ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հոկտեմբերի 2021 թ. |
N 22-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետում «պաշտպանական քաղաքականության վարչության» բառերը փոխարինել «գործերի կառավարչության» բառերով.
2) հավելված 2-ի 18-րդ կետի առաջին նախադասությունում «պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության միջազգային ռազմական համագործակցության վարչության իրավախորհրդատուն» բառերը փոխարինել «գործերի կառավարչության լիցենզավորման գործընթացի ապահովման բաժնի պետը» բառերով:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ա․ ԿարապետՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2021 թվական: