Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.06.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 հունիսի 2021 թ.

N 50-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը`

  

Հրամայում եմ`

  

1. Սահմանել փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

   

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի հունիսի 21-ի

N 50-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

     

1. Սույն կարգով կարգավորվում են փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու հետ կապված հարաբերությունները:

2. Եզրակացությունը` համաձայն սույն հավելվածի Ձևի, տրվում է փոխպատվաստումն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված բժշկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից:

3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեցիպիենտի բուժող բժիշկը (համաձայնությամբ, եթե բուժող բժիշկն այլ բժշկական կազմակերպության աշխատող է), վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, փոխպատվաստում իրականացնող համապատասխան մասնագետ:

4. Անհրաժեշտության դեպքում, բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով, հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ։

5. Եզրակացություն տալու համար հիմք են հանդիսանում՝

1) ռեցիպիենտի կողմից անձամբ, իսկ դրա անհնարինության դեպքում, նրա օրինական ներկայացուցչի կողմից բժշկական կազմակերպություն ներկայացված բժշկական փաստաթղթերը,

2) հանձնաժողովի անդամների ու ռեցիպիենտի, իսկ դրա անհնարինության դեպքում, նրա օրինական ներկայացուցչի միջև անցկացվող զրույցի արդյունքը,

3) լրացուցիչ իրականացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները, որոնք նշանակվել են հանձնաժողովի կողմից:

6. Եզրակացություն տալու համար ռեցիպիենտի հիվանդության պատմագրին կամ ամբուլատոր բժշկական քարտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`

1) ռեցիպիենտի անձը հաստատող փաստաթուղթը,

2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները։

7. Եթե հանձնաժողովը զրույցի արդյունքի և (կամ) փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով լրացուցիչ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները` համոզվում է, որ տվյալ ռեցիպիենտին անհրաժեշտ է օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստում, ապա տալիս է եզրակացություն, որը հաստատվում է հանձնաժողովի բոլոր անդամների և բժշկական կազմակերպության տնօրենի ստորագրություններով:

8. Եզրակացությունը ձևակերպվում է երկու օրինակից, որոնցից մեկը տրվում է ռեցիպիենտին, մյուսը պահվում է բժշկական կազմակերպությունում, որտեղից տրվել է եզրակացությունը և կցվում է հիվանդության պատմագրին կամ ամբուլատոր բժշկական քարտին:

9. Եզրակացությունը տրվում է անձամբ ռեցիպիենտին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա` նրա ընտանիքի անդամներին (ամուսնուն, ծնողներին և զավակներին (որդեգրողներին ու որդեգրվածներին): Եթե ռեցիպիենտն անչափահաս է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ, ապա եզրակացությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչին:

10. Եզրակացությունը ստանալիս` ռեցիպիենտը, իսկ դրա անհնարինության դեպքում, նրա ընտանիքի անդամները (ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները) կամ նրա օրինական ներկայացուցիչը եզրակացության երկու օրինակի վրա կատարում է նշում այն մասին, որ ծանոթացել է եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության` այդ նպատակով հատկացված մասերում:

11. Եթե եզրակացությունը տալուց հետո մեկ տարվա ընթացքում ռեցիպիենտին անհրաժեշտ օրգանի և (կամ) հյուսվածքի փոխպատվաստումը չի իրականացվել, ապա փոխպատվաստման անհրաժեշտությունը պետք է կրկին վերահաստատվի սույն կարգով սահմանված կարգով տրված նոր եզրակացությամբ:

       

Ձև

  

ԲԺՇԿԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

   

Ռեցիպիենտի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________

Ռեցիպիենտի սեռը __________________

Ռեցիպիենտի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով) ___________________

______________________________________________________________

 

Ռեցիպիենտի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա նշել մեկ անգամ)

______________________________________________________________

 

Ռեցիպիենտի արյան խումբը _________________, ռեզուս-գործոնը____________

Ռեցիպիենտի գենոտիպը ______________________________________________

______________________________________________________________

 

Ռեցիպիենտի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները __________

______________________________________________________________

 

Ռեցիպիենտի վերջնական ախտորոշումը ___________________________________

______________________________________________________________

 

Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական ցուցումները _______________

______________________________________________________________________________________

 

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը _____________________________________________

____________________________________________________________________________________

 

Բժշկական կազմակերպության անվանումը ____________________________________________________

 

Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկներ

 

___________________

(պաշտոնը)

 _________________

___________________

___________________

___________________

 (ստորագրությունը)

___________________

___________________

___________________

_________________

(անունը,ազգանունը,հայրանունը)

_________________

_________________

_________________

             

Տնօրեն ___________________

(ստորագրությունը)

                       

_______________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

                      

____ _________ ________ թ.

 

 

          

___________________________

((ռեցիպիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի

 կամ նրա ընտանիքի անդամի (ընդգծել)

             

__________________

(ստորագրությունը)

             

____________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2021 թվական: