Գլխավոր տեղեկություն
Համար
N 2187-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.06.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
07.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

07 հունիսի 2021 թ.

N 2187-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների մեծածախ իրացման, դեղատան (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

     

Հրամայում եմ`

    

1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

 

1) «ՌՈՒԴԻՈՒՄ ԹՐԱԴԻՆԳ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

2) «ՎԱՆ ՖԱՐՄ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

3) «ԴԵԼԼ-ԱՐՄ ՖԱՐՄԱ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղերի մեծածախ իրացում

4) «ՍԻՐ ՖԱՐՄ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) ՏԻՐՈՒՀԻ ՋԱՌԱՀՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) ԱՐԹՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) ԱՐՄԻՆԵ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

9) ՄԱՆՎԵԼ ԱՖՐԻԿՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

10) ՍԻՐԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

11) ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

12) ՆԱՐԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

13) ՎԱՀԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

14) ՍՈՒՍԱՆՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

15) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամ

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ՄԵԾ ՊԱՐՆԻԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
պետական ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) ««ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) «ԱՐԹՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

20) ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «Վ. Ա. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

21) «ԱՎԱԼՈՆ ԴԵՆՏԱԼ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

22) «ԱՋԱՓՆՅԱԿ» ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

23) «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

24) «ՕՆ ԿԼԻՆԻՔ ԱՆԻ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

25) «ԱԼՖԱ ԲԵՏԱ ՊԼՅՈՒՍ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

26) «ՍԹԱՐ ՍՄԱՅԼ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

27) ԼԱԵՐՏ ՀՈՒՆՈՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

28) ՏԻԳՐԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

29) ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԴՈՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

30) ԳԱՅԱՆԵ ԲԵԳՋԱՆՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

31) ՍԻԼՎԱ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

32) ԼՈՒՍԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

33) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ, «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ «ՏՐԱՆՍԳԱԶ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած` դրանց պրեկուրսորների մեծածախ առևտրի գործունեություն

     

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

             

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2021 թվական: