Գլխավոր տեղեկություն
Համար
N 3313-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Incorporation (24.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.09.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

     

24 սեպտեմբերի 2020 թ.

N 3313-Ա

     

Հ Ր Ա Մ Ա Ն

      

ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-XX-000131, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 04-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002172, 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002257 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ` ՄԻԿՐՈԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ, ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ, ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ, ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ, ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ, ԱՆԵՍԹԵԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ (ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏՈՄՈԳՐԱՖԻԿ), ՍՐՏԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 3040-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 20-ի N 3055-Ա հրամանի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակում ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Հր. Ներսիսյան 7 հասցեում գործունեություն իրականացնող «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացված զննման արդյունքը, այն է`

1. ընկերության բժիշկ մանրէաբան Քնարիկ Օնիկի Սուլթանյանը չունի բժշկի և համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 34.3-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),

2. ընկերության լաբորատոր ախտորոշիչ՝ սերոլոգիական բաժնի վարիչ Գայանե Հաջիբաբի Գևորգյանը չունի բժշկի, համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական (ունի 32 օր) խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 34.2.-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ),

3. (կետն ուժը կորցրել է 23.06.21 N 2419-Ա)

4. ընկերության բժիշկ արյունաբան Ինգա Վաչագանի Խալաթյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

5. ընկերության արյունաբան Անահիտ Հայկի Զախարյանը վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

6. ընկերության ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող բժիշկ Մարիամ Գրիգորի Օհանյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 1-ին հավելվածի 1.16-րդ կետ կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

7. ընկերության լաբորատոր ախտորոշիչ՝ բիոքիմիական հետազոտություններ իրականացնող բժիշկ Ռուզաննա Վլադիմիրի Աբրահամյանը չունի վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 34.1-ին կետ կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

8. (կետն ուժը կորցրել է 15.06.21 N 2312-Ա)

9. ընկերության արյունաբան Շաքե Հայկի Հովհաննիսյանը վերջին 5 տարվա ընթացքում չունի համպատասխան վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

10. ընկերության արյունաբան Լուսինե Մարատի Քրմոյան վերջին 5 տարվա ընթացքում չունի համպատասխան վերապատրաստման վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի, 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

11. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային լաբորատոր ախտորոշիչ՝ մանրէաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող Աննա Գոռի Արշակյանը չունի բժշկի և բժիշկ-մանրէաբանի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 92-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

12. ընկերության արտահիվանդանոցային և հիվանդանոցային լաբորատոր ախտորոշիչ՝ մանրէաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնող, մանրէաբանական լաբորատորիայի բաժնի վարիչ Դիանա Ռազմիկի Հակոբյանը չունի բժշկի և բժիշկ-մանրէաբանի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում առնվազն վերապատրաստման վկայականներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 92-րդ կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

13. (կետն ուժը կորցրել է 23.06.21 N 2419-Ա)

14. (կետն ուժը կորցրել է 15.06.21 N 2296-Ա)

15. ընկերության մանկական և մեծահասակաների վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացվում են մեկ բաժանմունքում, որի վարիչ Սոկրատ Սուրենի Հախվերդյանը չունի ոչ մանկական, ոչ էլ մեծահասակաների վերակենդանացման և անեսթեզիալոգիայի հետբուհական կրթության դիպլոմներ և վերջին 5 տարվա ընթացքում վերապատրաստման վկայականներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ, 14-րդ կետի 2-րդ ենթակետ),

16. ընկերության մանկական և մեծահասակաների վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Քրիստինե Գառնիկի Խաչիկյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ),

17. (կետն ուժը կորցրել է 15.06.21 N 2296-Ա)

18. ընկերության մանկական և մեծահասակաների վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Արտյոմ Վանիկի Գինոյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ),

19. ընկերության մանկական և մեծահասակաների վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Նարեկ Սամվելի Մարգարյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ),

20. ընկերության մանկական և վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Կարապետ Սոսի Գալստյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ),

(20-րդ կետը փոփ. 15.06.21 N 2296-Ա)

21. ընկերության մանկական և վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Կառլեն Վահրամի Թովմասյանը չունի համապատասխան հետբուհական կրթության դիպլոմներ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ)։

(21-րդ կետը փոփ. 15.06.21 N 2296-Ա)

22. ընկերության մանկական և վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացնող Գևորգ Լևոնի Հովհաննիսյանը չունի մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի հետբուհական կրթության դիպլոմ՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 1-ին ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հուլիսի 19-ի N 330 որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետ),

(22-րդ կետը փոփ. 22.06.21 N 2401-Ա)

23. ընկերության մանկական և մեծահասակաների վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման բաժանմունքի միջին բուժաշխատող Մհեր Արտաշեսի Մկրտչյանը չունի համապատասխան կրթության վկայական՝ խախտելով լիցենզավորման ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրության պահանջները («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված և 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման 5-րդ հավելվածի 18-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 05-ի N 1936-Ն որոշման 2-րդ հավելվածի 19.1-ին կետի կադրային հագեցվածության 2-րդ ենթակետ),

և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և նույն հոդվածի 8-րդ մասի պահանջներով`

     

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2003 թվականի հունիսի 20-ին տրված N Կ-XX-000131, 2016 թվականի հուլիսի 04-ին տրված N Կ-ԲՕ-002172, 2017 թվականի ապրիլի 6-ի տրված N Կ-ԲՕ-002257 լիցենզիաներով (ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնք, Հր. Ներսիսյան 7) նախատեսված բժշկական օգնության և սպասարկման մանրէաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Քնարիկ Օնիկի Սուլթանյանի, Դիանա Ռազմիկի Հակոբյանի, Աննա Գոռի Արշակյանի մասով, լաբորատոր ախտորոշիչ՝ սերոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Գայանե Հաջիբաբի Գևորգյանի մասով, լաբորատոր ախտորոշիչ՝ կլինիկական տեսակով զբաղվելու իրավունքը Լաուրա Բադալի Մուրադյանի, Լիանա Աշոտի Գևորգյանի մասով, լաբորատոր ախտորոշիչ՝ բիոքիմիական տեսակով զբաղվելու իրավունքը Ռուզաննա Վլադիմիրի Աբրահամյանի մասով, արյունաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Ինգա Վաչագանի Խալաթյանի, Անահիտ Հայկի Զախարյանի, Լալա Հակոբի Վաղարշյանի, Շաքե Հայկի Հովհաննիսյանի, Լուսինե Մարատի Քրմոյանի, Արմինե Հերոսի Ֆարմազյանի մասով, ճառագայթային ախտորոշիչ՝ ուլտրաձայնային տեսակով զբաղվելու իրավունքը Մարիամ Գրիգորի Օհանյանի մասով, մանկական և մեծահասակաների վերակենդանացման, անեսթեզիոլոգիական տեսակներով զբաղվելու իրավունքը Սոկրատ Սուրենի Հախվերդյանի, Քրիստինե Գառնիկի Խաչիկյանի, Արտյոմ Վանիկի Գինոյանի, Նարեկ Սամվելի Մարգարյանի, Կարապետ Սոսի Գալստյանի, Կառլեն Վահրամի Թովմասյանի, Մհեր Արտաշեսի Մկրտչյանի մասով, մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական տեսակով զբաղվելու իրավունքը Գևորգ Լևոնի Հովհաննիսյանի մասով, սրտաբանական տեսակով զբաղվելու իրավունքը Արմենուհի Սերոժի Քաբաբյանի մասով` մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՀՀ ԱՆ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ.ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

            

Ա. Թորոսյան

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.06.2021, N 2419-Ա 24.06.2021, N 3313-Ա
22.06.2021, N 2401-Ա 23.06.2021, N 3313-Ա
15.06.2021, N 2312-Ա 16.06.2021, N 3313-Ա
15.06.2021, N 2296-Ա 16.06.2021, N 3313-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան