Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.07.2021-01.09.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.08.15/24(593) Հոդ.287
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.07.2017
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 օգոստոսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417326

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 հուլիսի 2017 թ.

N 246-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 01.07.21 N 649-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը`

(նախաբանը փոփ. 01.07.21 N 649-Ն)

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել՝

1) (ենթակետն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)

2) միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.07.21 N 649-Ն)

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Վ. Հարությունյան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի

(հավելվածն ուժը կորցրել է 01.07.21 N 649-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թվականի հուլիսի 27-ի N 246-Ն հրամանի

 

Դ Ի Մ ՈՒ Մ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ

Փաստաթղթի հերթական համարը
___________________________________________
(լրացվում է հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Հարկ վճարողի անվանումը

 

3. Հարկ վճարողի գտնվելու վայրը

 

4. Հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը

 

Խնդրում եմ միասնական հաշվում առկա գումարի մնացորդից վերադարձնել՝

 

Հ/հ 

Բանկի անվանումը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը

Ֆիզիկական անձի անձնագրային տվյալները

Վերադարձման ենթակա գումարը (դրամ)

-1- -2- -3- -3.1- -4- 
     

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան ամսաթիվ

Անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի համարը)

Անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից)

 
     

-3.1.1-

-3.1.2-

-3.1.3-

-3.1.4-

 
           

Ընդամենը

 
       

 Պատասխանատու անձի

 ____________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգը

 

 1. 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
 2. 2-րդ տողում լրացվում է հարկ վճարողի անվանումը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ «ԱՁ» նշումը, անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀԾՀ-ն, անձնագրային տվյալները, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում,
 3. 3-րդ տողում լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը: Իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը,
 4. 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմնի անվանումը,
 5. Աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է տողի հերթական համարը,
 6. Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն բանկի անվանումը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,
 7.

Աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն բանկային հաշվի համարը, որին պետք է փոխանցել հարկ վճարողին, ֆիզիկական անձին վերադարձման ենթակա գումարը,

7.1. Աղյուսակի 3.1-ին սյունակում լրացվում են այն ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, որին պետք է փոխանցվի միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարը: Սյունակը լրացվում է միայն հարկ վճարողի բանկային հաշվի բացակայության դեպքում,
7.1.1. Աղյուսակի 3.1.1-ին ենթասյունակում լրացվում են ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը,
7.1.2. Աղյուսակի 3.1.2-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարին,
7.1.3. Աղյուսակի 3.1.3-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (նույնականացման քարտի դեպքում՝ քարտի համարը),
7.1.4. Աղյուսակի 3.1.4-րդ ենթասյունակում լրացվում է ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) տրման ժամկետը և ծածկագիրը (ում կողմից),
 8. Աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է հարկ վճարողին վերադարձման ենթակա գումարի չափը,
 9. Աղյուսակի «Ընդամենը» տողում լրացվում է աղյուսակի 4-րդ սյունակում լրացված գումարների հանրագումարը,
 10. Դիմումի «Պատասխանատու անձի» տողում լրացվում է դիմումը ներկայացնող հարկ վճարողի պատասխանատու անձի ստորագրությունը, անունը, ազգանունը:

(հավելվածը լրաց. 22.07.20 N 681-Ն)