ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 փետրվարի 2021 թ. |
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված Առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N 07-Ն հրամանի |
Ձև
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ
N |
Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը |
Ախտո-րոշում |
Կիրառված միջոց (ֆիզիկական զսպում կամ մեկուսացում կամ հանդար-տեցում կամ դրանց զուգակցում) |
Ֆիզիկական զսպման կամ մեկու-սացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման կիրառման հիմնա-վորում |
Ֆիզիկական զսպման կամ մեկու-սացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման ժամանա-կահատված |
Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման դեպքում կապերի ամրության, վերջույթների արտաքին տեսքի (գունավորումը, հնարավոր այտուցվա-ծությունը), վերջույթների ջերմության, կապիչից ստորև գտնվող վերջույթների անոթազարկի, կապիչի տեղադրման հատվածում ցավի զգացողության, կապիչից ստորին վերջույթների զգայունության` ոչ ուշ, քան 30 րոպե պարբերա-կանությամբ զննության արդյունքներ, ինչպես նաև զննության պարբերա-կանություն |
Դեղորայքային հանդար-տեցման միջոցներ կիրառելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերա-կանությամբ զննության (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը և գիտակցության մակարդակ) արդյունքներ, ինչպես նաև զննության պարբերա-կանություն |
Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցումը կիրառելու և կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունող հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի անունը, ազգանունը, հայրանունը |
Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման արդյունքում պացիենտի կամ միջոցը կիրառող բուժանձ-նակազմի ստացած վնասվածք-ները |
Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդի կամ դրանց զուգակցման դադարեցման հիմնավորում և տեղեկու-թյուններ դրանց արդյունա-վետության վերաբերյալ |
Բժշկի կողմից պացիենտի պարբերական զննման արդյունքները և զննման օրը, ժամը, րոպեն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|