Գլխավոր տեղեկություն
Համար
N 35
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (26.08.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

21 օգոստոսի 2014 թվականի N 35

 

11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՆԻՍՏԻ N 37 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 11-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի նիստի N 37 արձանագրության 11-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային առևտրի զարգացման, ցանցային պատրաստվածության և տեխնիկական հագեցվածության ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածի 8-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Անհրաժեշտ միջոցառումներ» սյունակում «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարությունում» բառերով.

2) «Կատարման պատասխանատու» սյունակում «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե,» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն,» բառերով.

3) «Կատարման ժամկետ» սյունակում «2014 թ. II-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «2014 թ. 4-րդ եռամսյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան