Գլխավոր տեղեկություն
Համար
N 1521-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (14.04.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.04.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.04.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    

Հ Ր Ա Մ Ա Ն

 

13 ապրիլ 2022 թ.

N 1521-Ա

 

«ՖԱՐՄ-ԷԼԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000069, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000323, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001113 ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 32-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, «ԲԱԶՈՒՆՑ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2022 թվականի ապրիլի 12-ին ներկայացված հայտը.

            

Հրամայում եմ`

            

1. Վերաձևակերպել «ՖԱՐՄ-ԷԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2002 թվականի հոկտեմբերի 8-ին տրված թիվ Կ-XX-000069, 2003 թվականի նոյեմբերի 5-ին տրված թիվ Կ-XX-000323, 2008 թվականի փետրվարի 8-ին տրված թիվ Կ-XX-001113 դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները «ԲԱԶՈՒՆՑ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիաների վերաձևակերպման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետի պարտականությունները կատարող Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԲԱԶՈՒՆՑ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

            

Ա. Ավանեսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան