Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Լ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site 18.07.2021
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2021
Ստորագրող մարմին
Պայմանավորվող կողմեր
Ստորագրման ամսաթիվ
09.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հուլիսի 2021 թ.

N 356-Լ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ (ՈԼՈՐՏՈՒՄ) ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՈՐՈՇՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման 3-րդ կետը.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Կարգավորման ազդեցության գնահատման նպատակով հանրային ֆինանսների բնագավառում (ոլորտում) ազդեցության նշանակալիության գնահատման (որոշման) չափորոշիչների հաստատելու մասին» կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. Ջանջուղազյան

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի 2021 թվականի

հուլիսի 9֊ի N 356-Լ հրամանի

 

ԿԱՐԳ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ (ՈԼՈՐՏՈՒՄ) ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՈՐՈՇՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հանրային ֆինանսների բնագավառում (ոլորտում) կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ ԿԱԳ) ենթակա են օրենքների և կառավարության որոշման նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ)՝ համաձայն « կառավարության 2020 թվականի դեպտեմբերի 17-ի N 2075-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի։

2. Հանրային ֆինանսների բնագավառում (ոլորտում) ԿԱԳ-ը ներառում է «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 18-րդ, 28.1 և 28.2 հոդվածներով սահմանված պետական և (կամ) համայնքային բյուջեի ծախսերի, բացառությամբ՝ տոկոսավճարների (այսուհետ՝ Ծախսեր) և (կամ) Օրենքի 17-րդ և 28.1-ին հոդվածներով սահմանված՝ հարկային եկամուտների (բացառությամբ մաքսատուրքերի) և պետական տուրքերի և (կամ) տեղական հարկերի գծով եկամուտների (այսուհետ՝ Եկամուտներ) վրա ազդեցության գնահատումը (որոշումը)։

3. Հանրային ֆինանսների բնագավառում (ոլորտում) ԿԱԳ-ն իրականացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ ՖՆ)՝ հանձինս պատասխանատու ստորաբաժանումների։

4. Նախագծով նախատեսված տարբերակի/տարբերակների Ծախսերի վրա ազդեցության գնահատումն (որոշումը) իրականացնում է ՖՆ Բյուջետային գործընթացի կազմակերպման վարչությունը, Եկամուտների վրա ազդեցության գնահատումը՝ ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչությունը։

5. Ծախսերի վրա Նախագծով սահմանված տարբերակի/տարբերակների ազդեցությունը համարվում է նշանակալի, եթե Նախագծի ընդունումը կհանգեցնի տվյալ տարվա համար ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ համախմբված բյուջեի ծախսերի 0.1 տոկոսից ավելի չափով ավելացմանը։

6. Նախագծով առաջարկվող տարբերակի/տարբերակների ազդեցությունն Ծախսերի վրա գնահատվում (որոշվում) է ըստ հետևյալ չափանիշների.

1) Արդյո՞ք Նախագծով առաջարկվող տարբերակը/տարբերակները նախատեսում են պետական և (կամ) համայնքային բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի/միջոցառումների շահառուների շրջանակի փոփոխության՝ հանգեցնելով այդ ծրագրերի/միջոցառումների գծով ծախսերի փոփոխության։

2) Արդյո՞ք Նախագծով առաջարկվող տարբերակը/տարբերակները նախատեսում են պետական և (կամ) համայնքային բյուջեից ֆինանսավորվող նոր ծառայությունների մատուցում կամ արդեն իսկ մատուցվող ծառայությունների շրջանակների ընդլայնում։

7. Եկամուտների վրա Նախագծի նախատեսված տարբերակի/տարբերակների ազդեցությունը համարվում է նշանակալի, եթե առկա է հետևյալ պայմաններից որևէ մեկը կամ մեկից ավելին.

1) Նախագծի ընդունումը կհանգեցնի Նախագիծը ՖՆ քննարկմանը ներկայացնելու օրվա դրությամբ գործող՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ պետական բյուջեի կամ համայնքների բյուջեների հարկային եկամուտների 0.1 տոկոսից ավելի չափով նվազեցման և (կամ) ավելացման,

2) Նախագծի ընդունումը կհանգեցնի 5.000 և ավելի տնտեսավարող սուբյեկտների և (կամ) 50.000 քաղաքացիների կողմից վճարվող հարկերի և (կամ) տուրքերի և (կամ) վճարների ավելացման և (կամ) նվազեցման,

3) Նախագծովնախատեսվում է կրճատել և (կամ) ընդլայնել հարկերի և (կամ) տուրքերի և (կամ) վճարների արտոնությունների շրջանակը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան