ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 օգոստոսի 2021 թ. |
N 68-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի ««Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպում և իրականացում» ՍԿ 3.3.1.003-20 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 15-ի N 20-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Հրամանի հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Համաճարակաբանական ցուցումով կանխարգելիչ պատվաստումներ իրականացվում են նաև մանկական նախադպրոցական կազմակերպությունների, հանրակրթական, հատուկ կրթական և այլ կազմակերպությունների բուժկետերում` Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կանխարգելիչ պատվաստումներ կարող են իրականացվել աշխատավայրում, ուսումնական կազմակերպությունում, այլ կազմակերպություններում, հանրային վայրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի թիվ 780-Ն որոշմամբ սահմանված հենաշարժական ֆունկցիաների կայուն արտահայտված կամ խիստ արտահայտված խանգարումներով հիվանդություններ կամ ախտաբանական վիճակներ ունեցող անձանց կեցության վայրերում շարժական պատվաստումային խմբերի միջոցով` պահպանելով սույն հավելվածով իմունականխարգելման գործընթացին ներկայացվող և Առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 17-ի թիվ 1189-Ա հրամանով սահմանված պահանջները:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|