Գլխավոր տեղեկություն
Համար
N 72-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.10.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 18.10.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.10.2021
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հոկտեմբերի 2021 թ.

N 72-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հունվարի 16-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2304 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության «Վարսահարդար» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի N 1009-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 16-Ն հրամանը:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:

 

Նախարար`

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարի 08 հոկտեմբերի 2021 թ.

N 72-Ն հրամանի

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 4-րդ մակարդակի 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:

2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`

1) առկա,

2) դրսեկության (էքստեռնատ):

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.

1) կրթության առկա ձևով`

 ա. միջնակարգ կրթության հիմքով` 1 տարի,

 բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի:

2) դրսեկության (էքստեռնատ) ձևով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման։

4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 1368 ժամ է, առավելագույն ծավալը` 2214 ժամ։ Հիմնական կրթական ծրագիրը հիմնական կրթության հիմքով` միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրի հետ համատեղելու դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 104 շաբաթով։

 

ԳԼՈՒԽ 2

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:

6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1) վարսահարդար` կանացի,

2) վարսահարդար` տղամարդու:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1) հաճախորդի հետ գալ փոխհամաձայնության ծառայության վերաբերյալ,

2) տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,

3) մազերը նախապատրաստել համապատասխան սպասարկման,

4) կատարել մազերի կտրում,

5) կատարել մազերի հարդարում,

6) կատարել մազերի ներկում,

7) կատարել մազերի գանգրացում,

8) կատարել բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:

9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է.

1) ժամանակակից անհատի և քաղաքացու ձևավորման պահանջներին համապատասխան ունենա ազգային և համաշխարհային մշակույթի ու պատմության վերաբերյալ գիտելիքներ,

2) ունենա մասնագիտական ոլորտի վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ, կարողանա դրանք կիրառել մասնագիտական գործունեության ընթացքում,

3) մասնագիտական գործիքները, սարքավորումները, հարմարանքները և նյութերը արդյունավետ և նպատակային օգտագործելու նպատակով կիրառի մասնագիտական տեսական ու գործնական գիտելիքները,

4) ունենա մասնագիտական գործողությունները գործող նորմաների սահմաններում իրականացնելու հմտություններ,

5) ճիշտ ընկալի և կիրառի մասնագիտական տերմինաբանությունը,

6) ունենա մասնագիտական գործունեության ժամանակ համապատասխան գործողությունների սոցիալական հետևանքները հաշվի առնելու հմտություն,

7) ունենա մասնագիտական ինքնազարգացման և կատարելագործման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները ընտրելու և մասնագիտական աղբյուրներից ձեռք բերելու հմտություն,

8) ցուցաբերի աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում պատասխանատվություն ստանձնելու, հիմնավորված լուծումներ գտնելու կարողություն,

9) ունենա ինչպես ընդհանուր, այնպես էլ որոշակի փոփոխվող գործոններով իրավիճակներում աշխատելու հմտություն։

 

ԳԼՈՒԽ 4

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:

11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`

1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,

2) տիրապետի հայոց լեզվին,

3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,

4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,

5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,

6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,

7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,

8) ցուցաբերի մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,

9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ։

12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:

13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ՈՒսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն չի իրականացվում։ Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է։

2) ՈՒսումնական պրակտիկան վարող արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն։

3) Արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը։

15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:

16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:

1) ՈՒսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝

 ա. վարսավիրական գործի,

 բ. տեղեկատվական տեխնոլոգիաների,

 գ. հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքների,

 դ. օտար լեզվի,

 ե. ընդհանուր հումանիտար առարկաների,

 զ. անվտանգության և առաջին օգնության:

2) Ուսումնական արհեստանոցներ՝

 ա. ուսումնական գեղեցկության սրահ (արհեստանոց)` նվազագույնը 6 աշխատատեղով:

 3) Սպորտային համալիր՝

 ա. մարզադահլիճ,

 բ. մարզահրապարակ։

Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ։

17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ դրսեկության (էքստեռնատ) ձևով ուսուցման դեպքում սահմանվում է ուսումնական պլաններով,

2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,

3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,

4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,

5) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,

6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը։

18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ.

2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,

3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները.

4) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնական արհեստանոցներում, ուսումնափորձնական տեղամասերում, հաստատության այլ ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում.

5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում։

19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.

1) ուսումնառության ընթացքում ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,

2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,

3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,

4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի ձեռք բերած կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին։

 

ԳԼՈՒԽ 6

 

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 1012.01.4 «ՎԱՐՍԱՎԻՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԶԱՐԴԱՅԻՆ ԴԻՄԱՀԱՐԴԱՐՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1012.01.03.4 «ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

 

20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:

21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`

1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,

2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,

3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,

4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,

5) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,

6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,

7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,

8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:

 

Աղյուսակ 1

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ


ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

1.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Հ-4-21-001

2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը:

3.

Մոդուլի տևողությունը

 36 ժամ

4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

6.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար

7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար,
2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման ձևերը, բաղադրիչները,
3) ներկայացնում է գործնական հաղորդակցման եղանակները, բաղադրիչները,
4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային հաղորդակցմանը,
5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական հաղորդակցության մեջ:

8.

ՈՒսումնառության արդյունք 2

Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը

9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը,
2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց, արձագանքում է հարցադրումներին,
3) հանդես է գալիս հաղորդումներով և զեկույցներով՝ ներկայացնում է հստակ և նպատակային խոսք,
4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, հաճոյախոսում է,
5) մասնակցում է դեբատների և բանավեճերի, պահպանում է համագործակցության շարունակականությունը:

10.

ՈՒսումնառության արդյունք 3

Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը

11.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը,
2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք՝ պահպանելով նպատակայնությունն ու էթիկան,
3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և այլ տեխնիկական միջոցները՝ նպատակային տեղեկատվությունը փոխանցելու համար,
4) կազմում է գրություններ՝ ըստ հասցեատիրոջ և նպատակի,
5) վարում է տեղեկատվության հավաքագրման և փոխանցման փաստաթղթեր,
6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է գրավորի,
7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր հակիրճ նյութի:

12.

ՈՒսումնառության արդյունք 4

Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում

13.

Կատարման չափանիշներ

1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ,
2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ (նպատակային) տեղեկատվությունը,
3) առկա տեղեկատվությունն օգտագործում է միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) ներգրավվում է երկխոսություններում, քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է տեսակետներ,
6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը,
7) կարողանում է հաղորդակցվել՝ հաշվի առնելով իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները:

14.

ՈՒսումնառության արդյունք 5

Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունակական գործընկերության համար

15.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, ցուցահանդեսներ և այլն),
2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը,
3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է գործարար հաղորդակցում ձևավորելու համար,
4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և տեխնոլոգիաները՝ հետաքրքրություն առաջացնելու և շահադրդելու համար,
5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում վստահություն,
6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»

16.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԱՕ-4-21-001

17.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

18.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

19.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

20.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

21.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը,
2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում անվտանգության կանոնների պահանջները,
3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական սարքավորումների շահագործման անվտանգության կանոնները,
4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները,
5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության կանոնները,
6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման հետևանքները, պատասխանատվությունները:

23.

ՈՒսումնառության արդյունք 2

Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան

24.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական),
2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, ճառայգայթումը, լուսավորվածությունը, տատանումները և այլն)
3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ նյութերը և դրանց անվնաս օգտագործումը,
4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները,

25.

ՈՒսումնառության արդյունք 3

Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ

26.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները,
2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման աշխատանքները,
3) ներկայացնում է առանձին խմբերի (հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ պայմանները և վտանգների կանխման սահմանված միջոցառումները,
4) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային ձևակերպումների կարգը:

27.

ՈՒսումնառության արդյունք 4

Ցուցաբերել առաջին օգնություն

28.

Կատարման չափանիշներ

1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին,
2) առաջին օգնության գործողությունների քայլերը ճիշտ է ներկայացնում,
3) կատարում է արհեստական շնչառության և սրտի աշխատանքի վերականգնման գործողություն,
4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց վնասվածքների վիրակապման գործողություն,
5) կատարում է այրվածքների նախնական մշակման և էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու գործողություններ,
6) կատարում է վիրակապման և անշարժացման գործողություն՝ տարբեր կոտրվածքների դեպքում,
7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում առաջին օգնության կազմակերպման գործողությունները:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

29.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ԱԳՀ-4-21-001

30.

Մոդուլի նպատակը

Մոդուլը նպատակաուղղված է աշխատանքային հիմնական իրավահարաբերությունների մասին իրազեկվածության բարձրացմանը, աշխատանք փնտրելու և գտնելու կարողությունների զարգացմանը, աշխատանքային գործունեության ընդհանուր կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ընթացիկ հաջողության հասնելու նախապայմանների ստեղծմանը, ինչպես նաև ցանկացած բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարի և գործընկերների հետ արդյունավետ հարաբերվելու, առաջացած աշխատանքային խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողությունների ձևավորմանը։

31.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

32.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

33.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

34.

ՈՒսումնառության արդյունք 1

Փնտրել և գտնել աշխատանք

35.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է աշխատանքային իրավահարաբերությունների ձևավորման նախապայմանները,
2) կարողանում է փնտրել առկա աշխատատեղերի բազան, ուսումնասիրել և ընտրել հավանական, աշխատատեղը(երը)՝ օգտագործելով աշխատանքի որոնման ժամանակակից միջոցները և տեխնոլոգիաները,
3) ճիշտ է կազմում գրավոր ինքնակենսագրություն (CV),
4) ներկայացնում է իր մասնագիտական ուժեղ կողմերը և հիմնավորում իր համապատասխանությունը,
5) ներկայացնում է աշխատանքի ընդունվելու, աշխատանքի փոփոխության և աշխատանքից ազատվելու հիմնական ընթացակարգերը:

36.

ՈՒսումնառության արդյունք 2

Հարմարվել աշխատանքային միջավայրին, ապահովել աշխատանքային դրական մթնոլորտ

37.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է մասնագիտական գործունեության ոլորտում արտադրական միջավայրին ներկայացվող հիմնական պահանջները,
2) հիմնավորում է տվյալ աշխատանքով զբաղվելու իր պատրաստակամությունը և տրամադրվածությունը,
3) ներկայացնում է գործընկերների նկատմամբ հարգալից վերաբերմունքի և արդյունավետ հաղորդակցվելու օրինակներ,
4) առաջադրված իրավիճակում ցուցաբերում է պատրաստակամություն և պատասխանատվության դրսևորումներ,
5) ցուցաբերում է գործընկերոջը և ղեկավարին ուշադիր լսելու և հասկանալու կարողություններ։

38.

ՈՒսումնառության արդյունք 3

Արդյունավետ աշխատել թիմում՝ պահպանելով էթիկայի նորմերը

39.

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է կազմակերպության նպատակները և դրա իրականացման գործում թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների կարևորությունը,
2) ներկայացնում է թիմային աշխատանքի հիմնական սկզբունքները և խնդիրների լուծման մեթոդները,
3) դրսևորում է հարգալից և պատշաճ վերաբերմունք գործընկերների նկատմամբ՝ ըստ նրանց վարքագծի դրսևորման,
4) առաջադրում է լուծումներ գործընկերների շրջանում առաջացած խնդրահարույց իրավիճակներում,
5) կարողանում է առանձին իրավիճակներում գերադասել թիմային շահը անձնական շահից։

40.

ՈՒսումնառության արդյունք 4

Ներկայացնել աշխատանքում հաջողության հասնելու նախապայմանները

41.

Կատարման չափանիշներ

1) բացատրում է աշխատանքային կարգապահության և պատասխանատվության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
2) բացատրում է մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործման կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
3) բացատրում է նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը աշխատանքային հաջողությունների հասնելու գործում,
4) ներկայացնում է աշխատանքային գործունեության ընթացքում ստորադասության և վերադասության հարաբերությունների պատշաճության կարևորությունը:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ»

42.

Մոդուլի դասիչը

ԱՀ-ՀՕ-4-21-001

43.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է զարգացնել ուսանողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները

44.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

45.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

46.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

47.

ՈՒսումնառության արդյունք 1

Կիրառել համակարգչային համալիրում ներառվող բաղադրիչները և օպերացիոն համակարգը

48.

Կատարման չափանիշներ

1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է,
2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական պայմանները,
3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական սարքերից,
4) ներկայացնում է օպերացիոն համակարգի պատուհանային կառուցվածքը,
5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը,
6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը,
7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական հրամաններից,
8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,
9) կատարում է փաստաթղթի տպագրում:

49.

ՈՒսումնառության արդյունք 2

Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր

50.

Կատարման չափանիշներ

1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար ծրագրերը պատրաստել է,
2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, սիմվոլներ, թվանշաններ,
3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարում է ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, փոփոխություններ,
4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման գործողությունները ճիշտ է կատարում,
5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ:

51.

ՈՒսումնառության արդյունք 3

Պատրաստել և խմբագրել աղյուսակներ

52.

Կատարման չափանիշներ

1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և դրանց կիրառումը ներկայացնում է,
2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և մուտքագրում տվյալներ,
3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ, փոփոխություններ,
4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ ֆունկցիոնալ կախվածություն:

53.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում

54.

Կատարման չափանիշներ

1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով նաև Autoshapes պատուհանի պատրաստի ձևերը,
2) գծագրում է կանոնավոր պատկերներ,
3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը փոխելով,
4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները,
5) գծագրում է տեքստային բլոկներ,
6) կատարում է գրաֆիկական օբյեկտների գունաերանգավորում:

55.

ՈՒսումնառության արդյունք 5

Համակարգչային ծրագրերով կազմակերպել ցուցադրություն

56.

Կատարման չափանիշներ

1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը ճիշտ է ներկայացնում,
2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ գործողություններ,
3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, անիմացիաներ, տվյալներ՝ աղյուսակի, գրաֆիկի տեսքով,
4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար,
5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը:

57.

ՈՒսումնառության արդյունք 6

Աշխատել համացանցում

 

Կատարման չափանիշներ

1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը,
2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը,
3) ներկայացնում է History, Favorites, Stop, Refresh հրամանների, Back և Forward կոճակների նշանակությունը,
4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց ցանցերից),
5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և օգտագործել տեղեկությունները,
6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային ծրագրերում և այլ կայքերում,
7) օգտագործում է էլեկտրոնային փոստի հնարավորությունները, ուղարկում և ստանում ինֆորմացիա:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»

58.

Մոդուլի դասիչը

ԱՀ-Ձ-4-21-001

59.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գործնական հմտություններ: Դրանք ներառում են ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի առանձնահատկությունները

60.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

61.

Մուտքային պահանջները

Այս մոդուլի 1 և 2 ուսումնառության արդյունքներն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չէ: Մյուս ուսումնառության արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր մշակելու համար:

62.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է

63.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացը

64.

Կատարման չափանիշներ

1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է մեկնաբանում,
2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և ռազմավարությունը ճիշտ է սահմանում,
3) բիզնես-գործունեության համար նախընտրելի անձնային հատկանիշների կարևորությունը հիմնավորում է,
4) բիզնես-գործունեության համար սեփական հնարավորությունների գնահատումը ճիշտ է,
5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում,
6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,
7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված բիզնես-գաղափարները,
8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:

65.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման կարգը, կառավարման գործընթացը

66.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության կազմակերպական-իրավական ձևերի բնութագիրը ճիշտ է,
2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,
3) կազմակերպության ստեղծման քայլերի հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,
4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է,
5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը և խնդիրները ճիշտ է մեկնաբանում,
6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,
7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,
8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման մոտեցումները ճիշտ է,
9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների բաշխման մոտեցումները հիմնավոր է,
10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,
11) կազմակերպության կառավարմանն առնչվող փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,
12) կնքվելիք պայմանագրերի կազմը և բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,
13) կառավարման արդյունավետության գնահատման մոտեցումները հիմնավոր է:

67.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել շուկայի հետազոտման և գնահատման գործողություններ

68.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,
2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները բացահայտում է,
4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է բնութագրում,
5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների ընտրությունը հիմնավոր է,
6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման մոտեցումները ճիշտ է,
7) շուկայի վրա ազդող գործոնների և գնորդի վարքագծի գնահատումը ճիշտ է,
8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,
9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,
10) մարքեթինգի գաղափարների /4P և 7P/ նշանակությունը ճիշտ է բացահայտում,
11) մարքեթինգային ռազմավարության մշակման մոտեցումները հիմնավորված է:

69.

ՈՒսումնառության արդյունք 4

Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և գնահատել օգտագործման արդյունավետությունը

70.

Կատարման չափանիշներ

1) կազմակերպության ռեսուրսների կազմը և կառուցվածքը ճիշտ է բացահայտում,
2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև օպտիմալ հարաբերակցության ապահովման անհրաժեշտությունը հիմնավորում է,
3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական բնութագրերը ճիշտ է,
4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և դրանց առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,
5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,
6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված հասկացությունների բացատրությունը ճիշտ է,
7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,
8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման մոտեցումները հիմնավոր է,
9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
10) շրջանառու կապիտալի օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և արդյունքների գնահատումը ճիշտ է,
12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ վերլուծական գործողությունները և ըստ արդյունքների եզրահանգումները հիմնավոր է:

71.

ՈՒսումնառության արդյունք 5

Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել ապրանքի /ծառայության/ գինը

72.

Կատարման չափանիշներ

1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է մեկնաբանում,
2) տարբերակում է ծախսերի խմբերը,
3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,
4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական ձևակերպումները ճիշտ է,
5) ապրանքների տարբեր տեսակների և ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,
6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում,
7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,
8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի ինքնարժեքը,
9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է գնահատում,
10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության հիմնավորումը ճիշտ է,
11) անհատական գնից շուկայական գնի անցման տրամաբանությունը բացատրում է:

73.

ՈՒսումնառության արդյունք 6

Մշակել բիզնես պլան և գործողությունների ծրագիր

74.

Կատարման չափանիշներ

1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի անհրաժեշտությունը հիմնավորում է,
2) բիզնես պլանի բաժինների բովանդակության մեկնաբանությունները ճիշտ է,
3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների կազմը և ձեռք բերման աղբյուրները ճիշտ է ներկայացնում,
4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,
5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է բիզնես պլանը մշակելու գործընթացում,
6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները հիմնավորված է,
7) բիզնես պլանի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը հիմնավոր է,
8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների մեծությունները ճիշտ է սահմանվել,
9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների իրականացման ռիսկերը և դրանց հաղթահարման քայլերը հիմնավոր են:

75.

ՈՒսումնառության արդյունք 7

Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական հաշվետվություններ

76.

Կատարման չափանիշներ

1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները ճիշտ է մեկնաբանում,
2) հարկային օրենսդրության հիմնական հասկացությունները ճիշտ է բացատրում,
3) հարկերի և տուրքերի մեծությունը հաշվելու համար կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է կատարում,
4) հարկերի և տուրքերի մեծությունը ճիշտ է հաշվարկում,
5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը համապատասխանում է օրենսդրության պահանջներին,
6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է ներկայացնում,
7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է լրացնում,
8) ստուգումների իրականացման իրավական ակտերի պահանջները ճիշտ է բացատրում,
9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է ներկայացնում:

       

 

Աղյուսակ 2

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012 01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ

 

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԵՎ ՀԻԳԻԵՆԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

 1.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-001

 2.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել սանիտարիայի և հիգիենայի նորմերը պահպանելու կարողություններ:

 3.

Մոդուլի տևողությունը

36 ժամ

 4.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

 5.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։

 6.

ՈՒսումնառության արդյունք 1

Պահպանել սանիտարիայի նորմերը

 7.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանիտարիայի նորմերը,
2) տարբեր իրավիճակներում պահպանում է սանիտարիայի նորմերը,
3) դասակարգում է օգտագործվող հիմնական ախտահանող նյութերը,
4) ճիշտ է պատրաստում դրանցից լուծույթներ:

 8.

ՈՒսումնառության արդյունք 2

Պահպանել հիգիենայի նորմերը

 9.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում անձնական հիգիենայի նորմերը,
2) ճիշտ է ներկայացնում աշխատանքային հիգիենայի նորմերը,
3) պահպանում է հիգիենայի նորմերը տարբեր իրավիճակներում:

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ»

10.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-002

 11.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ մազերի խնամքի և տարբեր նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել մազերը խնամելու, տարբեր աշխատանքներ նախապատրաստելու կարողություններ:

12.

Մոդուլի տևողությունը

44 ժամ

13.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՎՐՍՀ-4-21-001 «Սանիտարիայի և հիգիենայի պահպանում» մոդուլը:

14.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

15.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գլխամաշկի և մազերի առանձնահատկությունները

16.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գլխամաշկի կառուցվածքը,
2) ճիշտ է ներկայացնում մազերի կառուցվածքը,
3) ճիշտ է ներկայացնում մազերի տեսակները,
4) ճիշտ է ներկայացնում գլխամաշկի և մազերի խնդիրները:

17.

ՈՒսումնառության արդյունք 2

Տարբերել խնամքի միջոցների տեսակները

18.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերը լվացող նյութերի նշանակությունը,
2) տարբերակում է լվացող միջոցները,
3) ճիշտ է ներկայացնում բուժիչ-կանխարգելիչ միջոցների նշանակությունը և տեսակները:

19.

ՈՒսումնառության արդյունք 3

Նախապատրաստել հաճախորդի մազերը

20.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերի նախապատրաստման (գլխի լվացման, բուժիչ-կանխանգելիչ միջոցների կիրառման) անվտանգության տեխնիկայի կանոնները,
2) ճիշտ է ընտրում մազերը լվացող նյութերը,
3) ճիշտ է ընտրում համապատասխան բուժիչ-կանխարգելիչ միջոցները՝ գնահատելով գլխամաշկի և մազերի խնդիրները,
4) ճիշտ է տարածում խնամքի նյութը գլխամաշկի կամ մազերի վրա, պահպանում է խնամքի նյութի կիրառման հրահանգի պահանջները,
5) ճիշտ է ընտրում գլխամաշկի մերսման ձևը և կատարում մերսում,
6) ճիշտ է լվանում գլուխը:

21.

ՈՒսումնառության արդյունք 4

Սանրել հաճախորդի մազերը

22.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանրման անվտանգության տեխնիկայի կանոնները,
2) ճիշտ է ընտրում սանրը,
3) ճիշտ է սանրում մազերը:

23.

ՈՒսումնառության արդյունք 5

Չորացնել հաճախորդի մազերը

24.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերի չորացման անվտանգության տեխնիկայի կանոնները,
2) ճիշտ է ընտրում չորացնող միջոցը.
3) ճիշտ է ընտրում ու կարգավորում էլեկտրական սարքավորումների աշխատանքային ռեժիմը.
4) ճիշտ է կատարում չորացումը:

25.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՏՐՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ

26.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-003

27.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ դեմքի տիպերի, գլխի ձևերի, կառուցվածքների, սանրվածքների, ուրվագծերի և տիպերի վերաբերյալ, ինչպես նաև ճակատային մազափնջերը ձևավորելու, կտրվածքները և սանրվածքները մոդելավորելու կարողություններ:

28.

Մոդուլի տևողությունը

18 ժամ

29.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։

30.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

31.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել գլխի և դեմքի ձևերը

32.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում գլխի և դեմքի ձևերը,
2) ճիշտ է բնութագրում գլխի և դեմքի առանձնահատկությունները,
3) ճիշտ է ներկայացնում մարդաչափական տվյալները:

33.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել կտրվածքների և սանրվածքների տեսակներն ու տիպերը

34.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում կտրվածքների և սանրվածքների տեսակներն ու տիպերը,
2) ճիշտ է բնութագրում կտրվածքների և սանրվածքների առանձնահատկությունները:

35.

ՈՒսումնառության արդյունք 3

Ներկայացնել սանրվածքների ուրվագծերը և ուրվագծերի երկրաչափական ձևերը

36.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում սանրվածքների ուրվագծերը,
2) ճիշտ է ներկայացնում սանրվածքների ուրվագծերի երկրաչափական ձևերը,
3) ճիշտ է ներկայացնում սանրվածքների ուրվագծերը տարբեր դիրքերից:

37.

ՈՒսումնառության արդյունք 4

Ընտրել և մոդելավորել կտրվածքները և սանրվածքները

38.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում կտրվածքը` հաշվի առնելով դեմքի և գլխի ձևը, մարդաչափական առանձնահատկությունները,
2) ճիշտ է ընտրում կտրվածքը` հաշվի առնելով դեմքի և գլխի ձևը, մարդաչափական առանձնահատկությունները:

39.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱԶԵՐԻ ՀԱՐԴԱՐՈՒՄ

40.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-004

41.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ վարսավիրական արվեստի ծագման և զարգացման պատմության, մազերի և կեղծամների հարդարման տեսակների, եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել տարբեր եղանակներով կանանց և տղամարդկանց մազերի հարդարման, ավարտական գործողությունների կատարման, կեղծամների հարմարեցման կարողություններ:

42.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

43.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՎՐՍՀ- 4-21-002 «Մազերի խնամք և նախապատրաստում» և ՎՐՍՀ- 4-21-003 «Կտրվածքների և սանրվածքների մոդելավորում» մոդուլները:

44.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

45.

ՈՒսումնառության արդյունք 1

Աշխատել սանրող և չորացնող գործիքներով

46.

Կատարման չափանիշներ

1) ճանաչում է սանրող և չորացնող գործիքները,
2) ճիշտ է ներկայացնում սանրող և չորացնող յուրաքանչյուր գործիքի դերն ու նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում սանրող և չորացնող գործիքների կիրառման անվտանգության տեխնիկայի կանոնները,
4) ճիշտ է գործածում սանրող և չորացնող գործիքները, պահպանելով անվտանգության կանոնները:

47.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկայացնել մազերի հարդարման ժամանակ օգտագործվող նյութերը

48.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերի հարդարման ժամանակ օգտագործվող նյութերը և դրանց նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում հարդարման նյութերի օգտագործման հաջորդականությունը,
3) ճիշտ է ներկայացնում մազերի հարդարման ժամանակ օգտագործվող նյութերի կիրառման անվտանգության տեխնիկայի կանոնները:

49.

ՈՒսումնառության արդյունք 3

Մազերը նախապատրաստել հարդարման

50.

Կատարման չափանիշներ

1) աշխատանքի նախապատրաստումը ճիշտ է կատարում,
2) մազաբաժանումը ճիշտ է կատարում:

51.

ՈՒսումնառության արդյունք 4

Կատարել մազերի հարդարում` ըստ հրահանգի

52.

 

1) ճիշտ է ընտրում հարդարման նյութերը,
2) ճիշտ է ընտրում հարդարման գործիքները,
3) ճիշտ է կատարում մազերի հարդարումը:

53.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱԶԵՐԻ ԿՏՐՈՒՄ

54.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-005

55.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ կանացի և տղամարդու բազային, մոդելային կտրվածքների կատարման տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել տարբեր մեթոդներով և հնարքներով կանացի և տղամարդու կտրվածքներ կտրելու, կտրման գործողությունների ճիշտ հաջորդականությունը պահպանելու կարողություններ

56.

Մոդուլի տևողությունը

120 ժամ

57.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՎՐՍՀ- 4-21-002 «Մազերի խնամք և նախապատրաստում» և ՎՐՍՀ- 4-21-003 «Կտրվածքների և սանրվածքների մոդելավորում» մոդուլները:

58.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

59.

ՈՒսումնառության արդյունք 1

Աշխատել մազերի կտրման գործիքներով

60.

Կատարման չափանիշներ

1) ճանաչում է մազերը կտրող գործիքները,
2) ճիշտ է ներկայացնում կտրող յուրաքանչյուր գործիքի դերն ու նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում կտրող գործիքների կիրառման անվտանգության տեխնիկայի կանոնները,
4) ճիշտ է գործածում կտրող գործիքները, պահպանելով անվտանգության կանոնները:

61.

ՈՒսումնառության արդյունք 2

Նախապատրաստել մազերը կտրման

62.

Կատարման չափանիշներ

1) աշխատանքի նախապատրաստումը ճիշտ է կատարված,
2) մազաբաժանումը ճիշտ է կատարված:

63.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել մազերի կտրում` ըստ հրահանգի

64.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է կատարում մազերի կտրումը` կտրման տարբեր մեթոդների և հնարքների կիրառմամբ,
2) պահպանում է կտրման գործողությունների ճիշտ հաջորդականությունը,
3) ճիշտ է կատարում աշխատանքի ավարտական գործողությունները, պահպանելով անվտանգության կանոնները:

65.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱԶԵՐԻ ՆԵՐԿՈՒՄ

66.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-006

67.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ մազերի ներկման տեսակների, տարբեր ներկանյութերի /նախա/պատրաստման եղանակների և ներկման տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել ներկերն ընտրելու, կիրառելու, ըստ հրահանգի օգտագործելու կարողություններ:

68.

Մոդուլի տևողությունը

68 ժամ

69.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՎՐՍՀ-4-21-001 «Սանիտարիայի և հիգիենայի պահպանում» մոդուլը:

70.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

71.

ՈՒսումնառության արդյունք 1

Ներկայացնել մազերը ներկող, մաշկը պաշտպանող և ներկանյութը մաքրող նյութերը

72.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերի ներկանյութերի տեսակներն ու դրանց նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում մաշկը պաշտպանող և ներկանյութերի հետքերը մաքրող միջոցներն ու դրանց նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում ներկանյութերի, մաշկի պաշտպանման և ներկանյութի հետքերը մաքրող նյութերի կիրառման անվտանգության տեխնիկայի կանոնները:

73.

ՈՒսումնառության արդյունք 2

Ներկել մազերը

74.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերի ներկանյութերի տեսակները և տարբեր ներկանյութերով աշխատելու տեխնոլոգիան,
2) ճիշտ է ներկայացնում մազերի ներկման տեսակները,
3) ճիշտ է ընտրում և նախապատրաստում ներկանյութը,
4) ճիշտ է ներկում մազերը:

75.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱԶԵՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳԱՆԳՐԱՑՈՒՄ

76.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-007

77.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ մազերի գանգրացման տեսակների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել դասական և մոդելային գանգրացման, նյութերի և սարքավորումների ընտրման և ըստ հրահանգի կիրառման, ավարտական գործողությունների կատարման կարողություններ:

78.

Մոդուլի տևողությունը

54 ժամ

79.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՎՐՍՀ-4-21-001 «Սանիտարիայի և հիգիենայի պահպանում» մոդուլը:

80.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

81.

ՈՒսումնառության արդյունք 1

Աշխատել գանգրացնող գործիքներով

82.

Կատարման չափանիշներ

1) ճանաչում է մազերը գանգրացնող գործիքները,
2) ճիշտ է ներկայացնում գանգրացնող յուրաքանչյուր գործիքի դերն ու նշանակությունը,
3) ճիշտ է ներկայացնում գանգրացնող գործիքների կիրառման անվտանգության տեխնիկայի կանոնները,
4) ճիշտ է կիրառում մազերի փաթաթման տեխնիկաները,
5) մազերից ճիշտ ու անվտանգ է հեռացնում գանգրացնող գործիքը, պահպանելով անվտանգության կանոնները:

83.

ՈՒսումնառության արդյունք 2

Տարբերակել մազերը գանգրացնող նյութերը

84.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ներկայացնում մազերը գանգրացնող նյութերը և դրանց նշանակությունը,
2) ճիշտ է ներկայացնում գանգրացնող նյութերով աշխատելու հաջորդականությունը,
3) ճիշտ է ներկայացնում մազերը գանգրացնող նյութերի կիրառման անվտանգության տեխնիկայի կանոնները:

85.

ՈՒսումնառության արդյունք 3

Կատարել մազերի գանգրացում` ըստ հրահանգի

86.

Կատարման չափանիշներ

1) ճիշտ է ընտրում գանգրացման ժամանակ կիրառվող գործիքները, օժանդակ պարագաները և նյութերը,
2) նախապատրաստում է մազերը գանգրացման համար,
3) ճիշտ է կատարում մազերի գանգրացումը,
4) ճիշտ է կատարում աշխատանքի ավարտական գործողությունները, պահպանելով անվտանգության կանոնները:

87.

ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՍԱՆՐՎԱԾՔՆԵՐ

88.

Մոդուլի դասիչը

ՎՐՍՀ- 4-21-008

89.

Մոդուլի նպատակը

Մոդուլի նպատակն է ուսանողին տալ գիտելիքներ պարզ և բարդ հանդիսավոր սանրվածքների տարրերի, դրանց տարբեր համադրությունների, տեսակների վերաբերյալ, ինչպես նաև ձևավորել տարբեր օժանդակ պարագաների և դեկորատիվ դետալների օգտագործմամբ այդ սանրվածքների կատարման կարողություններ:

90.

Մոդուլի տևողությունը

72 ժամ

91.

Մուտքային պահանջները

Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է ուսումնասիրած լինի ՎՐՍՀ- 4-21-004 «Մազերի հարդարում» մոդուլը:

92.

Մոդուլի գնահատման կարգը

Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է:

93.

ՈՒսումնառության արդյունք 1

Ձևավորել պարզ հանդիսավոր սանրվածքներ

94.

Կատարման չափանիշներ

1) նախապատրաստում է մազերը համապատասխան սանրվածքի համար,
2) ճիշտ է ընտրում և օգտագործում նյութերը, գործիքները և օժանդակ պարագաները՝ պահպանելով քայլերի հաջորդականությունը,
3) ճիշտ է ձևավորում պարզ հանդիսավոր սանրվածքը:

95.

ՈՒսումնառության արդյունք 2

Ձևավորել բարդ հանդիսավոր սանրվածքներ

96.

Կատարման չափանիշներ

1) նախապատրաստում է մազերը համապատասխան սանրվածքի համար,
2) ճիշտ է ընտրում և օգտագործում նյութերը, գործիքները և օժանդակ պարագաները՝ պահպանելով քայլերի հաջորդականությունը,
3) ճիշտ է ձևավորում բարդ հանդիսավոր սանրվածքը:

 

Աղյուսակ 3

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1012.01.4 «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտության 1012.01.03.4 «Վարսահարդար» որակավորման օրինակելի ուսումնական պլան
 

N

Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ

Շաբաթների թիվը

 Ուսանողի  առավելագույն բեռնվածությունը,  ժամ

 Պարտադիր  լսարանային պարապմունքներ,  ժամ

Ուսուցման երաշխավորվող տարին

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ

 

108

72

1

2.

Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ

 

27

18

1

3.

Իրավունքի հիմունքներ

 

54

36

1

4.

Պատմություն

 

54

36

1

5.

Օտար լեզու

 

90

60

1

6.

Ֆիզկուլտուրա

 

90

60

1

7.

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ

 

54

36

1

8.

Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր

 

42

 28

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

519

346

 
 

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

       

1.

Հաղորդակցություն

 

54

36

1

2.

Անվտանգություն և առաջին օգնություն

 

54

 36

1

3.

Աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններ

 

54

36

1

4.

Համակարգչային օպերատորություն

 

54

36

1

5.

Ձեռներեցություն

 

108

72

 
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

324

216

 
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Սանիտարիայի և հիգիենայի պահպանում

 

54

36

1

2.

Մազերի խնամք և նախապատրաստում

 

66

44

1

3.

Կտրվածքների և սանրվածքների մոդելավորում

 

27

18

1

 

 ԸՆԴԱՄԵՆԸ

 

147

98

 
 

ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

       

1.

Մազերի հարդարում

 

81

54

1

2.

Մազերի կտրում

 

180

120

1

3.

Մազերի ներկում

 

102

68

1

4.

Մազերի քիմիական գանգրացում

 

81

54

1

5.

Պարզ և բարդ հանդիսավոր սանրվածքներ

 

108

72

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

552

368

 
 

ԸՆՏՐՈՎԻ

 

54

36

1

 

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ

 

24

16

1

 

ԸՆԴԱՄԵՆԸ

30

1620

1080

 
 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

100

   
 

ՊՐԱԿՏԻԿԱ

8

     
 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

2

     
 

ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

1

     
 

ԸՆԴԱՄԵՆԸ

 41

     

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան