ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
04 մայիսի 2021 թ. |
N 1607-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002772 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002732 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002221 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 03-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-001897 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՆԵՈՆԱՏԱԼՈԳԻԱԿԱՆ, ՔԻԹ-ԿՈԿՈՐԴ-ԱԿԱՆՋԱԲԱՆԱԿԱՆ, ՊԼԱՍՏԻԿ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԷՍԹԵՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ, ԲԺՇԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊՐԱԿՏԻԿԱ, ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ, ՆԵՐԶՆՆԱԿԱՆ, ՆԵՐԶԱՏԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002619 ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՅԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ ՏՐՎԱԾ N Կ-ԲՕ-002733 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, 12-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 6-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 27-րդ հոդվածների 1-ին մասերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը լիցենզիաներով նախատեսված տեսակների կամ լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գրությունը այն մասին, որ ՀՀ ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում գործող «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 11-ին տրված N Կ-ԲՕ-002772 լիցենզիայով ՀՀ ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում հիվանդանոցային դիմածնոտային վիրաբուժություն, 2020 թվականի հունիսի 17-ին տրված N Կ-ԲՕ-002732 լիցենզիայով ՀՀ ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում հիվանդանոցային ակնաբանական, 2016 թվականի դեկտեմբերի 20-ին տրված N Կ-ԲՕ-002221 լիցենզիայով ՀՀ ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում արտահիվանդանոցային ակնաբանական, 2013 թվականի դեկտեմբերի 03-ին տրված N Կ-ԲՕ-001897 լիցենզիայով ՀՀ ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում հիվանդանոցային` նեոնատալոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական և արտահիվանդանոցային` մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, բժշկական ընդհանուր պրակտիկա, ճառագայթային ախտորոշիչ ուլտրաձայնային, ներզննական, ներզատաբանական, 2019 թվականի սեպտեմբերի 25-ին տրված N Կ-ԲՕ-002619 լիցենզիայով ՀՀ ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում արտահիվանդանոցային` նյարդաբանական, 2020 թվականի հունիսի 17-ին տրված N Կ-ԲՕ-002733 լիցենզիայով ՀՀ ք.Երևան, Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, թիվ 4/2 շենք հասցեում արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ մամոգրաֆիկ բժշկական օգնության և սպասարկման տեսակներն իրականացվում են ընկերությանը տրված լիցենզիաներում նշված հասցեներից դուրս, և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ք. Երևան, Բաղրամյան պող. 3 նրբ 4/2 հասցեում) Առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 11-ին տրված հիվանդանոցային` դիմածնոտային վիրաբուժություն բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու N Կ-ԲՕ-002772 լիցենզիայի գործողությունը, 2020 թվականի հունիսի 17-ին տրված հիվանդանոցային` ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու N Կ-ԲՕ-002732 լիցենզիայի գործողությունը, 2016 թվականի դեկտեմբերի 20-ին տրված արտահիվանդանոցային` ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու N Կ-ԲՕ-002221 լիցենզիայի գործողությունը, 2013 թվականի դեկտեմբերի 03-ին տրված N Կ-ԲՕ-001897 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` նեոնատալոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական և արտահիվանդանոցային` մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա, բժշկական ընդհանուր պրակտիկա, ճառագայթային ախտորոշիչ ուլտրաձայնային, ներզննական, ներզատաբանական տեսակների գործողությունը, 2019 թվականի սեպտեմբերի 25-ին տրված N Կ-ԲՕ-002619 լիցենզիայով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման արտահիվանդանոցային` նյարդաբանական տեսակի գործողությունը, 2020 թվականի հունիսի 17-ին տրված արտահիվանդանոցային` ճառագայթային ախտորոշիչ մամոգրաֆիկ բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու N Կ-ԲՕ-002733 լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը:
2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2021 թվական: