Գլխավոր տեղեկություն
Համար
N 37-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.05.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.05.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 մայիսի 2021 թ.

N 37-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները

   

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

    

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Հրամանի նախաբանում «4-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «և 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի» բառերը,», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի» բառերը հանել,

2. Հրամանով հաստատված Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 4-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ՝» բառերը,

2) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«5. Աղբամուղներ ունեցող շենքերում սպառման թափոնները ժամանակավոր պահվում են աղբահավաք խցերում տեղակայված մետաղական կամ պլաստմասսե, առնվազն 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղերում` կոնտեյներներում: Եթե աղբահավաք խցի մուտքը հնարավորություն չի ընձեռում տեղակայելու 750 լ տարողությամբ աղբահավաք բեռնարկղ, ապա թույլատրվում է աղբը կուտակել աղբահավաք խցին համապատասխան աղբահավաք բեռնարկղում: Աղբահավաք խցի և աղբամուղի կառուցվածքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» շինարարական նորմերի պահանջներին:»,

3) 6-րդ կետում (աղբահավաք խցի դռները հերմետիկ փակվում են) բառերը փոխարինել (աղբահավաք խցի դռները ամուր փակվում են) բառերով,

4) 8-րդ կետում «օրենքով սահմանված օպերատորի կողմից սահմանված կարգով թույլատրված տեղադրման վայրերում» բառերը փոխարինել «օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն համայնքի ավագանու կողմից հաստատված վայրերում» բառերով,

5) 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«18. Աղբահավաք կոնտեյներների, աղբանոթների ախտահանման համար օգտագործվում են ախտահանիչ միջոցներ, որոնք ունեն կից մեթոդական ուղեցույց՝ հաստատված Առողջապահության նախարարի հրամանով՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված հավելվածի 5-րդ և 24-րդ կետերը:»,

6) 23-րդ կետում (առևտուր իրականացնող օբյեկտների) բառերը փոխարինել ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների» բառերով, իսկ «և այլն» բառերը հանել,

7) 27-րդ կետում (Կրպակներում առևտուր իրականացնող սուբյեկտները» բառերը փոխարինել ««Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները» բառերով,

8) 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«32. Նոր կառուցվող, վերակառուցվող սպառման թափոնների տեղադրման, վնասազերծման, կամ մշակման, վերամշակման, օգտահանման օբյեկտների և կառույցների հողամասերի և դրանց սանիտարական պահպանման գոտիների չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:»,

 9) 33-րդ կետում «2008 թվականի 21 օգոստոսի «Մթնոլորտային օդի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի քննության և արտանետումներ կատարելու թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 953-Ն» բառերը փոխարինել «2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1673-Ն» բառերով։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

       

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան