ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
04 փետրվար 2022 թ. |
N 09-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) հավելվածի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Պատվաստումից առաջ գնահատվում է պատվաստվող անձի ընդհանուր առողջական վիճակը.
1) պլանային պատվաստումների դեպքում բժիշկը հավաքում է մանրակրկիտ վերհուշ, կատարում է սուբյեկտիվ և օբյեկտիվ զննում, ջերմաչափում: Զննման և ջերմաչափման տվյալները բժշկի կողմից գրանցվում են ամբուլատոր քարտում:
2) արտակարգ իրավիճակներում համաճարակաբանական ցուցումով պատվաստումից առաջ բժիշկը հավաքում է տեղեկատվություն միայն պատվաստվող անձի գանգատների մասին և ըստ գանգատների իրականացնում է համապատասխան զննում (հետազոտություն):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: