ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիս 2022 թ. |
N 3033-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, դեղերի մեծածախ իրացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՀԵԼՖ ՕՆ» |
դեղերի մեծածախ իրացում |
2) «ԱԷՄՋԻ» |
դեղերի մեծածախ իրացում |
3) «ՑԻՏՈ ՖԱՐՄ» |
դեղերի մեծածախ իրացում |
4) «ԱՆԻԿՈ ՖԱՐՄ» |
դեղերի մեծածախ իրացում |
5) «ԱԿԱԷՄ» |
դեղերի մեծածախ իրացում |
6) «ՍԱՆՏԵ` ՖԱՐՄ» |
դեղատնային գործունեություն |
7) «ՅԱՆԱ ՖԱՐՄ» |
դեղատնային գործունեություն |
8) «ԳԼՈԲՈՒՍ ՀՈԼԴԻՆԳ» |
դեղատնային գործունեություն |
9) ՆԱԻՐԱ ՄԻՐԱՔՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
10) ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
11) ՆՈՆԱ ՂՈՒԼԻՆՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
12) ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
13) ԱՆԻ ՂԱԶՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
14) ԱՐԵՎԻԿ ԱՂԵԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
15) ՄԻԼԵՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
16) ՏԱԹԵՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
17) ԴԱՎԻԹ ՍՄՈՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
18) ՏԱԹԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
19) ԱՆԱՀԻՏ ՉՈՓԻԿՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
20) ՍԵՐԻՆԵ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
21) ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ |
դեղատնային գործունեություն |
22) «ԱՅԳԵԳՈՐԾՆԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) «ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) «ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
29) «ԱՐԻՆՏԵՐԼԵՎ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
30) «ԷԿՈՍԵՆՍ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
31) «Ա. ԳԱԼՍՏՅԱՆ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
32) «ԱՏԱՄ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
33)«ԲԵՍԹ ԼԱՅՖ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
34) «ՖԵՄԻԼԻ ՖԱՐՄ ԳՐՈՒՊ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
35) «ԶԵՆԻԹՄԵԴ ԿԼԻՆԻԿ» |
բժշկական օգնություն և սպասարկում |
36)ՄԻՇԵԼ ՏՈՆՈՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
37) ԳԱԳԻԿ ՕՀԱՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
38) ԱՐՄԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
39)ՀՐԱՅՐ ՔՈՉԱՐՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
40) ՄԽԻԹԱՐ ՍԱՆՈՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
41) ՄԱՐԻԱՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
42) ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|