Գլխավոր տեղեկություն
Համար
N 2206-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.06.2021
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

08 հունիսի 2021 թ.

N 2206-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

  

«ԱՐՄԱՆ-ԱՐԳԻՇՏԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001352 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԱՐՄԱՆ-ԱՐԳԻՇՏԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2021 թվականի հունիսի 1-ին ներկայացված դիմումը.

  

Հրամայում եմ`

  

1. Ուժը կորցրած ճանաչել 2010 թվականի հունիսի 4-ին «ԱՐՄԱՆ-ԱՐԳԻՇՏԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Կ-XX-001352 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «ԱՐՄԱՆ-ԱՐԳԻՇՏԻ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

        

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: