ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 մայիսի 2021 թ. |
N 1832-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ, ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 6-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղերի մեծածախ իրացման, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ՀԵԲԵԿԱ ՓՐՈԴԱՔԹՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
2) «ՆԱՐԵԿ-2» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն |
3) ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
4) ԹՈՐԳՈՄ ՀԱՄԲԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
5) ՄԵՐԻ ՄԱՆՎԵԼՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
6) ԱՐՄԻՆԵ ԱՎԱՆԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
7) ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
8) ՎԻԿՏՈՐԻԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
9) ՆԱԻՐԱ ԳԱԼՍՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
10) ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
11) ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
12) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» հասարակական կազմակերպություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ՄԱՍԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ԼԻ ԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «Ա.Բ. ՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) «ԼԱՎՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) «ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) «ԳՈԼԴԵՆ ՉԵՄՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) «ՑԻՏՈ-ԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ԲԵՀՆԱՄ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
22) ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
23) ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
24) ՆՈՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
25) ՀՈՎՍԵՓ ԹՈՓՉՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
26) ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
27) ԱՐԹՈՒՐ ՍԱՖԱՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
28) ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
29) ԱՆԴՐԱՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
30) ԳԱԳԻԿ ԵՍԱՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: