ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2021 թ. |
N 53-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 76-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 25-ի «Լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքում կազմվող բժշկական ձևերը հաստատելու մասին» թիվ 76-Ն հրամանը լրացնել 2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2. Սույն հրամանի գործողությունը չի տարածվում լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների տվյալները գեներացնող ժամանակակից լաբորատոր-ախտորոշիչ սարքերով հագեցված լաբորատոր-ախտորոշիչ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների նկատմամբ:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|