Գլխավոր տեղեկություն
Համար
N 32-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.03-2021.05.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.05.2021
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.04.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 ապրիլի 2021 թ.

N 32-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասի պահանջներով՝

 

Հրամայում եմ

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1321-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման)՝

1) 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

2) հավելվածի՝

ա. 2-րդ կետում «որոնք տարբերվում են որակավորման առաջին աստիճանի տարակարգի բնութագրիչներից» բառերը փոխարինել «որոնց բովանդակությունը տարբերվում է որակավորման առաջին աստիճանի տարակարգի համար ներկայացված բնութագրիչների բովանդակությունից:» բառերով,

բ. 3-րդ և 4-րդ կետերում «դեպքում» բառից հետո լրացնել «, որոնց բովանդակությունը տարբերվում է որակավորման նախորդ աստիճանի տարակարգերի համար ներկայացված բնութագրիչների բովանդակությունից:» բառերով,

գ. 6-րդ կետի 1-ին ենթակետում «վարպետության» բառից հետո լրացնել «լավ կամ գերազանց» բառերը,

դ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) վերջին երեք տարվա ընթացքում՝

ա. իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների («Ֆիզկուլտուրա» առարկայի դեպքում՝ հանրապետությունում անցկացվող ամենամյա մրցումների կամ մարզական միջոցառումների) հանրապետական փուլում կամ միջազգային օլիմպիադաներում մրցանակակիր սովորող ունենալը կամ

բ. նախարարության հետ համագործակցության արդյունքում հանրապետությունում անցկացվող ամենամյա կրթական բնույթի առարկայական մրցույթներում մրցանակակիր սովորող ունենալը (բացառությամբ այն դասարանների և առարկաների, որոնց համար նախատեսված է հանրապետական առարկայական օլիմպիադա)»,

ե. 6-րդ կետի 3-րդ ենթակետում «հուշագրեր ունեցող կազմակերպություններում» բառերը փոխարինել «համագործակցող տեղական կամ միջազգային կազմակերպություններում կամ հարթակներում կամ Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում» բառերով,

զ. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. տեղական (նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների) կամ արտերկրի կամ միջազգային գիտական կամ մանկավարժական պարբերականներում կամ խմբագրական կազմ ունեցող տեղական կամ միջազգային գիտաժողովների նյութերի ժողովածուներում գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,»,

է. 6-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությունում «ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի» բառերը փոխարինել «ուսումնական նյութի» բառերով,

ը. 6-րդ կետի 6-րդ ենթակետում «արդյունքում» բառից հետո լրացնել ««լավ» կամ» բառերը,

թ. 6-րդ կետի 7-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի, նախարարության կողմից պատվոգրերով կամ շնորհակալագրերով կամ հուշամեդալներով պարգևատրված լինելը կամ

«գ. նախարարության կողմից կամ նախարարության հետ համատեղ իրականացված հանրապետական մրցույթներում մրցանակային տեղ զբաղեցնելը,»,

ժ. 6-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«8) վերջին երկու տարվա ընթացքում Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը,»

ի. 6-րդ կետը լրացնել նոր՝ 9-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9) գիտական աստիճան կամ կոչում ունենալը:»,

իա. 7-րդ կետի 1-ին ենթակետում «ՀՀ կրթության և գիտության նախարարին» բառերը փոխարինել «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին» բառերով,

իբ. 7-րդ կետի 2-րդ ենթակետում «անձնագրի» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթղթի» բառերով:

իգ. 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«5) Տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի կողմից տրամադրված ոչ ավելի, քան 1 ամսվա վաղեմության տեղեկանք (Ձև 1) (անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքային գրքույկի բնօրինակի տեսաներածված (սկանավորված) տարբերակը կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված աշխատանքային ստաժի վերաբերյալ անհատական հաշվից քաղվածքի բնօրինակի տեսաներածված տարբերակը»,

իդ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն թղթային կամ էլեկտրոնային (տեսաներածված) տարբերակով:»:

 

Ձև 1

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

N __________

«_____» _____________ 202__թ.

 

Տրվում է _________________________________________________ին առ այն, որ նա ___________ թ.

 (անուն, հայրանուն, ազգանուն)

 

առ այսօր, թիվ ___________ հրամանի համաձայն, աշխատում է _______________________________
                                                                                                                                     (ուսումնական հաստատության անվանումը)

 

__________________________________-ում որպես « _____________________ » առարկայի ուսուցիչ:

 

___________________________________________________ տնօրեն՝

 (ուսումնական հաստատության անվանումը)

 

 Ստորագրություն

 Կ.Տ.

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 /պաշտոնակատար/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան