Գլխավոր տեղեկություն
Համար
N 2228-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.05.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 մայիս 2022 թ.

N 2228-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆՈՐ-ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001140 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ՝ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ, ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ (ՖՏԻԶԻԱՏՐԻԿ), ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ, ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ՆՈՐ-ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի մայիսի 16-ին ներկայացված դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել «ՆՈՐ-ՀԱՃԸՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի դեկտեմբեր 29-ին տրված թիվ Կ-XX-001140 բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` ուռուցքաբանական, տուբերկուլյոզային (ֆտիզիատրիկ), հոգեբուժական, գաստրոէնտերոլոգիական տեսակներով իրականացման լիցենզիայի գործողությունը մինչև 2022 թվականի մայիսի 2-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին `

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. ՆԱՆՈՒՇՅաՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան