ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 օգոստոս 2022 թ. |
N 3943-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ N Ա-ԲՕ-001135 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2022 թվականի մայիսի 26-ին Առողջապահության նախարարություն ներկայացված թիվ 01/9055-2022 գրությունը այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Վահե Հարությունյանն իրականացնում է բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակները` խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 5 հավելվածի 18-րդ կետով նախատեսված պահանջը, որի համաձայն`
1. լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեությունը սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար էլեկտրոնային առողջապահության համակարգն սպասարկող օպերատորի հետ կնքված էլեկտրոնային առողջապահության համակարգին միացման և սպասարկման պայմանագիրը, համապատասխան որակավորված անձի մասին տեղեկատվություն` կցելով համապատասխան որակավորում ունեցող անձի մասնագիտական կրթության փաստը հավաստող վկայականը և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստման վկայականը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վնասազերծման ոլորտում համապատասխան լիցենզիա ունեցող որևէ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը, սակայն անհատ ձեռնարկատեր Վահե Հարությունյանի կողմից արտահիվանդանոցային` ընտանեկան ստոմատոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ` ռենտգենաբանական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելուց առաջ համապատասխան կադրային փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով,
Հրամայում եմ`
1. Կասեցնել անհատ ձեռնարկատեր Վահե Հարությունյանի (մարզ Տավուշ, համայնք Իջևան ք. Վասիլյան փողոց 24 խանութ հասցեում) Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի հուլիսի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման N Ա-ԲՕ-001135 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Վահե Հարությունյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
5. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2022 թվական: