Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (14.11.2013-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

7 նոյեմբերի 2013 թվականի N 46

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» ֆինանսավորման և «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագրերի նախագծերին` համաձայն N N 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 14

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 7-ի նիստի N 46

արձանագրային որոշման

 

Բանակցված տարբերակ

2013թ.______-___

 N_______________

Ռոքիո Մալպիկա

17 սեպտեմբերի, 2013թ.

ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ______-__

 

Ֆինանսավորման համաձայնագիր

 

(Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

և

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ

 

միջև

 

Թվագրված`

, 201_

 

ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

Համաձայնագիր` թվագրված 2013 թվականի ____________-ով, կնքված ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Ստացող») և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ («Ընկերակցություն») միջև, որի նպատակն է ֆինանսավորում տրամադրել Ծրագրին առնչվող գործողությունների իրականացման համար (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում): Ընկերակցությունը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել ի թիվս այլնի` (ա) Ծրագրի շրջանակներում Ստացողի կողմից արդեն իսկ իրականացված գործողությունների, որոնք նկարագրված են սույն Համաձայնագրի 1-ին Լրացման I բաժնում, և (բ) Ստացողի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան դաշտի պահպանման հիման վրա: Ստացողն ու Ընկերակցությունը սույնով համաձայնում են հետևյալի մասին:

ՀՈԴՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

1.02. Եթե համատեքստով այլ բան չի պահանջվում, ապա սույն Համաձայնագրում մեծատառով օգտագործված բառեզրերն ունեն Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում իրենց վերագրված նշանակությունները:

ՀՈԴՎԱԾ II. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

2.01. Ընկերակցությունը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված պայմաններով Ստացողին տրամադրել քառասունմեկ միլիոն ԱՄՆ դոլար ($41,000,000) վարկ (հետայսու` «Վարկ» և «Ֆինանսավորում»):

2.02. Ստացողը կարող է առհանել Վարկի միջոցները ի ապահովումն Ծրագրի իրագործման` Համաձայնագրի 1-ին Լրացման II բաժնի համաձայն:

2.03. Ստացողի կողմից Վարկի չառհանված մնացորդի համար պարտավճարի առավելագույն գումարը կազմում է տարեկան մեկ տոկոսի մեկ երկրորդը (1%-ի 1/2):

2.04. Առհանված վարկի մնացորդի համար Ստացողի կողմից վճարվելիք սպասարկման վճարը պետք է հավասար լինի հետևյալ ցուցանիշներից ամենամեծին` (ա) տարեկան մեկ տոկոսի երեք քառորդ (1%-ի 3/4) գումարած բազայի ճշգրտումը, և (բ) տարեկան մեկ տոկոսի երեք քառորդ (1%-ի 3/4):

2.05. Առհանված վարկային մնացորդի համար Ստացողի կողմից վճարվելիք տոկոսադրույքը պետք է հավասար լինի հետևյալ ցուցանիշներից ամենամեծին` տարեկան մեկ ամբողջ քսանհինգ տոկոս (1.25%) գումարած բազային ճշգրտումը, և (բ) տարեկան զրո տոկոս (0%):

2.06. Վճարման ժամկետներն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը:

2.07. Վարկի մայր գումարը պետք է հետ վճարվի Համաձայնագրի 2-րդ Լրացմամբ սահմանված` մարման ժամանակացույցի համաձայն:

2.08. Վճարման արժույթը դոլարն է:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ

 

3.01. Ստացողը հայտարարում է Ծրագրի և դրա իրականացման իր հանձնառության մասին: Այդ նպատակով`

(ա) Ստացողը և Ընկերակցությունը ժամանակ առ ժամանակ, կողմերից մեկի պահանջով, տեսակետներ են փոխանակում Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի և Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ.

 (բ) Նախքան տեսակետներ փոխանակելը` Ստացողը ուսումնասիրման, դիտողությունների ու առաջարկների նպատակով Ընկերակցությանն է ներկայացնում Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն` ներկայացնելով ողջամտության շրջանակներում Ընկերակցության կողմից պահանջվող մանրամասները. և

 (գ) Սույն բաժնի (ա) և (բ) կետերի դրույթներին զուգահեռ` Ստացողն առանց հապաղման Ընկերակցությանը պետք է տեղյակ պահի ցանկացած այնպիսի իրավիճակի մասին, որը կարող է Ծրագրի նպատակների վրա նյութական անբարենպաստ ազդեցության հետևանք ունենալ, կամ Ծրագրի շրջանակներում ձեռնարկված գործողությունների, այդ թվում նաև Համաձայնագրի 1-ին Լրացման I հավելվածի գործողությունների մասին:

ՀՈԴՎԱԾ IV. ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

4.01. Կասեցման լրացուցիչ դեպքերն են`

ա) Այնպիսի իրավիճակի առաջացումը, որն անհնար է դարձնում Ծրագրի կամ դրա էական մասի իրականացումը.

բ) Ստացողի կողմից Վարկային համաձայնագրով նախատեսված որևէ պարտավորութան չկատարումը:

 

ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

5.01. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմաններն են`

(ա) Ընկերակցությանը բավարարում է Ստացողի` Ծրագրի իրականացման մասով արձանագրած առաջընթացը և Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությունը:

(բ) Վարկային համաձայնագիրը կատարվել և ներկայացվել է, և իրականացվել են Վարկային համաձայնագրի գործողությունն ապահովող բոլոր նախապայմանները կամ Ստացողի` դրա շրջանակներում (Ֆինանսական համաձայնագրի գործողությունից դուրս) առհանումներ կատարելու իրավունքը:

5.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ամսաթվին հաջորդող իննսուներորդ (90) օրն է:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ. ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Ստացողի ներկայացուցիչը վերջինիս ֆինանսների նախարարն է:

6.02. Ստացողի հասցեն է`

Հայաստանի Հանրապետության

Ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետություն

ք. Երևան 0010

Մելիք Ադամյան 1

Ֆաքս`

+374-10-524282

6.03. Ընկերակցության հասցեն է`

 

International Development Association

1818 H Street, N.W.

Washington, D.C. 20433

United States of America

 

Հեռատիպ`

INDEVAS

Washington, D.C

Տելեքս`

 

248423(MCI)

Ֆաքս`

 

1-202-477-6391

.

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է վերն առաջինը նշված ամսաթվի և տարվա դրությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կողմից

 

/ստորագրություն/ __________

Լիազոր ներկայացուցիչ

 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից
 

/ստորագրություն/ ___________

Լիազոր ներկայացուցիչ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1

 

Ծրագրի գործողություններ. Ֆինանսավորման միջոցների առկայություն

 

Բաժին I. Ծրագրի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներ. Ծրագրի շրջանակներում Ստացողը ձեռնարկել է հետևյալ միջոցառումները`

 

 Հենասյուն I. Մրցունակության ամրապնդում

 

 Տեսչական բարեփոխումներ

 

1. Ստացողը միավորել է երկու տեսչական գերատեսչություններ (Աշխատանքի տեսչությունը և Հակահամաճարակային տեսչությունը)` տնտեսվարող սուբյեկտների համար տեսչական ստուգումների բեռը կրճատելու նպատակով` ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 857 որոշման համաձայն:

 

Վարկային տեղեկատվության տրամադրման, գրավի ապահովման և Սնանկության մասին օրենքի բարեփոխում

 

2. Ստացողը, Կենտրոնական բանկի միջոցով, մի շարք միջոցառումներ է իրականացրել վարկային ռեգիստրի և հաշվետվությունների համակարգերի աշխատանքը կատարելագործելու նպատակով, ներառյալ` (i) սպառողական վարկերին առնչվող կոնկրետ պահանջների սահմանում, որոնց մասին ծանուցվել են ՀՀ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները, (ii) փոփոխություններ են կատարվել Ֆինանսական համակարգի կայունության և սպառողների պաշտպանությամբ զբաղվող բաժնի կանոնադրության մեջ` հստակեցնելով նշված բաժնի դերը` վարկային տեղեկատվության տրամադրման հարցերի առնչությամբ, (iii) սահմանափակվել են ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի գործառույթները, ինչն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից, (iv) հստակեցվել և համախմբվել է վարկային տեղեկատվության տրամադրման համակարգերի վերահսկողական գործառույթը` (ա) լրամշակումներ կատարելով Վերահսկողության, Իրավաբանական և Ֆինանսական կայունության ապահովման վարչությունների կանոնադրություններում, (բ) սահմանելով Սպառողների իրավունքների պաշտպանության բաժնի դերը, և (գ) բոլոր ֆինանսական հաստատությունների` միասնական վերահսկողության և կիրարկման պատասխանատվությունը տալով «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովին», ինչպես վկայում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի` 2013թվականի հուլիսի 16-ի թիվ 1/599A և 2013թվականի օգոստոսի 8-ի թիվ 1/710Լ որոշումները, և ՀՀ ԿԲ-ի 2013 թվականի հուլիսի 4-ի Շրջաբերականը:

 

Քաղաքացիական ծառայության բարեփոխում

 

3. Ստացողը, 2013թվականի հուլիսի 25-ի ՀՀ կառավարության նիստում, հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքին, որն ուղղված է մասնագիտական աշխատակազմի հավաքագրման, պաշտոնեական առաջխաղացման ճկունությունն ընդլայնմանը և պարբերական բնույթ կրող պարտադիր ատեստավորման պահանջը վերացնելուն, և 2013թվականի օգոստոսի 2-ին ուղարկել հաստատման ՀՀ ազգային ժողով:

 

Օդային կապուղիներ

 

4. Ստացողը` (ա) ՀՀ կառավարության` 2013թվականի հունիսի 6-թիվ 22 արձանագրային որոշմամբ հավանություն է տվել ավիացիոն ոլորտի նոր քաղաքականությանը, (բ) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ինտերնետային կայքում հրապարակել է օդային ծառայությունների մասին համաձայնագրերն ու համապատասխան փոփոխությունները` ավիացիայի ոլորտի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով, և (գ) ավարտել և հրապարակել է օդային տրանսպորտի ոլորտի ազատականացման քաղաքականության տարբերակների մասին ուսումնասիրությունը:

 

Ֆինանսական ոլորտի զարգացում

 

5. Ստացողը, 2013թվականի օգոստոսի 22-ի ՀՀ կառավարության նիստում, հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և 2013 թվականի օգոստոսի 28-ին ներկայացրել է ՀՀ ազգային ժողով հաստատման: ՀՀ կենտրոնական բանկը, 2013 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ղեկավար խորհրդի նիստում, պարզաբանումներ է տվել նշված օրենքի 44-րդ հոդվածի որոշ դրույթների առնչությամբ` կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարումը բարելավելու նպատակով:

 

Հենասյուն II. Հարկաբյուջետային, սոցիալական և բնապահպանական կայունության բարելավում

 

Հարկային եկամուտների մոբիլիզացում

 

6. Ստացողը, կառավարության 2013թ. հուլիսի 25-ի թիվ 29 արձանագրային որոշմամբ ընդունել է (i) ուղեցույց՝ «Հարկային արտոնությունների և ակցիների դրույքաչափերի ուսումնասիրման ռազմավարական սկզբունքները», որը ներառում է հարկային ազատումների ուսումնասիրություն, նպատակ ունենալով հայտնաբերել եկամուտների հավաքագրման հնարավորությունները, և (ii) հաստատել է հարկային և մաքսային օրենսդրություններում փոփոխություններ կատարելու միջնաժամկետ ռազմավարությունը:

 

Սոցիալական օժանդակություն

 

7. Ստացողը, ՀՀ կառավարության` 2011թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1859 որոշմամբ, բարելավել է ընտանեկան նպաստների ծրագրի հասցեականությունն ու ծածկույթը` կատարելագործելով հասցեականության որոշման բանաձևը:

 

Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կայունության օպտիմալացում

 

8. Ստացողը, ՀՀ բնապահպանության նախարարության միջոցով, մշակել և հավանության է արժանացրել միջազգային լավագույն փորձին համահունչ` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» նոր օրենքի նախագիծ և 2013թվականի օգոստոսի 2-ին ներկայացրել է ՀՀ ազգային ժողով` հաստատման:

 

Բաժին II. Ֆինանսական միջոցների առկայություն

 

Ա. Ընդհանուր. Ստացողը կարող է առհանել Վարկի միջոցները` սույն բաժնի դրույթների և Ընկերակցության կողմից Ստացողին ուղարկված ծանուցմամբ նշված լրացուցիչ ցուցումների համաձայն:

 

Բ. Վարկի գումարների հատկացումը. Վարկը տրամադրվում է առհանման եզակի տրանշով, որից Ստացողը կարող է ֆինանսավորման առհանումներ կատարել: Այդ նպատակով Վարկի գումարների հատկացումը ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

 

Հատկացումներ

Վարկից հատկացված գումարը

(արտահայտված ԱՄՆ դոլարով)

(1) Առհանման եզակի տրանշ

41,000,000 ԱՄՆ դոլար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ

41,000,000 ԱՄՆ դոլար

Գ. Տրանշի առհանման պայմանները.

 

1. Առհանում չպետք է կատարվի Առհանման եզակի տրանշից, եթե Ընկերակցությանը չի բավարարում (ա) Ստացողի կողմից իրականացվող Ծրագիրը, և (բ) Ստացողի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությունը:

 

Դ. Ֆինանսավորման միջոցների հաշվեգրում. Եթե Ընկերակցությունն այլ բան չի նախատեսել, ապա`

 

1. Վարկի հաշվից բոլոր առհանումները պետք է հաշվեգրվեն Ստացողի նախանշած և Ընկերակցության համար ընդունելի հաշվին, և

 

2. Ստացողը պետք է երաշխավորի, որ այդ հաշվին Վարկի գումարից կատարվող յուրաքանչյուր հաշվեգրման ժամանակ համարժեք գումար հաշվարկվի Ստացողի բյուջեի կառավարման համակարգում` Ընկերակցության համար ընդունելի կարգով:

 

Ե. Անթույլատրելի ծախսեր. Ստացողը հանձն է առնում, որ Վարկի միջոցները չեն օգտագործվի անընդունելի ծախսեր ֆինանսավորելու համար: Եթե Ընկերակցությունը որևէ պահի որոշի, որ Վարկային միջոցներից գումարներ են օգտագործվել Անընդունելի ծախսերը ֆինանսավորելու համար, ապա Ստացողն Ընկերակցության ծանուցումը ստանալուց հետո առանց հապաղման պետք է Ընկերակցությանը փոխհատուցի ծախսված գումարին համարժեք չափով: Նման պահանջի համաձայն Ընկերակցությանը փոխհատուցված գումարները չեղյալ են համարվում:

 

Զ. Փակման ամսաթիվ. Փակման ամսաթիվը 2014 թվականի մարտի 31-ն է:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2

 

Մարման ժամանակացույց

 

Վճարման ամսաթիվ

Վճարման ենթակա մայր գումարի մասնավճար (տոկոսային արտահայտությամբ)*

Յուրաքանչյուր մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին

 

Սկսած 2018 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2028 թվականի մայիսի 15-ը ներառյալ:

1.65%

Սկսած 2028 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2038 թվականի մայիսի 15-ը ներառյալ

3.35%

* Տոկոսները ցույց են տալիս մարման ենթակա Վարկի մայր գումարի տոկոսային մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցությունը կարող է այլ բան սահմանել` Ընդհանուր պայմանների 3.03 բաժնի (բ) կետի համաձայն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

1. Բազայի ճշգրտում` Ընկերակցության ստանդարտ բազայի ճշգրտում Վարկի արժենշման արժույթով վարկերի համար, որն ուժի մեջ է եղել Ընկերակցության գործադիր տնօրենների կողմից Վարկի հաստատման օրվա` Վաշինգտոնի ժամանակով 00:01-ի դրությամբ, և արտահայտվում է ամենամյա դրական կամ բացասական տոկոսային արտահայտությամբ:

 

2. Անթույլատրելի ծախսեր` ցանկացած ծախս.

 

ա) պայմանագրով տրամադրվող ապրանքների կամ ծառայությունների համար, որը ֆինանսավորել է կամ համաձայնել է ֆինանսավորել, Ընկերակցությունից և Բանկից բացի, որևէ այլ ազգային կամ միջազգային ֆինանսական հաստատություն կամ գործակալություն, կամ որը Ընկերակցությունը կամ Բանկը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել այլ վարկի, դրամաշնորհի կամ փոխառության շրջանակում:

 

բ) ՄԱԿ-ի կողմից վիճակագրական փաստաթղթերում հրապարակված (սերիա M, Nօ. 34/Rev.3 (1986) (SITC)) Առևտրի միջազգային ստանդարտ դասակարգման 3-րդ փոփոխության (SITC, Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ SITC-ի հետագա փոփոխությունների հաջորդող խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար, ինչպես նշված է Ընկերակցության կողմից Ստացողին ուղղված ծանուցման մեջ:

 

Խումբ

Ենթախումբ

Նկարագրություն

112

 

Ալկոհոլային խմիչքներ

121

 

Ծխախոտ` չմշակված, ծխախոտի թափոններ

122

 

Ծխախոտ` մշակված (անկախ ծխախոտին փոխարինող նյութեր պարունակելու հանգամանքից)

525

 

Ռադիոակտիվ և հարակից նյութեր

667

 

Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր` մշակված կամ անմշակ վիճակում

718

718.7

Միջուկային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքի տարրեր (քարթրիջներ)` չճառագայթված, միջուկային ռեակտորներ

728

728.43

Ծխախոտի մշակման սարքեր

897

897.3

Ոսկու, արծաթի կամ պլատինի խմբի մետաղյա զարդեր (բացի ձեռքի ժամացույցներից և ժամացույցի պատյաններից) և ոսկյա ու արծաթյա իրեր (այդ թվում` թանկարժեք քարերը)

971

 

Ոսկի` ոչ գումարային (բացառությամբ ոսկու հանքերի և խտանյութերի)

(գ) Ռազմական կամ ռազմականացված օգտագործման կամ շքեղության համար նախատեսված ապրանքների համար.

 

(դ) Շրջակա միջավայրի համար վնասակար ապրանքների համար, որոնց արտադրումը, օգտագործումը կամ ներմուծումն արգելված է Ստացող երկրի օրենսդրությամբ կամ Ստացողի ստորագրած միջազգային համաձայնագրերով.

 

(ե) ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի շրջանակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ արգելված վճարումների համար:

 

(զ) Այն ամենի համար, որի առնչությամբ Ընկերակցությունը որոշում է, որ կոռուպցիա, կեղծիք պարունակող, դավադիր կամ հարկադիր գործելակերպ է կիրառվել Ստացողի ներկայացուցիչների կամ Ֆինանսավորման միջոցները ստացող այլ անձի կողմից, որի համար Ստացողը (կամ մյուս ստացողը) ժամանակին համապատասխան այնպիսի քայլեր չի ձեռնարկել` այդ գործողությունների կատարման պահին դեպքում դրանց հակազդելու համար, որոնք կբավարարեին Ընկերակցությանը:

 

3. Փոխառության համաձայնագիր` Ծրագրի գործողությունների կատարման նպատակով Ստացողի և Բանկի միջև կնքված համաձայնագիր, թվագրված սույն Համաձայնագրի ամսաթվով, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: Փոխառության համաձայնագիրը ներառում է բոլոր հավելվածները, լրացումները և Փոխառության համաձայնագրին կցված լրացուցիչ համաձայնագրերը:

 

4. Ընդհանուր պայմաններ` «Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների համար սահմանված ընդհանուր պայմաններ», թվագրված 2010թվականի հուլիսի 31-ով, սույն հավելվածի II բաժնում ամրագրված փոփոխություններով:

 

5. Ծրագիր` աճի խթանման և աղքատության կայուն կրճատման համար նախատեսված գործողությունների, նպատակների և քաղաքականությունների ծրագիր, որը սահմանված է կամ հիշատակված է 2013թվականի սեպտեմբերի 12-ի` Ստացողի կողմից Ընկերակցությանն ուղարկված գրության մեջ, որտեղ հայտարարվում է Ծրագիրն իրականացնելու Ստացողի հանձնառության մասին և Ընկերակցությունից աջակցություն է հայցվում Ծրագրի իրականացման ընթացքում օժանդակելու համար:

 

6. Առհանման եզակի տրանշ` սույն Համաձայնագրի 1-ին Լրացման II բաժնի Բ մասում սահմանված աղյուսակում «Առհանման եզակի տրանշ» վերնագրված կատեգորիային հատկացված Վարկի գումար:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են`

 

1. 2.03-րդ բաժնի «ա» պարբերության վերջին նախադասությունը (կապված Առհանման դիմումների հետ) ամբողջությամբ հանված է:

 

2. 2.04-րդ (Հատկացված հաշիվներ) և 2.05-րդ (Ընդունելի ծախսեր) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ II հոդվածի մնացած բաժինները համապատասխան ձևով վերահամարակալվել են:

 

3. «Բաժին 3.02. Սպասարկման վճար և տոկոսավճար

 

(ա) Սպասարկման վճար։ Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի առհանված մնացորդի սպասարկման վճար` Ֆինանսավորման համաձայնագրում նշված դրույքաչափով։ Սպասարկման վճարը հաշվեգրվում է Վարկի գումարների առհանման համապատասխան օրերից և վճարվում է որպես ապառք կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր մարման օրը։ Սպասարկման վճարը հաշվարկվում է 30 օրանոց տասներկու ամսից կազմված 360 օրանոց տարվա հիմքով։

 

(բ) Տոկոսավճար։ Ստացողն Ընկերակցությանն է վճարում Վարկի առհանված մնացորդի դիմաց տոկոս` Ֆինանսավորման համաձայնագրում նշված դրույքաչափով։ Տոկոսավճարը հաշվեգրվում է Վարկի գումարների առհանման համապատասխան օրերից և վճարվում է որպես ապառք կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր մարման օրը։ Տոկոսավճարը հաշվարկվում է 30 օրանոց տասներկու ամսից կազմված 360 օրանոց տարվա հիմքով։»

 

4. 4.01-ին (Ծրագրի ընդհանուր իրականացում) և 4.09-րդ (Ֆինանսական կառավարում, ֆինանսական հաշվետվություններ, աուդիտ) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ IV հոդվածի մնացած բաժինները համապատասխան ձևով վերահամարակալվել են:

 

5. 4.05-րդ բաժնի ա կետը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի համաձայն և վերաբերում է Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների օգտագործում բաժնին) ամբողջությամբ հանվել է:

 

6. 4.06-րդ բաժնի գ կետը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի համաձայն) փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին 4.06. Ծրագրեր, փաստաթղթեր, գրառումներ

… գ) Ստացողը պետք է պահի Ֆինանսավորման շրջանակում կատարված ծախսերի մասին վկայող բոլոր գրառումները (պայմանագրեր, պատվերներ, հաշիվ-ապրանքագրեր, հաշիվներ, ստացականներ և այլ փաստաթղթեր)` Փակման ամսաթվից հետո երկու տարվա ընթացքում: Ստացողը պետք է Ընկերակցության ներկայացուցիչներին հնարավորություն տա ուսումնասիրելու այդ գրառումները:»:

 

7. 4.07-րդ բաժինը (վերահամարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի համաձայն) փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

«Բաժին 4.07. Ծրագրի մոնիթորինգ և գնահատում

 

… գ) Ստացողը պետք է պատրաստի կամ հանձնարարի պատրաստել և Ընկերակցությանը Փակման ամսաթվից հետո ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում տրամադրի հաշվետվություն` Ընկերակցության կողմից խելամտորեն պահանջվող ծավալով և մանրամասնությամբ, ծրագրի իրականացման, իրավական համաձայնագրերով Ստացողի և Ընկերակցության կողմից իրենց պարտավորությունների կատարման և Ֆինանսավորման նպատակների իրականացման վերաբերյալ:»:

 

8. Հավելվածում սահմանված հետևյալ հասկացություններն ու սահմանումները հանվել կամ փոփոխվել են հետևյալ կերպ, և հետևյալ նոր հասկացություններն ու սահմանումներն այբբենական կարգով ավելացվել են Հավելվածում, և համապատասխան ձևով վերահամարակալվել են հասկացությունները.

ա) «Թույլատրելի ծախս» հասկացության սահմանումը փոփոխվել է հետևալ խմբագրությամբ.

Թույլատրելի ծախս` Ֆինանսավորման ցանկացած օգտագործում Ծրագրի գործողությունների կատարմանն օժանդակելու նպատակով` բացի Ֆինանսավորման համաձայնագրով բացառված ֆինանսական ծախսերից:»:

բ) «Ֆինանսական հաշվետվություններ» հասկացությունը և դրա սահմանումը, ինչպես սահմանված է Հավելվածում, ամբողջությամբ հանվել են:

գ) «Վճարման ֆինանսավորում» եզրում կատարվել է փոփոխություն` կատարվել է փոփոխություն` «Սպասարկման վճար» և «Պարտավճար» բառերի միջև ավելացնելով «Տոկոսավճար» բառը։

դ) Ավելացվել է նոր` «Տոկոսավճար» եզրը` հետևյալ սահմանմամբ`

Տոկոսավճար` 3.02(բ) բաժնի նպատակներից ելնելով Ֆինանսավորման համաձայնագրում սահմանված տոկոսավճարը

ե) «Մարման ժամկետ» եզրում կատարվել է փոփոխություն` «Սպասարկման վճարներ» և «Պարտավճարներ» բառերի միջև ավելացնելով «Տոկոսավճարներ» բառը։

զ) «Նախագիծ» հասկացությունը փոխարինվել է «Ծրագիր» հասկացությամբ, և դրա սահմանումը փոփոխվել է հետևյալ խմբագրությամբ.

