Գլխավոր տեղեկություն
Համար
N 2082-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (21.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.12.13-2021.12.26 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.12.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 դեկտեմբերի 2021 թ.

N 2082-Ա/2

  

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԿԱՇԵՆԻ Գ.ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐՐԱԿԱՆ, ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ՝ NN 3,5,9-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 135/8 նիստի եզրակացությունը՝

   

Հրամայում եմ`

    

1. «Հայկաշենի Գ.Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ տարրական հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 100 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. «Հայկաշենի Գ.Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 120 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

3. «Հայկաշենի Գ.Կիրակոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ միջնակարգ հանրակրթական ծրագրով, գրական հայերենով ուսուցմամբ, սովորողների համակազմի սահմանային 80 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

4. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:

    

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: