ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
05 հոկտեմբերի 2021 թ. |
N 1664-Ա/2 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ N 105 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով, 8-րդ մասով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 133/8 եզրակացությունը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ՀՀ կրթության և գիտության նախարարի 2001 թվականի օգոստոսի 16-ի N 332-Մ հրամանով տրված նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության N 105 լիցենզիայի գործողությունը կասեցնել` հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, ուսումնամեթոդական ապահովվածության, գրադարանային-տեղեկատվական համակարգի, հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայության սահմանված կարգի պահանջներին չբավարարելու հիմքերով, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության պետ Ա.Արշակյանին:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ.Անդրեասյանին:
ՆԱԽԱՐԱՐ՝ |
Վ. Դումանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական: