Գլխավոր տեղեկություն
Համար
N 07-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.03.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2021 թ.

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

  1. Հաստատել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը` համաձայն Հավելվածի:

  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

Առողջապահության նախարարի

2021 թվականի փետրվարի 15-ի

 N 07-Ն հրամանի

 

Ձև

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶՍՊՄԱՆ ԿԱՄ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԱՄ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ

 

N

Պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը

Ախտո-րոշում

Կիրառված միջոց (ֆիզիկական զսպում կամ մեկուսացում կամ հանդար-տեցում կամ դրանց զուգակցում)

Ֆիզիկական զսպման կամ մեկու-սացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման կիրառման հիմնա-վորում

Ֆիզիկական զսպման կամ մեկու-սացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման ժամանա-կահատված

Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման դեպքում կապերի ամրության, վերջույթների արտաքին տեսքի (գունավորումը, հնարավոր այտուցվա-ծությունը), վերջույթների ջերմության, կապիչից ստորև գտնվող վերջույթների անոթազարկի, կապիչի տեղադրման հատվածում ցավի զգացողության, կապիչից ստորին վերջույթների զգայունության` ոչ ուշ, քան 30 րոպե պարբերա-կանությամբ զննության արդյունքներ, ինչպես նաև զննության պարբերա-կանություն

Դեղորայքային հանդար-տեցման միջոցներ կիրառելու դեպքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի` ոչ ուշ, քան մեկ ժամ պարբերա-կանությամբ զննության (անոթազարկը, շնչառության արագությունը, մարմնի ջերմաստիճանը, հիդրատացիայի աստիճանը և գիտակցության մակարդակ) արդյունքներ, ինչպես նաև զննության պարբերա-կանություն

Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցումը կիրառելու և կիրառումը դադարեցնելու մասին որոշում ընդունող հանձնաժողովի կամ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի անունը, ազգանունը, հայրանունը

Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդների կամ դրանց զուգակցման արդյունքում պացիենտի կամ միջոցը կիրառող բուժանձ-նակազմի ստացած վնասվածք-ները

Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդար-տեցման մեթոդի կամ դրանց զուգակցման դադարեցման հիմնավորում և տեղեկու-թյուններ դրանց արդյունա-վետության վերաբերյալ

Բժշկի կողմից պացիենտի պարբերական զննման արդյունքները և զննման օրը, ժամը, րոպեն

                       
                       
                       

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: