Գլխավոր տեղեկություն
Համար
N 42-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (22.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
20.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

   

20 մայիսի 2021 թ.

N 42-Ն

   

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 388-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

 

Հրամայում եմ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 22-ի N 391-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն հրամանի հավելվածի՝

1) 3-րդ կետում «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն» բառերը փոխարինել «Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք» բառերով:

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրմամբ՝

«9.Ինտելեկտուալ (մտավոր) զարգացման խանգարմամբ պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ, կարող են չմասնակցել գիտելիքների ստուգմանը (4-րդ դասարան), ավարտական (9-րդ դասարան) և պետական ավարտական (12-րդ դասարան) քննություններին: Նրանց տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)` առանց քննական գնահատականների:»:

3) 19-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրմամբ՝

«1) Հայոց լեզու (կենտրոնացված՝ գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից հաստատված քննական կենտրոնում)։ Հատուկ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաները քննություններ հանձնում են իրենց ուսումնական հաստատություններում, սույն կարգի պահանջներին համապատասխան, պահպանելով ավարտական դասարանների համապատասխանությունը։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները, ավարտական քննությունները կարող են հանձնել իրենց հաստատությունում կամ կենտրոնացված՝ ըստ սովորողների ընտրության՝ իրենց կարիքին համապատասխան հարմարեցումների ապահովմամբ,»:

4) 26-րդ կետում «12-րդ դասարանում» բառերը փոխարինել «12-րդ դասարանում դեկտեմբեր կամ հունիս ամիսներին» բառերով:

5) 31-րդ կետում «կամ քննության օրը» բառերը փոխարինել «կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը» բառերով:

6) 51-րդ կետում «15 օր առաջ» բառերը և թվերը փոխարինել «առավելագույնը 20 օր առաջ» բառերով և թվերով:

7) 52-րդ կետում «մինչև մայիսի 15-ը» բառերը և թվերը փոխարինել «ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 20 օր առաջ» բառերով և թվերով:

8) 57-րդ կետում «տարվա մայիսի 20-30-ը» բառերը և թվերը փոխարինել «ուսումնական տարվա բացակայությունների ամփոփումից մինչև ուսումնական տարվա ավարտն» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 /պաշտոնակատար/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան