Գլխավոր տեղեկություն
Համար
N 245-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (05.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.03.2022
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

 4 մարտի 2022 թ.

 N 245-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 96-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

 1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2022 թվականի հունվարի 31-ի «Հարկային կամ մաքսային ծառայողների պատրաստման դասընթացների մասնակցության համար ընդունելության կարգը, թեստավորման պահանջները և պատրաստման դասընթացի ընդունելությանը մասնակցելու նպատակով ներկայացվող բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը հաստատելու մասին» թիվ 96-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելված 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 22-րդ կետում «ոչ շուտ քան 25-րդ և ոչ ուշ քան 30-րդ աշխատանքային օրը» բառերը փոխարինել «25-րդ աշխատանքային օրվան հաջորդող օրվանից եռամսյա ժամկետում» բառերով,

2) 52-րդ կետում «15» թիվը փոխարինել «30» թվով,

3) 60-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

4) 63-րդ և 65-րդ կետերից հանել 2-րդ նախադասությունները,

5) 66-րդ կետում «Հավասար» բառը փոխարինել «Թեստավորման արդյունքներով հավասար» բառերով,

6) 71-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«71. Թեստավորման արդյունքների բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է, իսկ հարցազրույցի արդյունքների դեպքում` հարցազրույցի արդյունքներով ընդունված բացասական որոշման բողոքարկումը։»,

7) 74-րդ կետից հանել «և հարցազրույցի» բառերը:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  Ռ. Բադասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական: