Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հոդ.249.14
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.08.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013341

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 օգոստոսի 2013 թ.  

ք. Երևան

N 42-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-01-2013 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

 

  Դ. Դումանյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի օգոստոսի 12-ի

N 42-Ն հրամանով

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Սանիտարական կանոններ և նորմեր

N 2.3.1-01-2013

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ

 

1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում (կրթահամալիրներում), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`

1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,

2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամվա սնունդ` նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,

3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,

4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 1-ում:

 

III. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է ելնելով` օրգանիզմը հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից:

4. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 2-ում:

5. Ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների 1:1-1,2:4-4,6 հարաբերակցությունը, կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15 %-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրատների:

6. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի (ռացիոնի) հիման վրա և ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք), հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:

7. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 3-ի: 8-10,5-ժամյա տևողությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում (կամ առանձին խմբերում) սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի հաշվարկի մեջ չի ներառվում ընթրիքը:

8. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք):

9. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 4-ում:

10. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ:

11. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար սննդանյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 20%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 15%, ընթրիք` 25%, երկրորդ ընթրիք` 5-10%:

12. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում` պահպանելով սույն բաժնի 9-րդ կետի պահանջները երկու շաբաթվա ընթացքում:

13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-14 օրվա համար:

14. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:

15. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում:

16. Միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:

17. Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:

18. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ:

19. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:

20. Երկու շաբաթվա ընթացքում երեխան ստանում է անհրաժեշտ սննդամթերքի լրակազմը` պահանջվող ծավալով:

21. Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:

22. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`

1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,

2) բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների միս, թռչուն ու ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,

3) ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի,

4) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,

5) ձու` անլվա կճեպով, ինչպես նաև սալմոնելոզի տեսակետից անբարենպաստ տնտեսություններից,

6) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

7) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,

8) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,

9) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,

10) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,

11) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

12) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,

13) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

14) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

15) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,

16) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

17) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,

18) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

19) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,

20) մակարոն աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,

21) աչքով-ձվածեղ,

22) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

23) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

24) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),

25) երշիկեղեն,

26) թերխաշ և հում ձու,

27) պաղպաղակ, ժելե,

28) առանց մրգային միջուկի կարամել։

23. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի օգտագործվում`

1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

2) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,

3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

6) գազավորված ըմպելիքներ,

7) պիստակ, գետնանուշ և այլն,

8) մաստակ,

9) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:

24. Մինչև 2 տարեկան երեխաներին թեյը տրվում է շաբաթը 1 անգամ, իսկ 3-6 տարեկան երեխաներին` 2 անգամից ոչ հաճախ:

25. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:

26. Առողջարանային տիպի նախադպրոցական հաստատություններում (բացի տուբերկուլյոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 6-ում:

27. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:

28. Սննդամթերքի փոխարինումը ըստ սպիտակուցների և ածխաջրատների սահմանված են սույն կանոնների աղյուսակ 7-ում:

29. Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով տարվա աշուն-գարուն ժամանակահատվածում կատարվում է երրորդ կերակրատեսակների «Ց» վիտամինացում (երրորդ կերակրատեսակի մեկ չափաբաժնին ավելացվում է 35 մգ վիտամին «Ց»` 1-3 տարեկան երեխաների համար և 50 մգ` 4-6 տարեկան երեխաների համար):

 

IV. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

30. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները:

31. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):

32. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:

33. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ քանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, որից հետո մշակում են:

34. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:

35. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրի տակ:

36. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործվում է միայն թերմիկ մշակումից հետո:

37. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրով:

38. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`

1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացնում են արգանակում 5-7 րոպե,

2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա` 1 ժամից ոչ ավելի,

3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-2800 C ջերմաստիճանում` 20-25 րոպե,

4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնում են խոհանոցային պարագաներով` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,

5) կարտոֆիլային խյուս պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,

6) ճաշալրացների (գարնիրներ) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են թերմիկ մշակման (հալեցվում և հասցվում է մինչև եռման ջերմաստիճանը),

7) ձուն` նախքան եփելը լվանում են, այնուհետև եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,

8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում. օմլետները` 8-10 րոպե 180-2000 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-2800 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, իսկ ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,

9) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,

10) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի կամ տաք սալիկի վրա պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ, կամ իզոթերմիկ թերմոսներում, որոնք պահպանում են բաշխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո կրկնակի չեն տաքացվում,

11) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ), ըմպելիքները, երկրորդ ճաշատեսակները բաժանվում են 600 C-650 C ջերմաստիճանի, իսկ սառը ապուրները և ըմպելիքները` 150 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում,

12) կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,

13) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,

14) չհամեմած աղցանները պահպանում են սառնարանում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,

15) աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում,

16) օգտագործվում է միայն յոդացված աղ:

39. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:

 

V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

40. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման, օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն տնօրենն է և հաստատության կանոնադրության շրջանակներում գործատուի կողմից ներքին իրավական ակտով սահմանված համապատասխան պաշտոնական պարտականություններ ունեցող անձինք:

41. Յուրաքանչյուր օր լրացվում է «ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:

42. «Ճաշացուցակ- բաշխում» ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:

43. Սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը:

44. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:

45. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:

46. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:

47. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:

48. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:

49. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:

50. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:

51. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:

52. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 3-ի:

53. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:

54. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:

55. Նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը օրը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:

56. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:

57. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:

58. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում համաձայն սույն կանոնների ձև 5-ի:

59. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ- գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ- անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:

 

VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

60. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով տնօրենի կողմից ապահովվում են`

1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,

2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,

3) հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 6-ի,

4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:

 

Աղյուսակ 1

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ

 

Սննդի ընդունման ժամը

Սննդի ընդունումը` կապված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածից

8-10,5 ժամ

11-12 ժամ

24 ժամ

9.00-9.30

նախաճաշ

նախաճաշ

նախաճաշ

10.30-11.00

երկրորդ նախաճաշ

երկրորդ նախաճաշ

երկրորդ նախաճաշ

12.00-13.00

ճաշ

ճաշ

ճաշ

15.30

ետճաշիկ

ետճաշիկ

ետճաշիկ

18.30

-

ընթրիք

ընթրիք

21.00

-

-

երկրորդ ընթրիք

 

Աղյուսակ 2

 

ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ

 

Սննդանյութերի անվանումը (մեկ օրվա համար)

1-2 տարեկան

2-3 տարեկան

3-6

տարեկան

Սպիտակուցներ (գ)

36

42

54

Այդ թվում կենդանական ծագման (%)

70

70

65

Ճարպեր (գ)

40

47

60

Ածխաջրատներ(գ)

174

203

261

Էներգիա (կկալ)

1200

1400

1800

 

Աղյուսակ 3

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ

 

Սննդի ընդունում

%

1-2 տարեկան

1200 կկալ

2-3

տարեկան 1400 կկալ

3-6 տարեկան

1800 կկալ

Նախաճաշ

25%

300

350

450

Ճաշ

35%

420

490

630

Ետճաշիկ

15%

180

210

270

Ընթրիք

25%

300

350

450

Աղյուսակ 4

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ

 

Կերակրատեսակի անվանումը

Չափաբաժնի ծավալը ըստ տարիքի (գ)

1-ից մինչև 3

տարեկան

3-ից մինչև 6

տարեկան

Նախաճաշ

Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ

120 – 200

200 – 250

Ձվից պատրաստված կերակրատեսակ

40 – 80

80 – 100

Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

70 – 120

120 – 150

Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ

50 – 70

70 – 80

Բանջարեղենային աղցան

30 – 45

60

Ըմպելիքներ (թեյ, կաթ, կակաո և այլ)

150 – 180

180 – 200

Ճաշ

Աղցան, նախուտեստ

30 – 45

60

Առաջին ճաշատեսակ

150 – 200

250

Մսից, ձկից, թռչնից պատրաստված կերակրատեսակ

50 – 70

70 – 80

Ճաշալրաց (գարնիր)

100 – 150

150 – 180

Ըմպելիք

150 – 180

180 – 200

Ետճաշիկ

Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ

150 – 180

180 – 200

Բուլկի, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ ալրային հրուշակեղեն

50 – 70

70 – 80

Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

80 – 150

150 – 180

Թարմ մրգեր

40-75

75 – 100

Ընթրիք

Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ

120 – 200

200 – 250

Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ

70 – 120

120 – 150

Ըմպելիք

150 – 180

180 – 200

Թարմ մրգեր

40 – 75

75 – 100

Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում`

   

ցորենի

70

100

տարեկանի

30 -40

50

Աղյուսակ 5

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

 

Մթերքի անվանումը

Վաղ տարիքի խմբերի

(1-3 տար.)

Միջին և ավագ մանկապարտեզային

տարիքի խմբերի

(3-6 տար.)

համաքաշ

զտաքաշ

համաքաշ

զտաքաշ

Հաց ցորենի

60

60

100

100

Հաց տարեկանի

30

30

50

50

Ալյուր ցորենի

25

25

30

30

Ձավարեղեն, ընդեղեն,

30

30

40

40

Մակարոնեղեն

20

20

30

30

Կարտոֆիլ`        
01.09-ից մինչև 31.10 160   190  
31.10-ից մինչև 31.13 170   200 140
31.12-ից մինչև 28.02 190 120 215  
01.03-ից 200   235  

թարմ կարտոֆիլ

110

 

130

 

Բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր

256

200

325

260

Մրգեր թարմ

110

100

120

110

Չրեղեն

9

9

11

11

Մրգային հյութեր`

պատրաստի հյութեր

ըմպելիքներ

-

150

-

150

50

180

50

180

Հրուշակեղեն (ոչ կրեմային)

7

7

20

20

Շաքար

40

40

50

50

Կարագ սերուցքային

22

22

26

26

Բուսական յուղ

9

9

11

11

Ձու

0,5 հատ

20-25գ

0,6 հատ

25-30գ

Կաթ

390

390

450

450

Միս տավարի

74

55

94

70

Թռչնամիս

23

20

27

24

Կաթնաշոռ

30

30

40

40

Ձուկ (փափկամիս)

37

32

39

37

Թթվասեր

9

9

11

11

Պանիր

4,3

4

6,3

6

Մածուն

150

150

180

180

Թեյ (չոր)

0.2

0,2

0.2

0,2

Թթխմոր

0,4

0,4

0,5

0,5

Կարտոֆիլի ալյուր

3

3

3

3

Կակաո (փոշի)

0,5

0,5

0,6

0,6

Աղ յոդացված

2

2

6

6

Աղյուսակ 6

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ

 

Մթերքի անվանումը

Սննդամթերքի քանակը` կապված տարիքից (գ, մլ,)

1-3 տարեկան

3-6 տարեկան

համաքաշ

զտաքաշ

համաքաշ

զտաքաշ

Հաց ցորենի

70

70

110

110

Հաց տարեկանի

40

40

50

50

Ալյուր ցորենի

20

20

50

50

Ալյուր կարտոֆիլային

1

1

1

1

Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն

35

35

50

50

Կարտոֆիլ`        
01.09-ից մինչև 31.10 150   250  
31.10-ից մինչև 31.13 165 115 270 190
31.12-ից մինչև 28.02 180   290  
01.03-ից 190   320  

թարմ կարտոֆիլ

125

 

200

 

Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր

200

160

300

240

Մրգեր թարմ

120

110

200

190

Չրեղեն

10

10

15

15

Մրգային հյութեր

150

150

200

200

Հրուշակեղեն (ոչ կրեմային)

10

10

15

15

Շաքար

50

50

60

60

Կարագ սերուցքային

30

30

35

35

Բուսական յուղ

5

5

10

10

Ձու

0,5 հատ

20-25գ

1 հատ

40-45գ

Կաթ

550

550

550

550

Միս տավարի

100

74

130

96

Թռչնամիս

15

10

25

17

Կաթնաշոռ

40

45

50

50

Ձուկ (փափկամիս)

30

28

40

38

Թթվասեր

10

10

12

12

Պանիր

5,3

5

10

9,7

Մածուն

150

150

180

180

Թեյ (չոր)

0,2

0,2

0,2

0,2

Թթխմոր

0,5

0,5

1

1

Կակաո (փոշի)

2

2

2

2

Աղ յոդացված

2

2

5

5

Աղյուսակ 7

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԱՏՆԵՐԻ

Սննդամթերքի անվանումը

Քանակը (զտաքաշ, գ)

Սննդային նյութեր (գ)

Ավելացնել օրվա սննդակարգում կամ բացառել

Սպիտակուցներ

(գ)

Ճարպեր

(գ)

Ածխաջրատներ

(գ)

Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրատներ)

Ցորենի հաց

100

7,7

2,4

53,4

 

Աշորայի (տարեկանի) հաց

150

8,3

1,5

48,1

 

Ալյուր ցորենի առաջին կարգի

70

7,4

0,8

48,2

 

Մակարոն, վերմիշել

70

7,5

0,9

48,7

 

Սպիտակաձավար

70

7,9

0,5

50,1

 

Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրատների)

Կարտոֆիլ

100

2,0

0,4

16,3

 

Բազուկ

190

2,9

-

17,3

 

Գազար

240

3,1

0,2

17,0

 

Կաղամբ

370

6,7

0,4

17,4

 

Մակարոն, վերմիշել՝ առաջին կարգի

25

2,7

0,3

17,4

 

Սպիտակաձավար

25

2,8

0,2

17,9

 

Ցորենի հաց, առաջին կարգի

35

2,7

0,3

17,4

 

Աշորայի (տարեկանի) հաց

55

3,1

0,6

17,6

 

Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրատներ)

Թարմ խնձոր

100

0,4

0,4

9,8

 

Չորացրած խնձոր

15

0,5

-

9,7

 

Ծիրանաչիր (առանց կորիզի)

15

0,8

-

8,3

 

Սև սալորաչիր

15

0,3

-

8,7

 

Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Կաթ

100

2,8

3,2

4,7

 

Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության

20

3,3

1,8

0,3

 

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

20

2,8

3,6

0,6

 

Պանիր

10

2,7

2,7

-

 

Տավարի միս՝ առաջին կարգի

15

2,8

2,1

-

 

Տավարի միս՝ երկրորդ կարգի

15

3,0

1,2

-

 

Ձուկ (փափկամիս)

20

3,2

0,1

-

 

Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Տավարի միս՝ առաջին կարգի

100

18,6

16,0

   

Տավարի միս՝ երկրորդ կարգի

90

18,0

7,5

 

կարագ+ 6 գ

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

130

18,2

23,4

3,7

կարագ – 9 գ

Ձուկ

120

19,2

0,7

-

կարագ + 13 գ

Ձու

145

18,4

16,7

1,0

 

Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Ձուկ

100

16,0

0,6

1,3

 

Տավարի միս՝ առաջին կարգի

85

15,8

11,9

-

կարագ – 11 գ

Տավարի միս՝ երկրորդ կարգի

80

16,0

6,6

-

կարագ – 6 գ

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

115

16,1

20,7

3,3

կարագ – 20 գ

Ձու

125

15,9

14,4

0,9

կարագ – 13 գ

Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Կաթնաշոռ բարձր յուղայնության

100

14,0

18,0

2,8

 

Տավարի միս՝ առաջին կարգի

90

16,7

12,6

-

կարագ – 3 գ

Տավարի միս՝ երկրորդ կարգի

85

17,0

7,5

-

 

Ձուկ

100

16,0

0,6

-

կարագ + 9 գ

Ձու

130

16,5

15,0

0,9

կարագ – 5 գ

Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)

Ձու՝ 1 հատ

40

12,5 11,5 0,7  

Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության

35

4,9

6,3

1,0

 

Պանիր

20

5,4

5,5

-

 

Տավարի միս՝ առաջին կարգի

30

5,6

4,2

-

 

Տավարի միս՝ երկրորդ կարգի

25

5,0

2,1

-

 

Ձուկ

35

5,6

0,7

-

 

Աղյուսակ 8

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Սննդամթերքի անվանումը

Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու ոչ ենթակա մասի) %

Ձավարեղեն

1

Ընդեղեն

0,5

Կարտոֆիլ`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը

մարտի 1-ից

թարմ կարտոֆիլ

24

30

40

10

Սմբուկ

10

Դդմիկ

7

Կաղամբ

20

Ծաղկակաղամբ

25

Կանաչ սոխ

20

Սոխ

16

Գազար`

մինչև հունվարի 1-ը

հունվարի 1-ից հետո

23

30

Վարունգ

7

Պղպեղ քաղցր

25

Կանաչի

20

Բողկ

20

Ճակնդեղ

20

Մարոլի տերևներ

20

Բազուկ

20

Լոլիկ

5

Սպանախ

26

Կանաչ լոբի

10

Դդում

36

Ձմերուկ

40

Սեխ

36

Մրգեր թարմ

10

Ձու

10

Միս տավարի`

1-ին կարգի

2-րդ կարգի

25

29

Հավ

26

Ձուկ

30

 

Աղյուսակ 9

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Սննդամթերքի անվանումը

Սպիտակուցներ (գ)

Ճարպեր (գ)

Ածխաջրատներ (գ)

Էներգետիկ արժեք (կկալ)

Բանջարեղեն

Սմբուկ 1,2 0,1 5,1 24
Դդմիկ 0,6 0,3 4,9 23
Կաղամբ (թարմ) 1,8 0,1 4,7 27
Կաղամբ (աղադրած) 1,8 0 2,2 19
Ծաղկակաղամբ 2,5 0,3 4,5 30
Կարտոֆիլ 2,0 0,4 16,3 80
Սոխ կանաչ 1,3 0 3,5 19
Սոխ գլուխ 1,4 0 9,1 41
Գազար 1,3 0,1 7,2 30
Վարունգ 0,8 0,1 2,6 14
Վարունգ ջերմոցի 0,7 0,1 1,9 11
Պղպեղ կանաչ քաղցր 1,3 0 5,3 26
Պղպեղ կարմիր քաղցր 1,3 0 5,7 27
Մաղադանոս 3,7 0,4 8,0 49
Բողկ 1,2 0,1 3,8 21
Մարոլ 1,5 0,2 2,3 17
Բազուկ 1,5 0,1 9,1 42
Լոլիկ 1,1 0,2 3,8 23
Լոլիկ ջերմոցի 0,6 0 2,9 14
Կանաչ լոբի 4,0 0 4,3 32
Սխտոր 6,5 0 5,2 46
Սպանախ 2,9 0,3 2,0 22
Թրթնջուկ 1,5 0, 3,0 19

Միս

Տավարի 1-ին կարգի 18,6 16,0 0 218
Տավարի 2-րդ կարգի 20,0 9,8 0 168
Հավի 1-ին կարգի 18,2 18,4 0,7 241
Հավի 2-րդ կարգի 21,2 8,2 0,6 161
Հնդկահավի 19,5 22,0 0 276
Հորթի միս 1-ին կարգի 19,7 2,0 0 97

Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք

Սիգ 19 7,5 0 144
Ծովային կաղամբ 0,9 0,2 3,0 16
Պերկես (օկուն) ծովային 18,2 3,3 0 103
Թառափազգիներ (իշխան) 16,4 10,9 0 164
Ձողաձուկ (տրեսկա) 16,0 0,6 0 69

Ձու

Ձու 12,5 11,5 0,7 157

Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր

Ծիրան

0,9

0,1

9,0

41

Սերկևիլ

0,6

0,5

7,9

40

Ադամաթուզ

1,5

0

22,4

91

Բալ

0,8

0,5

10,3

52

Տանձ

0,4

0,3

9,5

42

Թուզ

0,7

0,2

11,2

49

Հոն

1,0

0

9,7

45

Դեղձ

0,9

0,1

9,5

43

Սալոր

0,08

0

9,6

43

Խուրմա

0,5

0,

13,3

53

Կեռաս

1,1

0,4

10,6

50

Թութ

0,7

0

12,0

52

Խնձոր

0,4

0,4

9,8

45

Նարինջ

0,9

0,2

8,1

40

Թուրինջ

0,9

0,2

6,5

35

Կիտրոն

0,9

0,1

3,0

33

Մանդարին

0,8

0,3

8,1

40

Խաղող

0,6

0,2

15,0

65

Մորի

0,8

0,3

8,3

42

Կարմիր հաղարջ

0,6

0,2

7,3

39

Սև հաղարջ

1,0

0,2

7,3

38

Մասուր թարմ

1,6

0

10,0

51

Մասուր չորացրած

3,4

0

21,5

110

Ձմերուկ

0,7

0,2

8,8

38

Սեխ

0,6

0

9,1

38

Դդում 1,0 0,1 4,2 25

Չրեղեն

Ծիրանի չիր

5,2

0

55,0

234

Չամիչ քիշմիշի

1,8

0

66,0

262

Սև սալորի չիր

2,3

0

58,4

242

Խնձորի չիր

3,2

0

68,0

273

Բալի չիր

1,5

0

73,0

292

Տանձի չիր

2,3

0

62,1

246

Դեղձի չիր

3,0

0

68,5

275

Կաթ և կաթնամթերք

Կաթ պաստերիզացված

2,8

3,2

4,7

58

Կաթի փոշի

26,0

25,0

37,5

476

Կաթ խտացրած

7,0

8,3

9,5

140

Կաթ խտացրած շաքարով

7,2

8,5

56,0

320

Սերուցք 10%

3,0

10,0

4,0

118

Սերուցք 20%

2,8

20,0

3,6

205

Թթվասեր 10%

3,0

10,0

2,9

116

Թթվասեր 20%

2,8

20,0

3,2

206

Կեֆիր ցածր յուղայնության

3,0

0,05

3,8

30

Կեֆիր բարձր յուղայնության

2,8

3,2

4,1

56

Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր)

5,0

1,5

8,5

70

Պանրիկներ կաթնաշոռային մանկական (փաթեթավորած)

9,1

23,0

18,5

315

Կաթնաշոռ բարձր յուղայնության

14,0

18,0

2,8

232

Կաթնաշոռ ցածր յուղայնության

18,0

0,6

1,8

88

Պանիր «Բռինզա»

17,9

20,1

0,0

260

Պանիր հալած (փաթեթավորած)

24,0

13,5

0,0

226

Պանիր «Չանախ»

65

24

4,1

510

Պանիր «Լոռի»

23

27,5

0

339

 Ճարպեր

Կարագ սերուցքային

0,5

82,5

0,8

748

Յուղ հալած

0,3

98

0,6

887

Յուղ բուսական

0

99,9

0

899

 Ձավարեղեն

Հնդկաձավար

9,5

2,3

65,9

329

Սպիտակաձավար

11,3

0,7

73,3

326

Վարսակաձավար

11,0

6,1

49,7

303

Գարեձավար

10,0

1,3

66,3

324

Կորկոտ

11,5

3,3

66,5

348

Բրինձ

7,0

1,0

71,4

330

Բլղուր

10,0

1,4

67

321

Հաճար

10,0

1,4

67

321

Ընդեղեն

Լոբի հատիկ

21,0

2,0

46,6

292

Ոլոռ

23,0

1,6

50,8

314

Սիսեռ

23,0

1,2

53,3

303

Ոլոռ կանաչ

5,0 0,2 12,8 73

Ոսպ

24,8

1,1

53,7

310

 Ընկուզեղեն

Նուշ

18,6

57,7

13,6

645

Ընկույզ

13,8

61,3

10,2

648

 Հաց, հացամթերք, ալյուր

Հաց տարեկանի

6,9

1,2

42,4

214

Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից

7,7

2,4

53,4

254

Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից

7,9

1

48,1

239

Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից

8,1

1,2

46,6

220

Հաց ցորենի` թեփով

8,8

3,4

43,8

248

Ալյուր ցորենի` բարձր տեսակի

10,3

1,1

68,9

334

Ալյուր ցորենի` 1-ին տեսակի

10,6

1,3

67,6

331

Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի

11,7

1,8

63,7

324

Ալյուր տարեկանի

6,9

1,1

76,9

326

Ալյուր եգիպտացորենի

7,2

1,5

72,1

331

Ալյուր կարտոֆիլի

0,1

0

79,6

327

Մակարոնեղեն`

10,4

1,1

69,7

337

Բուլկի

7,8

2,5

50,5

261

Չորաբլիթ

11,0

1,3

73,0

330

Չորահաց

8,5

10,8

66,0

398

 Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք

Շաքարավազ

0

0

99,8

379

Մեղր

0,8

0

80,3

314

Զեֆիր

0,8

0

78,3

304

Իրիս

3,3

7,5

81,8

387

Մարմելադ

0,4

0

76,0

293

Կարամել մրգային միջուկով

0

0,1

92,1

357

Շոկոլադապատ կոնֆետներ

2,9

10,7

76,6

396

Հալվա

11,6

29,7

54

516

Շոկոլադ կաթնային

6,9

35,7

52,4

550

Վաֆլի մրգային միջուկով

3,2

2,8

80,1

350

Վաֆլի յուղ պարունակող միջուկով

3,4

30,2

64,7

530

Շերտային խմորեղեն խնձորով

5,7

25,6

52,7

454

Բիսկվիտային խմորեղեն մրգային

4,7

9,3

64,2

351

Քաղցրաբլիթ

4,8

2,8

77,7

350

Ջեմեր և մուրաբաներ

Մուրաբա տանձի

0,3

0,2

70,8

273

Մուրաբա ելակի

0,3

0

70,9

271

Մուրաբա արքայամորու

0,6

0,2

70,4

273

Մուրաբա դեղձի

0,5

0

66,8

258

Մուրաբա սալորի

0,4

0,3

74,2

288

Ջեմ խնձորի

0,4

0,3

65,3

250

Ջեմ ծիրանի

0,5

0

68,8

265

Ջեմ խնձորի

0,4

0

65

250

 Հյութեր և ըմպելիքներ

Գազարի հյութ

1,1

0,1

12,6

56

Տոմատի հյութ

1

0,1

2,9

18

Ծիրանի հյութ

0,5

0

13,7

56

Արքայախնձորի հյութ

0,3

0,1

11,8

52

Նարնջի հյութ

0,7

0,1

13,2

60

Խաղողի հյութ

0,3

0

13,8

54

Բալի հյութ

0,7

0,2

11,4

51

Նռան հյութ

0,3

0

14,5

64

Թուրինջի հյութ

0,3

0,1

7,9

38

Կիտրոնի հյութ

0,6

0

3,9

33

Մանդարինի հյութ

0,8

0

9,8

45

Դեղձի հյութ

0,3

0

16,5

68

Սալորի հյութ

0,3

0,1

15,2

68

Սև հաղարջի հյութ

0,5

0

7,3

41

Մասուրի հյութ

0,1

0,2

16,1

67

Խնձորի հյութ

0,5

0,1

9,1

38

Տանձի հյութ

0

0

14,4

59

Թեյ շաքարով

0,1

0

7

28

Թեյ կիտրոնով

0,1

0

6,8

28

 Սննդային հավելումներ

Թթխմոր չոր

12,7

8,5

2,7

109

Ժելատին

87,2

0,7

0,4

355

Ցորենի թեփ

16

16,6

3,8

165

Կակաո փոշի

24,2

17,5

27,9

380

Ձև 1

 

ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ

 

Օր._____________________________

 

Շաբաթ. _______________________

 

Տարվա եղանակ. _______________

 

Տարիքային խումբ. _____________

 

ՀՀ

Կերակրատեսակի անվանումը

Չափաբաժնի քաշը

Սննդային նյութեր (գ)

Էներգետիկ արժեք(կկալ)

Վիտամիններ (մգ)

Միկրոտարրեր (մգ)

Սպիտա-կուցներ

Ճարպեր

Ածխա-ջրատներ

B1

B2

C

Ca

Fe

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

Տարածաշրջանի անվանումը_________________________________________________________

(մարզ, համայնք)

Գտնվելու վայրը ___________________________________________________________________

 

Հիմնադրի անվանումը _____________________________________________________________

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության համարը, անվանումը__________________

 

Կազմակերպության անվանումը_______________________________________________________

 

Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ  Ե Մ 

Տնօրեն` ______________________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ. ստորագրություն__________________

 

ՃԱՇԱՑՈՒՑԱԿ-ԲԱՇԽՈՒՄ

 

«_________»________________________20  թ.

 

Երեխաների թիվը______________________

  

Ճաշացուցակ

Մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/ քանակը

                                                 
 

Նախաճաշ

                                                 
                                                   
                                                   
                                                   
                                                   

2-րդ նախաճաշ

                                                 
                                                   
                                                   

Ճաշ

                                                 
                                                   
                                                   
                                                   
                                                   
                                                   
                                                   
                                                   
                                                   

Ետճաշիկ

                                                 
                                                   
                                                   
                                                   

Ընթրիք

                                                 
                                                   
 

Մեկ երեխայի համար`

                                                 

Ընդամենը տրվել է`

                                                 

Մեկ կգ-ի արժեքը`

                                                 

Ընդամենը գումարը`

                                                 

 

Լրացվում է ամեն օր դուրս գրված սննդամթերքի համար

 

Ստորագրություններ`

 

Ընդունող`________________(խոհարար) Հանձնող`__________________(տնտեսվար) Բուժաշխատող/դիետոլոգ_______________

 

Ձև 3

 

ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՈՏԱՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Կերակրա-

տեսակի պատրաստման ամսաթիվը, ժամը

Խոտանորոշ-

ման ժամը

Պատրաստի կերակրատե-

սակի, արտադրանքի անվանումը

Չափա-

բաժնի

քաշը

Կերակրատե-

սակի պատրաստ-

ման համար դուրս գրված սննդամթերքի անվանումը

Դուրս գրված սննդամթերքի համաքաշը

Դուրս գրված սննդամթերքի զտաքաշը

Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի

պատրաստ-վածության նկարագիրը և զգայորոշման

գնահատման արդյունքները

Պատրաստի կերակրատե-

սակի,

արտադրան-

քի իրացման

թույլտվություն

Նշում

պատրաստի կերակրա-տեսակի, արտա-

դրանքի բաշխման արգելման փաստի մասին

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

 

Ստորագրություններ`

 

Տնօրեն_______________ Բուժ.աշխատող_____________________ Խոհարար_____________________

Ձև 4

ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՏՅԱՆ

 

Հ/Հ

Մթերքի անվանումը

Փաստացի դուրս գրված

սննդամթերքի քանակը

 (զտաքաշ, գ) մեկ

սնվող անձի հաշվարկով

ըստ օրերի

Ընդամենը 14

օրվա

ընթացքում

դուրս գրված

սննդամթերքի քանակը

Միջինում 1 օրվա ընթացքում

դուրս գրված

սննդամթերքի քանակը

Սպիտա-կուցներ

Ճարպեր

Ածխա-

ջրատներ

Կկալ

Մթերքի նորմը գրամներով

(զտաքաշ)

Նորմից շեղում

%(+/-)

   

1

2

3

4

5

6

7

14

               
                                     
                                     

Ձև 5

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ

 

հ/հ

Աշխատողի անուն ազգանուն

Պաշտոն

Ամիս/օր

1

2

3

4

5

6.

30

1.

                   

2.

                   

3.

                   

 

Ձև 6

 

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

Հ/Հ Ամսաթիվ

ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Մասնակիցների անուն, ազգանունը Ուսուցում անցկացնող կազմակերպության անվանումը Ուսուցում անցկացնողի անուն, ազգանունը Ուսուցման թեման

Ստորագրություն