Գլխավոր տեղեկություն
Համար
N 299-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2022
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2022
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիսի 2022 թ.

N 299-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

   

«ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ՏՐՎԱԾ ԽԱՂԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԹԻՎ ԽՏ-001 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 6-րդ մասով, հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հուլիսի 8-ին ներկայացված դիմումը, 2022 թվականի հուլիսի 11-ին կայացած վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի եզրակացությունը՝

  

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2014 թվականի հունվարի 1-ին «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-001 լիցենզիայի գործողությունը կասեցնել համաձայն իր դիմումի՝ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

2. «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով սահմանել, որ լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք չունի իրականացնել կասեցման որոշմամբ սահմանված գործունեություն, գործառույթ կամ գործողություն, բացառությամբ նրանց, որոնք ուղղված են լիցենզիայի գործողության կասեցման պատճառները վերացնելուն։

3. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ իրազեկելուն հաջորդող օրվանից։

    

 

Տ. Խաչատրյան

   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան