Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.31-2022.11.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.10.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

19 հոկտեմբերի 2022 թ.

N 70-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՈՆՈՐԻ ԵՎ ԴՈՆՈՐԱԿԱՆ ՍԱՂՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1 ) Վերարտադրողականության դոնորի վերաբերյալ գրանցամատյանի ձևը, համաձայն հավելված N 1-ի:

2) Դոնորական սաղմերի վերաբերյալ գրանցամատյանի ձևը, համաձայն հավելված N 2-ի:

2. Սույն հրամանով հաստատված գրանցամատյանները լրացվում են էլեկտրոնային եղանակով` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից, ընդ որում

1) հավելված 1-ով հաստատված գրանցամատյանը լրացվում է ինքնաշխատ եղանակով` վերարտադրողականության դոնորի վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգ մուտքագրված տեղեկատվության հիման վրա,

2) հավելված 2-ով հաստատված գրանցամատյանը լրացվում է բժշկական կազմակերպության կողմից դոնորական սաղմի տնօրինումը ստանձնելուց հետո` ծածկագրավորված սաղմի կենսաբանական ծնողների (վերարտադրողականության դոնորների), ռեցիպիենտների, սաղմերի վերաբերյալ էլեկտրոնային առողջապահության համակարգ ամբողջական տեղեկատվությունը ներբեռնելու միջոցով:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  Ա. Ավանեսյան

 

Հավելված N 1

Առողջապահության նախարարի

«19» հոկտեմբեր 2022 թ. 

N 70-Ն հրամանի

 

Ձև

 

Վերարտադրողականության դոնորի վերաբերյալ գրանցամատյանի

 

Վերարտադրողականության դոնորի վերաբերյալ տեղեկատվություն

Վերարտա-դրողակա-նության դոնորի կոդ

Վերարտա-դրողակա-նության դոնորի ՀԾՀ-ի վերջին թիվ

Սեռ

1 ամսվա ընթացքում սերմի հանձնման քանակ

Ակտիվ դոնոր հանդիսանալու ժամանակա-հատված

Ձվաբջիջների արտածծման քանակ

Ստացված սեռաբջիջների քանակ

Ծնված երեխաների թիվ

   

իգական

         

արական

         

Հավելված N 2

Առողջապահության նախարարի

«19» հոկտեմբեր 2022 թ. 

N 70-Ն հրամանի

 

Ձև

 

Դոնորական սաղմերի վերաբերյալ գրանցամատյանի

 

Դոնորական սաղմի (երի) դոնորների ծածկագրեր

Դոնորական սաղմի(երի) ծածկագիր

Դոնորական սաղմի (երի) տրամադրման համաձայնու-թյան ձևի ամսաթիվ

Սառեցման միջավայր

Դոնորական սաղմի/երի փորձանոթի համար

Ռեցիպիենտի (ների) ծածկագիր

Դոնորական սաղմի (երի) ապասառեցման ամսաթիվ

Դոնորական սաղմի(երի) ներպա-տվաստման ամսաթիվ

Կին_____

Տղամարդ__

1.

 

1.

1.

Կին____

Տղամարդ___

1.

1.

2.

2.

2.

2.

2.

3.

3.

3.

3.

3.

4.

4.

4.

4.

4.

5.

5.

5.

5.

5.

6.

6.

6.

6.

6.

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2022 թվական: