Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.07.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
02.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

02 հուլիսի 2021 թ.

N 46-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետի դրույթները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման ֆինանսավորման հետևյալ նորմատիվները՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ սույն հրամանի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգով պետական լիազորված մարմինների կողմից իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորման գործընթացի վրա։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 /պաշտոնակատար/

 

 

Հավելված
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի
2 հուլիսի 2021 թ. N 46-Ն hրամանի

 

ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

Հ/Հ

դասընթացները

Նորմատիվը
(առավելագույնը
ՀՀ դրամ)

1

առկա դասընթացների դեպքում (92-110 ժամ)՝ յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի համար առավելագույնը

24000

2

հեռավար դասընթացների դեպքում (92-110 ժամ)՝ յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի համար առավելագույնը

20800

3

առկա և հեռավար դասընթացների դեպքում (92-110 ժամ)՝ յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի համար սույն նորմատիվների 1-ին և 2-րդ կետերով հաստատված առավելագույնը նորմատիվներով՝ ըստ դասաժամերի տոկոսային հարաբերակցության

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան