Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.05.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.02-2022.05.15 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2022
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.05.2022
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
03.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

03 մայիսի 2022 թ.
քաղ. Երևան

N 223-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝

                

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

           

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն, 2006 թվականի մայիսի 12-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 79-Ն, 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն, 2006 թվականի օգոստոսի 29-ի «Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի հայտարարության ձևը սահմանելու մասին» թիվ 163-Ն, 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար» մեդալի ձևը և շնորհման կարգը սահմանելու մասին» N 156-Ն, 2008 թվականի ապրիլի 21-ի ««Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը սահմանելու մասին» N 30-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու և մրցույթ անցկացնելու կարգերը սահմանելու մասին» N 187-Ն, 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` 2006 թվականի մարտի 16-ի N 44-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 179-Ն հրամանները։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

   Պարտականությունները կատարող` Ա. Հովհաննիսյան

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան