Գլխավոր տեղեկություն
Համար
N 2889-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.08.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 օգոստոսի 2020 թ.

N 2889-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱՌՆԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԼԻՈՏՈՆ 100» ԴԵՂԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի 7.4-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ սահմանված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և հաշվի առնելով «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2020 թվականի օգոստոսի 17-ին ներկայացված դեղերի գովազդի թույլտվություն ստանալու մասին հայտը բավարարել:

2. Հաստատել «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գովազդի թույլտվությունը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Համաձայնություն տալ «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գովազդի տեքստին՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի, գովազդի թույլտվության, գովազդի համաձայնեցված տեքստի կամ գովազդային հոլովակի էլեկտրոնային մեկ տարբերակի առաքումը հայտատուին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Լուսինե Քոչարյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԱՌՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Թորոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: