Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվար 2022 թ.

N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելված 1-ի 4.3, Հավելված 2-ի 8.3, Հավելված 3-ի 8.3, Հավելված 4-ի 8.3, Հավելված 5-ի 10.3, Հավելված 6-ի 5.3, Հավելված 7-ի 8.3, Հավելված 8-ի 5.3, Հավելված 9-ի 3.3, Հավելված 10-ի 8.3, Հավելված 11-ի 8.3, Հավելված 12-ի 8.3, Հավելված 13-ի 8.4, 17.3, 26.3, Հավելված 14-ի 7.3, Հավելված 15-ի 7.3, Հավելված 16-ի 3.3, Հավելված 17-ի 7.3, Հավելված 18-ի 7.3, Հավելված 19-ի 7.3, Հավելված 20-ի 7.3, Հավելված 21-ի 5.3, Հավելված 22-ի 8.3, Հավելված 23-ի 8.3 և Հավելված 24-ի 8.3 կետերում «90 օրվա ընթացքում)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից» բառերը:

2) Հավելված 6-ի 15, Հավելված 7-ի 5.1, Հավելված 9-ի 16, Հավելված 19-ի 23, Հավելված 20-ի 25 և Հավելված 21-ի 28 կետերը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած անձը (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատը կարող է ներկայացնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:»:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) Հավելվածի 8.4 կետում «2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն» բառերով.

2) Հավելվածի 8.4 կետում «90 օրվա ընթացքում)» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշման հավելվածի 10-րդ կետով սահմանված ինքնամեկուսացման ժամկետի ավարտին հաջորդող օրվանից» բառերը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2022 թվական: