Գլխավոր տեղեկություն
Համար
N 220-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.09.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.05.04/11(523).1 Հոդ.110.7
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.04.2015
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
14.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 ապրիլի 2015 թ.

N 220-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.08.21 N 854-Ն)

 

Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին կետը և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասը.

(նախաբանը փոփ. 26.08.21 N 854-Ն)

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել մաքսային մարմնի կողմից ըստ ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 26.08.21 N 854-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար`

Ա. Աֆրիկյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

 ֆինանսների նախարարի

2015 թվականի ապրիլի 14-ի

N 220-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 26.08.21 N 854-Ն)

 

1. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները տրամադրվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 17.04.2018թ. N58 որոշմամբ սահմանված ձևով և կարգով:

2. Ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումները մաքսային մարմնի կողմից ընդունվում են անձանց (այսուհետ՝ դիմումատու) կողմից ներկայացված սույն կարգով հաստատված օրինակելի ձևի (Ձև N 1) դիմումի հիման վրա, որը մաքսային մարմին է ներկայացվում թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

3. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ յուրաքանչյուր նախնական որոշման տրամադրման համար դիմումատուն դիմումի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում պետական տուրքի վճարման անդորրագիրը:

4. Մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ ընդունված նախնական որոշումը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

 

Օրինակելի ձև N 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

_____________________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն)

_____________________________________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

_____________________________________________________________________________________

(ղեկավարի (լիազորված անձի) անունը և ազգանունը)

_____________________________________________________________________________________

(ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում)

_____________________________________________________________________________________

(հաշվառման հասցեն (բացակայության դեպքում՝ բնակության վայրը), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)

____________________________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

Խնդրում եմ տրամադրել Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ստորև ներկայացված ապրանքի դասակարգման վերաբերյալ նախնական որոշում:

 

1. Ապրանքի անվանում

____________________________________________________________________________________

(ապրանքի լրիվ առևտրային անվանումը, ֆիրմային անվանումը և մակնիշը, մոդելը, ապրանքատեսակը (արտիկուլ) և այլ նույնականացման նշաններ, որոնք նախատեսված են արտադրողների կողմից, ապրանքն արտադրողի վերաբերյալ տեղեկություններ)

 

2. Ապրանքի մանրամասն նկարագիր

____________________________________________________________________________________

(ապրանքների բնույթից կախված նկարագրի մեջ կարող են ներառվել ապրանքի արտաքին տեսքի նկարագրությունը, տրամաչափը, քաշը, չափսերը, նյութը և բաղադրությունը, որից պատրաստված է ապրանքը, ապրանքային նշանակությունը և կիրառման ոլորտը, ապրանքի տեխնիկական նկարագիրը (գործարկման սկզբունքը, իրականացվող գործառույթները, կառուցվածքը, կոմպլեկտավորումը, տեխնիկական բնութագրերը) և ապրանքային տեսքը հայտարարագրման պահին (քանդված, չկոմպլեկտավորված, անավարտ և այլն) և ապրանքի դասակարգման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ)

 

 

Կից թերթերի քանակը __

 

Ներկայացման ամսաթիվը

______________

(օր, ամիս, տարի)

________________________________________________

(ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ), կազմակերպության ղեկավարի (լիազորված անձի) ստորագրությունը)

 

 

 

 (հավելվածը խմբ. 26.08.21 N 854-Ն)