Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.02.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2022
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.02.2022
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 փետրվար 2022 թ.

N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Հրամանը լրացնել նոր 2-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հրամանի հավելված 6-ի՝ 15-րդ, հավելված 7-ի՝ 5.1-ին, հավելված 9-ի՝ 16-րդ, հավելված 19-ի՝ 23-րդ, հավելված 20-ի՝ 25-րդ, հավելված 21-ի՝ 28-րդ կետերում նշված հանրային վայրեր այցելելու համար անձինք կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի դրական պատասխանի դեպքում, պատասխանից հետո 24 ժամվա ընթացքում, իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն` (այսուհետ՝ ՊՇՌ հետազոտություն): Հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի և ՊՇՌ հետազոտության արդյունքների տարբերության դեպքում հիմք է ընդունվում ՊՇՌ հետազոտության արդյունքը:».

2) Հրամանի Հավելված 1-ի 9.1, Հավելված 2-ի 26, Հավելված 3-ի 17.1, Հավելված 4-ի 18.1, Հավելված 5-ի 17.1, Հավելված 6-ի 13.1, Հավելված 7-ի 17.1, Հավելված 8-ի 7.1, Հավելված 9-ի 14.1, Հավելված 10-ի 16.1, Հավելված 11-ի 22.1, Հավելված 12-ի 14.1, Հավելված 13-ի 8.1, Հավելված 14-ի 26, Հավելված 15-ի 19.1, Հավելված 16-ի 12.1, Հավելված 17-ի 4.1, Հավելված 18-ի 8.1, Հավելված 19-ի 16.1, Հավելված 20-ի 17.1, Հավելված 21-ի 7.1, , Հավելված 23-ի 11.1 և Հավելված 24-ի 17.1 կետերում և Հավելված 22-ի 10-րդ կետի 3-րդ ենթակետում «նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով» բառերը փոխարինել «նրա համար աշխատանքը կազմակերպվում է հեռավար եղանակով՝ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձանց համար 7 օրացուցային օրով, իսկ չպատվաստված անձանց համար՝ 10 օրացուցային օրով» բառերով.

3) Հրամանի Հավելված 8-ի 9-րդ կետի 7-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել.

4) Հրամանի Հավելված 9-ի 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի ջերմաչափման արդյունքների,» և «Ձև 2-ի,» բառերը.

5) Հրամանի Հավելված 11-ի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) Հրամանի Հավելված 12-ում.

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև անձնակազմի և երեխաների ջերմաչափման արդյունքների,» բառերը և «Ձև 2-ի, Ձև 3-ի» բառերը.

բ. ուժը կորցրած ճանաչել 13-րդ կետը, Ձև 2-ը և Ձև 3-ը.

գ. 24-րդ կետի «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով.

7) Հրամանի Հավելված 17-ում

ա. 16-րդ կետի «վերջին 14 օրերի» բառերը փոխարինել «վերջին 10 օրերի» բառերով.

բ. 27.1-ին կետի «14 օրյա ժամկետով» բառերը փոխարինել «10 օրյա ժամկետով» բառերով.

8) Հրամանի Հավելված 18-ի 25-րդ կետում «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով, իսկ «(14 օրով)» բառերը «(10 օրով)» բառերով.

9) Հրամանի Հավելված 22-ի 11-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական (բացառությամբ՝ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող ՍԿ N 3.1.2-004-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 24-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի Հավելվածի 8.1-ին կետում «նրա համար աշխատանքը 14 օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով» բառերը փոխարինել «նրա համար աշխատանքը կազմակերպվում է հեռավար եղանակով՝ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձանց համար 7 օրացուցային օրով, իսկ չպատվաստված անձանց համար՝ 10 օրացուցային օրով» բառերով.

2) Հրամանի Հավելվածի 18-րդ կետում «14 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «10 օրվա ընթացքում» բառերով.

3) Հրամանի Հավելվածի 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«29. Սովորողը չի հաճախում Հաստատություն, եթե առկա է ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումը, երբ՝

1) սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկի խմբի հիվանդություններից և/կամ վիճակներից որևէ մեկը՝ համաձայն Առողջապահության Նախարարության կողմից ներկայացված ցանկի՝

ա. նորագոյացություններ,

բ. արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, սակավարյունություն, արյան մակարդման համակարգի խանգարումներ, իմուն խանգարումներ,

գ. ներզատական համակարգի հիվանդություններ, սնուցման և նյութափոխանակության խանգարումներ, շաքարախտ, ճարպակալում, վահանագեղձի և այլ էնդոկրին օրգանների հիվանդություններ, սնուցման ծանր խանգարումներ, մեթաբոլիկ հիվանդություններ,

դ. հոգեկան կամ վարքի խանգարումներ, աուտիզմ, օրգանական ախտահարումներ, շիզոֆրենիա, աֆեկտիվ վիճակներ, նևրոտիկ վիճակներ, մտավոր հետամնացություն, հոգեբանական, վարքագծային և հուզմունքային այլ խանգարումներ,

ե. նյարդային համակարգի հիվանդություններ՝ մանկական ուղեղային կաթված, էպիլեպսիա, ատրոֆիկ և դեգեներատիվ ախտահարումներ, գլխուղեղի անոթային հիվանդություններ,

զ. արյան շրջանառության հիվանդություններ՝ ռևմատիկ տենդ, զարկերակային գերճնշում, սրտի բորբոքային հիվանդություններ, կարդիոմիոպաթիաներ, սրտային անբավարարություն,

է. շնչառական օրգանների հիվանդություններ՝ ասթմա, վերին և ստորին շնչուղիների քրոնիկ հիվանդություններ, շնչառական անբավարարություն,

ը. մարսողական համակարգի հիվանդություններ՝ աղիների բորբոքային հիվանդություններ, լյարդի քրոնիկ հիվանդություններ,

թ. ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի հիվանդություններ, համակարգային շարակցահյուսվածքային հիվանդություններ, հոդաբորբեր,

ժ. միզասեռական համակարգի հիվանդություններ՝ գլոմերուլյար հիվանդություններ, երիկամային անբավարարություն,

ժա․ բնածին զարգացման արատներ, անոմալիաներ՝ ներառյալ որևէ օրգանի ձևափոխումներ, ֆունկցիայի արտահայտված խանգարումով։

2) սովորողի տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) բնորոշ ախտանշաններով կասկածելի կամ հաստատված դեպք՝ սույն հավելվածի 32.1-ին կետում սահմանված ժամկետով:».

4) Հրամանի Հավելվածի 32.1-ին կետում «14 օրյա ժամկետով» բառերը փոխարինել «10 օրյա ժամկետով» բառերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2022 թվական: