ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
13 օգոստոսի 2021 թ. |
N 1388-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրության 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 9-ի N 12/2 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1.ՈՒժը կորցրած ճանաչել`
1) «ԷԴԱ ԸՆԴ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05276 լիցենզիան և լիցենզիայի N 00003-ից մինչև N 00015-ը ներառյալ ներդիրները:
|
Գ. Սանոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2021 թվական: