ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 ապրիլի 2022 թ. |
N 158-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 517-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի նոյեմբերի 8-ի «Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու, բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 517-Ն հրամանի N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ կետում «և տալիս հայտարարություն առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով` վկայականը հայտնաբերելու նպատակով» բառերը փոխարինել «՝ վկայականի կրկնօրինակը ստանալու նպատակով» բառերով:
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4. Արդարադատության նախարարի կողմից նախկինում տրամադրված վկայականի կրկնօրինակն անձին տրվում է նրա կողմից դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երրորդ օրը: Եթե կորած վկայականը տրամադրված է եղել այլ իրավասու մարմնի կողմից, ապա Արդարադատության նախարարը դիմումը ստանալու օրվան հաջորդող երկօրյա ժամկետում հարցում է կատարում վկայականը տրամադրած մարմին՝ վկայականը տրամադրված լինելու փաստը ճշտելու նպատակով և դրա կրկնօրինակը դիմողին տալիս է համապատասխան վկայականը տրամադրած մարմնի կողմից այն տրամադրված լինելու փաստը հաստատելու վերաբերյալ գրությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում մուտք լինելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:»:
3) Ձև N 1-ը և Ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կ. Անդրեասյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2022 թվականի ապրիլի 8-ի N 158-Ն հրամանի |
Ձև N 1
ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ-----
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ
Բռնադատված --------------------------------------------------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
Ծննդյան տարեթիվը ------------------------------------------------------------------------------------------
Բնակության վայրը --------------------------------------------------------------------------------------------
Վկայականը բռնադատվածներին տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրանց վերապահված արտոնություններից օգտվելու համար:
Վկայականը տրվում է -----------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------- որոշման հիման վրա:
(ընդունող մարմնի անվանում, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)
Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով
ՀՀ արդարադատության նախարար՝ ------------------------------------------------
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
«----» ---------------- 2 թ.
Ձև N 2
ՎԿԱՅԱԿԱՆ ԹԻՎ-----
ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳԻ
Բռնադատված --------------------------------------------------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
Ծննդյան տարեթիվը ------------------------------------------------------------------------------------------
Բնակության վայրը --------------------------------------------------------------------------------------------
Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ --------------------------------------------------------------
(անունը, հայրանունը, ազգանունը)
Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձի առաջին հերթի ժառանգին վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված և նրան վերապահված արտոնություններից օգտվելու համար:
Վկայականը տրվում է ------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------ որոշման հիման վրա:
(ընդունող մարմնի անվանում, ամիս, ամսաթիվ, տարեթիվ, որոշման համար)
Գրանցված է գրանցամատյանում` ________________-ով
ՀՀ արդարադատության նախարար՝ ---------------------------------------------
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
«----» ---------------- 2 թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|