Գլխավոր տեղեկություն
Համար
N 1042-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
31.05.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
31.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 մայիսի 2022 թ.

N 1042-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

     

««ՊԱՀՆՈՐԴ ԱԿԱԴԵՄԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ՝ 1032.02.4-«ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾ /1032.02.01.4-«ԹԻԿՆԱՊԱՀ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ/», 1032.03.4-«ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾ /1032.03.01.4-«ՊԱՀՆՈՐԴ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՄԲ/» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 11-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստի N 140/12 եզրակացությունը՝

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

          

1. ««ՊԱՀՆՈՐԴ ԱԿԱԴԵՄԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով, ուսուցման հայերեն լեզվով, առկա ուսուցմամբ՝ միջնակարգ հանրակրթության հիմքով, 1 տարի ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20 տեղերի թվով, 1032.02.4 «Թիկնապահական գործ /1032.02.01.4 «Թիկնապահ» որակավորմամբ/», 4 ամիս ուսուցման տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 20 տեղերի թվով՝ 1032.03.4 «Պահնորդական գործ /1032.03.01.4 «Պահնորդ» որակավորմամբ/» մասնագիտություններ գծով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

              

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան