտարկման գործընթացում՝ ըստ համապատասխան կարողությունների զարգացման և գնահատման ծրագրերի

● Տարածքային զարգացման գործողությունների կանոնավոր ներքին մշտադիտարկման և գործընթացների վերանայման հնարավորության ստեղծում, ինչպես նաև Տարածքային զարգացման հիմնադրամի գործունեության հաստատում և աջակցում (կամ նմանատիպ մեխանիզմ)

● Աջակցություն տարածքային զարգացման աշխատանքային խմբին՝ արդյունավետ գործունեություն իրականացնելու համար, որպեսզի մարզային մակարդակում բարելավի գործողությունների համակարգումն ու արդյունավետությունը

● Տեղական համայնքային, քաղաքային մակարդակներում վարչական ռեգիստրների ստեղծում` տարածաշրջանային մակարդակում համապատասխան ցուցանիշներ տրամադրելու նպատակով: ԱՎԾ մեթոդաբանական օժանդակություն կ

Ծառայությունների մատուցման
պայմանագիր
Տեխնիկական աջակցություն (ՏԱ փուլ II)

Շահագործման ծառայությունների մատուցման պայմանագիր 3 Q 2015

Բաղադրիչ 2 Տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրի հետևյալ առաջնահերթությունների նախապատրաստում և իրականացում, որոնք սահմանված են Հայաստանի տարածքային (մարզ) զարգացման ծրագրում և համահունչ են ՏԶՊԾ մոտեցմանը

● ԵՄ պատվիրակությունը կնախապատրաստի, կմեկնարկի և կիրականացնի դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն է ֆինանսավորել այնպիսի ծրագիր, որն առնչվում է Մարզային զարգացման ծրագրերում առկա կարևորագույն կարիքների լուծմանը և հետևում է ՏԶՊԾ մոտեցմանը

● Տեխնիկական աջակցություն կտրամադրվի ԵՄ պատվիրակությանը՝ դրամաշնորհային ծրագրի նախապատրաստման գործընթացում

Առաջարկությունների ներկայացում,մատուցվող ծառայությունների պայմանագրեր

Առաջարկությունների ներկայացման մեկնարկը Q1/2015,
Ծառայությունների մատուցման պայմանագրի շահագործում 3Q 2015 (ՏԱ փուլ II) և 1Q 2016