Գլխավոր տեղեկություն
Համար
N 13
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2014-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

3 ապրիլի 2014 թվականի N 13

 

24. ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով` 1. Հավանություն տալ Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի` հաշվի առնելով Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության և անկախ տնտեսական փորձաքննության եզրակացությունները:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ծրագրի իրականացման շրջանակներում Սևանա լճում տեղադրվող ցանցավանդակային տնտեսությունների կողմից արտանետումների թույլատրելի նորմերի և բնական պաշարների օգտագործման վերաբերյալ:

3. Առաջարկել Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ վերջինիս հետ կնքել ծրագրի կառավարչի պայմանագիր` դրանում նախատեսելով հիմնական պայմաններ` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

ապրիլի 3-ի նիստի N 13

արձանագրային որոշման

 

Սևանի լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր

 

Աղյուսակ 2.1. Մանրաձկան տնտեսության շահույթի/վնասի կանխատեսում 2014-2023 թթ.

 

Աղյուսակ 2.2. Մանրաձկան տնտեսության դրամական հոսքերի կանխատեսում 2013-2023 թթ.

 

Աղյուսակ 2.3. Վերամշակման տնտեսության շահույթի/վնասի 2014-2022 թթ.

 

Աղյուսակ 2.4. Վերամշակման տնտեսության դրամական հոսքերի կանխատեսում 2014-2022 թթ.

 

Աղյուսակ 2.5. Մոդելային ցանցավանդակային տնտեսության շահույթի/վնասի 2015-2022 թթ.

 

Աղյուսակ 2.6. մոդելային ցանցավանդակային տնտեսության դրամական հոսքերի կանխատեսում 2015-2022 թ..

 

Սևանի ծրագրի կառավարման համակարգ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թ.

ապրիլի 3-ի նիստի N 13

արձանագրային որոշման

 

ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԻՇԽԱՆԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հիմնադրամ

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ

Ծրագրի կառավարիչ

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի կառավարիչ

Առարկան

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի կառավարչի ծառայությունների մատուցում

Պայմանագրի կնքման ժամկետ

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում

Պայմանագրի գործողության ժամկետը

5 տարի

Կողմերի պարտավորությունները

Հիմնադրամը պարտավորվում է.

1. վճարել Ծրագրի կառավարչին մատուցված ծառայությունների համար,

2. Ծրագրի կառավարչին տրամադրել նրա կողմից պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցման տեխնիկական առաջադրանքը:

 

Ծրագրի կառավարիչը պարտավորվում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում.

 մշակել ծրագրի կատարողական ցուցանիշները, դրանց մշտադիտարկման կարգի նախագիծը, սահմանված պարբերականությամբ գնահատել ծրագրի ընթացիկ արդյունքները և հետագա ընթացքի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել հիմնադրամին,

 առաջարկություններ մշակել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների ուղղությունների վերաբերյալ և ներկայացնել հիմնադրամին,

 առաջարկություններ ներկայացնել հիմնադրամին ծրագրի շրջանակներում թողարկված արտադրանքի (մանրաձուկ, ապրանքային ձուկ, ձկնամթերք և այլն) ինքնարժեքի և գնի վերաբերյալ,

 մշակել համապատասխան առաջարկություններ ծրագրի արդյունավետ զարգացման և հիմնախնդիրների լուծման համար և ներկայացնել հիմնադրամին,

 մշակել Սևանա լճում ցանցավանդակային տնտեսություններ հիմնելու թույլտվության տրամադրման կարգի նախագիծը և ներկայացնել հիմնադրամին,

 օժանդակել Սևանի իշխանի արտադրության և իրացման արժեշղթայում ու դրանց օժանդակող ճյուղերում ներդրումների ներգրավմանը:

Կողմերի պատասխանատվությունը

Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պատասխանատվություն են կրում պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: