Գլխավոր տեղեկություն
Համար
N 39
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (01.10.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

28 սեպտեմբերի 2013 թվականի N 39

 

15. 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ 2014 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 1

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

1. 2014 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`

1) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

2) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,

3) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,

4) բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը,

5) սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովումը:

2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգով:

 

I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

 Ծրագրի նպատակներն են.

- Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,

- Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը,

- հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման հարցերի համակարգումը,

- մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,

- պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության իրականացումը,

- վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

- վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.

1. Պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության ուղղությամբ`

- իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ տեսչական հսկողության իրականացումը` լաբորատոր հետազոտության համապատասխան մեթոդների ու տեխնիկական միջոցների կիրառմամբ ստուգումների, ուսումնասիրությունների կատարման միջոցով,

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը,

- բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումների) կատարման նկատմամբ հսկողության իրականացումը,

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը,

- վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների ու պայմանների բացահայտումը (հայտնաբերումը) ու քննումը,

- վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը,

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,

- վարակիչ, մասնագիտական ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը,

- վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման ուղղությամբ բժշկական ու հիգիենիկ գիտելիքների տարածումը և առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված քարոզչության իրականացումը և բնակչության առանձին խմբերի հիգիենիկ ուսուցման կազմակերպումը:

2. Համաճարակաբանական հատուկ ծրագրերի ուղղությամբ`

- Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015թթ. պետական ծրագիրը և մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու 2011-2015 թթ. միջոցառումների իրականացումը,

- մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը,

- Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2011-2015թթ. պետական ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող առաջնահերթ միջոցառումների իրականացումը,

- ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

- Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների իրականացումը,

- Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են.

2014 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացման շարունակականությունը, ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:

2014 թվականի պետական նպատակային ծրագրում առաջնային բուժօգնության ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`

- առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր- պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության ամրապնդումն ու ուժեղացումը,

- իրականացվող բժշկական օգնության և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,

- ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,

- ԱԱՊ օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:

2014 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.

- սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սիրտ-անոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,

- ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,

- բուժօգնության շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.

Ա. Առաջնային բուժօգնության գծով`

1. Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:

2. Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:

3. Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:

4. Առաջնային բժշկական օգնության մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:

5. Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:

6. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

7. Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական օգնության իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց:

8. Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

9. Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական կոնսուլտացիաների կազմակերպումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

10. Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):

11. Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:

12. Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:

13. Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:

14. ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպում:

15. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:

16. Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց տուբերկուլոզի կանխարգելում ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.

1) հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկում և համակարգում,

2) տարածքային պոլիկլինիկաների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՊՀՀ տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում,

3) հիվանդների հաշվառում, բուժման արդյունքների մոնիտորինգ:

17. Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:

18. Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2014 թվականի պետական նպատակային ծրագրի:

19. Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող՝ բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

20. Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առաջնային օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:

21. Վերականգնողական բուժման կազմակերպում որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:

Բ. Դեղերով ապահովման գծով` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:

Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`

1. Ընտանեկան բժշկության խմբերի անկախ պրակտիկաների ձևավորմանն աջակցությունը:

2. Գյուղական բնակավայրերում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեխանիզմների մշակումը և ներդրումը:

3. Առաջնային բուժօգնության օղակում որակի վերահսկման չափորոշչի և առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

 

III. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են` 2014 թվականին ապահովել.

- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,

- անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.

Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 10.09.2009թ. N37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարության ներդրման 2010-2015թթ. գործողությունների ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2014թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1) Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ.

 ա. տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`

- առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,

- հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,

- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,

բ. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,

գ. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

դ. բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,

 ե. երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,

զ. 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,

է. դպրոցներում երեխաների բուժօգնության գործընթացի կազմակերպումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը,

2) Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների.

ա. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,

բ. խրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,

գ. արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

ա. սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված (այդ թվում` մինչև 7 տարեկան) երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,

բ. սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,

գ. մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու սուր հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,

դ. նորածնային և վաղ հասակի երեխաների անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ուժեղացման ծրագրերի/միջոցառումների իրականացումը,

ե. նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության, անհասության ռեթինոպաթիայի և կոնքազդրային սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,

զ. երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,

է. երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրումը:

3. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`

1) սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների, այդ թվում` մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների վերականգնողական-առողջարանային բուժօգնության կազմակերպումը` համապատասխան բժշկական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներով և ընթացակարգերով,

2) վերականգնողական-առողջարանային բուժման ընթացքում, աղքատության (ընտանեկան) նպաստների համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների խնամակալների կացարանային-առողջարանային ծախսերի հոգածությունը, եթե երեխան ունի անհատական խնամքի կարիք:

4. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`

1) հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզա-օրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

2) Տուբերկուլոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում` խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,

3) ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:

5. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

1) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,

2) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,

3) մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ընդլայնումը և շարունակական ներդրումը համայնքային մակարդակով,

4) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,

5) երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.

6) բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստա-ռադիո-հեռարձակումների կազմակերպումը,

7) Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպամեթոդական աշխատանքներ:

Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`

«Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1000-Ն որոշման և ՀՀ Կառավարության 2007թ. հուլիսի 26-ի N 29 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման 2008-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահված և 2014թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.

1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`

1) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,

2) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

3) բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,

4) «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվությունը և հետազոտումը, թեսթերի ձեռքբերումը և անվճար հետազոտման շարունակական ապահովումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,

5) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,

6) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,

7) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,

8) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,

9) անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,

10) բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հետազոտումն ու բուժումը` անպտղության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,

11) քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ազգային ծրագրին համապատասխան,

12) հղիների ստոմատոլոգիական օգնությունը` բերանի խոռոչի սանացիան:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով`

1) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`

- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,

- ծննդալուծումը, այդ թվում` կեսարյան հատումով,

- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,

- նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում` ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,

2) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,

3) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,

4) հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,

5) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,

6) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,

7) արտագնա, անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգիական և հարակից շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում` հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններ,

8) «Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրագործվող ծրագրերի ներդրման ապահովումը:

3. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`

1) բուժօգնության որակի բարձրացման նպատակով մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ապացուցողական բժշկության դրույթների վրա հիմնված ուղեցույցների մշակումը և ներդրումը,

2) վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,

3) մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների ներդրում,

4) առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

5) առողջ մայրության, վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատմանը, այդ թվում` դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացում` ազգային ծրագրերի շրջանակներում,

6) ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:

Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ`

- տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`

Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում երեխաներին և կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակն է` 2014 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անհրաժեշտ բժշկական օգնությամբ և սպասարկմամբ ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

1. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության գծով`

ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, ընտանեկան բժշկի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության և տնային կանչերի իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա, բժշկական միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում) ամբողջ բնակչության համար,

բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը` բժշկական ցուցումներին համապատասխան` առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման,

գ) բժշկական ցուցումների առկայության դեպքում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը,

դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված բժշկական կենտրոններում, միավորումներում, համալիրներում.

ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը:

2. Հիվանդանոցային բուժօգնության գծով` հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում` հիվանդանոցային բուժկազմակերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից:

2.1. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք միջամտություններ, միջոցներ և ինպլանտներ պահանջող բուժման կիրառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի, այդ թվում.

- սիրտ -անոթային վիրաբուժություն,

- գլխուղեղի և պերիֆերիկ անոթների ռենտգեն/էնդովասկուլյար միջամտությունների կիրառում,

- երիկամի փոխպատվաստում,

- առիթմոլոգիական բուժում և ռիթմը կանոնավորող հատուկ միջոցների կիրառում,

- ձայնալարի պրոթեզի կիրառում` կոկորդի չարորակ նորագոյացությունների վիրահատության ժամանակ:

 3. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով` ամբուլատոր-պոլիկլինիկական և/կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:

 

V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

 

Ծրագրի նպատակներն են`

 2014 թվականին ապահովել սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են`

 - ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային հիվանդություններ),

- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,

- նյարդային համակարգի հիվանդություններ,

- աչքի հիվանդություններ,

- հոգեկան խանգարումներ,

- չարորակ նորագոյացություններ,

- դիաբետ,

- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,

- վնասվածքներ և թունավորումներ,

- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ,

 -պարբերական հիվանդություն:

Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են`

Ա. Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) պայմաններում`

1. Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Բնակչության իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով` նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը` ուղղված սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը:

4. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

5. Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ`

ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով`

 - ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովման, անհրաժեշտության դեպքում՝ հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը` ամբողջ բնակչության համար,

- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում` տուբերկուլոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը` հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,

բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միջոցով`

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը, դիսպանսեր հսկողության իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով բարձր ռիսկի խմբերի բնակչության շրջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների հետ կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը,

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության տրամադրումը բնակչության տարբեր խմբերին,

գ) հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- տուբերկուլոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը` ամբողջ բնակչության համար,

- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

- բնակչությանը տուբերկուլոզի դեմ պատվաստումների իրականացումը,

- տուբերկուլոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

- տուբերկուլոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից) ռենտգենաբանական հետազոտությունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը,

դ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով`

- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը` ամբողջ բնակչության համար:

6. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

7. Աչքի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` ակնաբուժական մասնագիտացված կաբինետների միջոցով աչքի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:

8. Նյարդային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ` նյարդաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով նյարդային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, վերականգնողական բուժման ապահովումը` ամբողջ բնակչության համար:

 9. Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ` ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտական կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիոթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը` ամբողջ բնակչության համար:

 10. Դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ` էնդոկրինոլոգիական դիսպանսերների և մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, ինչպես նաև հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը` ամբողջ բնակչության համար:

11. Հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար`

ա) նյարդահոգեբուժական դիսպանսերների և նեղ մասնագիտացված կաբինետների միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով, հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով, հարկադիր բուժման բժշկական հսկողություն չպահանջող հիվանդների ամբուլատոր բուժման կազմակերպումը:

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացումը` ուղղված խնամքի կենտրոններում գտնվող հիվանդների խնդիրների լուծմանը:

12. Ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ` բնակչության բոլոր խմբերի համար.

ա) մասնագիտացված դիսպանսերի և կաբինետների միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը` անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը,

բ) տոկսիկոքիմիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

գ) ալկոհոլային հարբածության վկայարկման կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների ուղեգրով,

դ) դատանարկոլոգիական փորձաքննությունների կազմակերպումը և իրականացումը` իրավապահ մարմինների որոշումով,

ե) հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

13. Վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ` ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր կազմակերպություններում անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:

14. Պարբերական հիվանդության դեմ պայքարի ուղղությամբ` թերապևտիկ կաբինետների միջոցով պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար ու հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների համար:

Բ. Հիվանդանոցային պայմաններում`

1. Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացում:

2. Հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպում հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:

3. Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:

4. Ինֆեկցիոն հիվանդությունների ուղղությամբ`

- ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդների հիվանդանոցային բուժում` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,

- առանձին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացում համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,

- նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպում և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,

- վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններին տեղեկացնելը:

5. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպում սրտաբանական մասնագիտացված և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

6. Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`

- նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

7. Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`

- ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում` օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում, այդ թվում նաև` քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպում՝ արտոնյալ պայմաններով, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի:

8. Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`

- հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացում,

- հարկադիր բուժման կազմակերպում և իրականացում` դատարանների որոշումով:

 9. Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`

- մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպում,

- հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման» թիվ 7987-AM վարկային ծրագիր

 

2014 թվականին «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման թիվ 7987 վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.

ՀՀ համայնքներում 6 ամբուլատորիաների վերանորոգում/կառուցում: 2014 թվականին նոր կառուցվող/վերանորոգվող ամբուլատորիաների նախագծում: ՀՀ Արարատի մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական բաժանմունքի նախագծում և վերանորոգում: Ծրագրի շրջանակներում ընտանեկան բժիշկների անկախ խմբային պրակտիկաներին աջակցելու նպատակով նախատեսվում է 2014թ. ընթացքում ձեռք բերել բժշկական սարքավորումներ, պարագաներ և կահույք:

2014 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում նախատեսվում է իրականացնել բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներ, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոնի վերանորոգման շինարարական աշխատանքներ:

 2014 թվականին ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում կիրականացվի Բերդի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման և կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքներ:

 2014 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում կիրականացվեն Ճամբարակի առողջության կենտրոնի մասնաշենքի վերանորոգման շինարարական աշխատանքներ:

 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222 վարկային ծրագիր և թիվ TF 014138 դրամաշնորհային ծրագիր Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծառայությունների բարելավման նպատակով 2014թ. նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները`

 

 Ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) սկրինինգների իրականացում` արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում ՀՀ 40-74 տարեկան մեծահասակ բնակչության շրջանում, PAP թեսթերի իրականացում` ՀՀ 30-60 տարեկան բոլոր կանանց շրջանում, ինչպես նաև լրացուցիչ թեսթերի իրականացում նախածննդյան խնամքի համար` հղի կանանց շրջանում:

● Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման սխեմայի ներքո բոնուսների տրամադրում` ԱԱՊ ծառայությունների մատակարարներին, ինչպես նաև մանկաբարձ-գինեկոլոգներին:

 

Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի իրականացման և կարողությունների զարգացման ուղղությամբ 2014թ. նախատեսված են`

 

● ԱԱՊ բժիշկների կարճաժամկետ ուսուցում ՄՄԱ և ՈՎՀ կառավարման վերաբերյալ, PAP թեսթերի իրականացման` բժիշկների, բուժքույրերի մանկաբարձ-գինեկոլոգների, ինչպես նաև լաբորատոր անձնակազմի կարճաժամկետ ուսուցում, արգանդի վզիկի քաղցկեղի կառավարման վերաբերյալ մանկաբարձ-գինեկոլոգների կրթում:

● Իրականացնել սկրինինգային ծրագրին մասնակցելու և առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված հանրային իրազեկման քարոզարշավ:

● Ձեռք բերել բժշկական սարքավորումներ, պարագաներ և ռեագենտներ:

● Իրականացնել մոնիթորինգ և գնահատում, ներառյալ արդյունքների ստուգում գնահատման սկրինինգի մասնակցած բնակչության 5-7% շրջանում:

Ընտրված հիվանդանոցների արդյունավետության և որակի բարելավման նպատակով 2014թ. նախատեսված է`

● Լոռու մարզում Վանաձորի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներ:

● ՀՀ ԱՆ Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի բժշկական և ֆունկցիոնալ ախտորոշման մասնաշենքերի վերանորոգման շինարարական աշխատանքներ: 2014թ. նախատեսվում է սկսել բժշկական սարքավորումների ձեռքբերման գործընթացը:

● Հիմնադրել ՀՀ ԱՆ Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման և քիմիաթերապիայի բաժանմունք:

 Հայաստանում քաղցկեղի բուժման ծառայությունների արդիականացման ոււղղությամբ նախատեսված է`

● Ավարտել Ուռուցքաբանության հայկական գերազանցության կենտրոնի երկու մասնաշենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը:

● Սկսել Ուռուցքաբանության հայկական գերազանցության կենտրոնի Ճառագայթային բուժման մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները:

 

«Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար» թիվ TF 013103 դրամաշնորհային ծրագիր

 

2014 թվականին նախատեսված է`

● Իրականացնել ՄՄԱ և ՈՎՀ ծառայությունների բարելամանն ուղղված ԿՀՖ ծրագրի իրականացման համար ՄՄԱ և ՈՎՀ կանխարգելման մշակված ուղեցույցների տպագրություն:

● Իրականացնել ԿՀՖ ծրագրի իրագործելիության գնահատում և իրականացման պլանի մշակում:

● Նախատեսվում է տեխնիկական աջակցության տրամադրում՝ ֆինանսական կանոնակարգերի, ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի հաշվետվական ձևերի, ՈՎՀ հաշվետվական ձևերի վերանայման/մշակման համար, ինչպես նաև ծրագրի իրականացման նպատակով կարիքների գնահատում:

● Նախատեսվում է տեխնիկական աջակցության տրամադրում՝ ներկայում ՀՀ ԱՆ ՊԱԳ-ում գործող առողջապահական տեղեկատվական համակարգի վերանայման /ՈՎՀ ռեգիստրի մշակման համար, ներառյալ տեղեկատվական համակարգի տեստավորում և կարճաժամկետ ուսուցում՝ ԱԱՊ հաստատությունների տեխնիկական անձնակազմի վերանայված առողջապահական տեղեկատվական համակարգի շահագործման վերաբերյալ:

 

Ստորև բերվում է 2014 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի ցանկը:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

սեպտեմբերի 28-ի նիստի N 39

արձանագրային որոշման

 

Ց Ա Ն Կ

 

2014 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի

 

N

2014 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի անվանումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան ծրագրի անվանումը

Գումար (հազար դրամ)

1.

Բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման 2014 թվականի պետական նպատակային ծրագիր

Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ

2,404,693.5

Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայություններ

259,510.6

Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ

254,644.2

Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ

71,009.2

Իմունականխարգելման ազգային ծրագիր

655,840.3

Արյան հավաքագրման ծառայություններ

237,498.0

 Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագիր

100,000.0

2.

Բնակչության առողջության առաջնային պահպանման 2014 թվականի պետական նպատակային ծրագիր

Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ

9,852,776.0

Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ

3,464,741.1

Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ

142,000.0

Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

755,276.5

Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ

87,716.4

Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ

3,249,481.0

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ

2,762,575.3

Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ

1,406,804.4

Բարձր ռիսկի խմբերում ընդգրկված բնակչության մոտ հիվանդնությունների հայտնաբերման, առղջության գնահատման և բուժման ծառայություններ

173,000.0

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժօգնության ծառայություններ

132,099.0

 Սպորտային բժշկության և հակադոպինգային հսկողության ծառայություններ

83,673.9

Շտապ բժշկական օգնության ծառայություններ

3,139,570.0

3.

Մոր և մանկան առողջության պահպանման 2014 թվականի պետական նպատակային ծրագիր

Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ

6,759,886.6

Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

422,542.9

Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ

7,140,614.5

Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ

1,418,662.1

4.

Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 2014 թվականի պետական նպատակային ծրագիր

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ

7,430,035.8

5.

Սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի 2014 թվականի պետական նպատակային ծրագիր

Տուբերկուլոզի բժշկական օգնության ծառայություններ

1,391,647.8

Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

1,192,383.7

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

181,350.4

Հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ

2,012,012.6

Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ

1,097,538.5

Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ

598,949.0

Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային բժշկական օգնություն և փորձաքննություններ

1,245,518.3

Անհետաձգելի բժշկական օգնության գծով ծառայություններ

2,338,963.0

Զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության ծառայություններ

2,683,555.0

Թրաֆիքինգի զոհերին բժշկական օգնության ծառայություններ

2,200.0

6.

2014 թվականի նպատակային ծրագրերին օժանդակող հարակից ծառայություններ ծրագրեր (այլ դասերին չպատկանող)

Դատաբժշկական և գենետիկ ծառայություններ

371,214.6

 Պաթանատոմիական ծառայություններ

41,244.2

 Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում

40,365.0

 Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ

395,500.0

 Դեղաքաղաքականությունից բխող փորձագիտական և մեթոդաբանական ծառայություններ

20,757.8

 Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ

81,811.0

Առողջ ապրելակերպի խթանման և հանրային իրազեկման ծառայություններ

90,000.0

 Բժշկական օգնության մասնագիտական, խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություններ

236,489.7

 Մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի և դեղագործական արտադրանքի ստացման, մաքսազերծման և բաշխման ծառայություններ

42,677.3

 Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի համակարգման ծառայություններ

94,076.8

 Բժիշկ-մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով ՀՀ մարզային առողջապահական կազմակերպություններում բժշկական ծառայությունների մատուցում

40,229.9

Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց

2,984,783.1

Դեղորայքի տրամադրում պետական պահպանության ծառայությանը

1,115.1

Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ

8,485.3

 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր

7,045,530.6

 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր

2,087,085.5

 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիր

181,089.6

 Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման շրջանակներում առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար» դրամաշնորհային ծրագիր

106,937.2