ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 օգոստոս 2022 թ. |
N 52-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.
1) հավելված 1-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետում «միջոցով» բառից հետո լրացնել «: Ընդ որում, հեռավար կամ առցանց ուսուցման դեպքում (բացառությամբ` սիմպոզիումների, համագումարների, գիտաժողովների և ԷՈՒՆ-ի) մասնակիցների թիվը յուրաքանչյուր խմբի համար չի կարող գերազանցել 50-ը» բառերը.
2) հավելված 2-ի 7.1-րդ կետից հետո լրացնել նոր` 7.2-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«7.2. Երկու և ավելի մասնագիտություն ունեցող բուժաշխատողները հնգամյա շրջափուլում իրենց բոլոր մասնագիտություններից ընդհանուր հանրագումարով հավաքում են 220 ՇՄԶ կրեդիտ` յուրաքանչյուր մասնագիտության գծով առնվազն 25 տոկոս ՇՄԶ կրեդիտներ ձեռք բերելով:».
3) հավելված 2-ի 10.3-րդ կետից հետո լրացնել նոր` 10.4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«10.4. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող լրացուցիչ մասնագիտացումներ անցած բուժաշխատողներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ։ Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք լրացուցիչ մասնագիտացումներ են անցել նշված հաստատություններում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|