«Ծրագիր`այն ծրագիրը, որը նշված է Ֆինանսավորման համաձայնագրում, և որին օժանդակելու համար տրամադրվել է Ֆինանսավորումը»:

Սույն Ընդհանուր պայմանների ողջ տեքստում «Նախագծին» արված բոլոր հղումները համարվում են հղում «Ծրագրին»:

է) «Սպասարկման վճար» եզրում կատարվել է փոփոխություն` 3.02 բաժնին կատարվող հղումը փոխարինելով 3.02(ա) բաժնին կատարված հղումով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թ.

նոյեմբերի 7-ի նիստի N 46

արձանագրային որոշման

 

(Բանակցված տարբերակ)

Ռոսիո Մալպիկա

2013թ. սեպտեմբերի 17

ՎԱՐԿ ԹԻՎ ______-__

 

Վարկային համաձայնագիր

 

(Զարգացման քաղաքականությունների առաջին վարկ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

և

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ

 

միջև

 

Առ

201__թ.

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

201_թ. ____________ ___-ի համաձայնագիրը կնքված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ («Վարկառու») և ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ («Բանկ») միջև` Ծրագրին աջակցելու համար ֆինանսավորում տրամադրելու նպատակով (սույն համաձայնագրի հավելվածում սահմանված կարգով): Բանկը որոշել է սույն ֆինանսավորումը տրամադրել ի թիվս այլ հիմքերի՝ ա) սույն Համաձայնագրի 1-ին Ժամանակացույցի I Բաժնում նկարագրված ծրագրի ներքո Վարկառուի կողմից արդեն իրականացված գործողությունների և բ) Վարկառուի կողմից մակրոտնտեսական քաղաքականության համապատասխան դաշտի պահպանման հիման վրա: Սույնով Վարկառուն և Բանկը համաձայնում են հետևյալի մասին.

ՀՈՎԱԾ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

1.01. Ընդհանուր պայմանները (ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի հավելվածում) կազմում են սույն Համաձայնագրի անբաժան մասը:

 

1.02. Եթե համատեքստն այլ բան չի պահանջում, ապա սույն Համաձայնագրում մեծատառով նշված տերմինները կրում են Ընդհանուր պայմաններում կամ սույն Համաձայնագրի հավելվածում դրանց վերագրված իմաստը:

 

ՀՈԴՎԱԾ II. ՎԱՐԿ

 

2.01. Բանկը համաձայնում է սույն Համաձայնագրում սահմանված կամ նշված ժամկետներում և պայմաններին համապատասխան Վարկառուին տրամադրել երեսուն մեկ միլիոն ԱՄՆ դոլար ($31.000.000), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արտարժույթի փոխանակման միջոցով՝ համաձայն սույն Համաձայնագրի («Վարկ») 2.07 մասի դրույթների:

 

2.02.1. Ծրագրի իրականացման համար Վարկառուն կարող է առհանել վարկային միջոցները` համաձայն սույն Համաձայնագրի 1-ին Ժամանակացույցի II Բաժնի դրույթների:

 

2.02.2.Վարկառուի կողմից վճարման ենթակա սկզբնական կոմիսիոն վճարը հավասար է Վարկի գումարի մեկ տոկոսի քարրորդ մասին (0.25%):

 

2.04. Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը յուրաքանչյուր տոկոսային ժամանակահատվածի համար պետք է համարժեք լինի տեղեկատու դրույքաչափի Վարկի արժույթի բազային արժեքին գումարած փոփոխական սպրեդը` հաշվի առնելով, որ վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի փոխարկման ժամանակ Վարկառուի կողմից այդ գումարի գծով վճարվող տոկոսագումարը Փոխարկման ժամանակահատվածի ընթացքում պետք է որոշվի համաձայն Ընդհանուր պայմանների IV Հոդվածի դրույթների:

 

2.05. Վճարման օրերն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը:

 

2.06. Վարկի մայր գումարը պետք է մարվի համաձայն սույն Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցում նշված մարման ժամանակացույցի:

 

2.07. (ա) Վարկառուն ցանկացած պահի իրավունք ունի պահանջել Վարկի ստորև նշված պայմանների փոփոխություն, որպեսզի ապահովի պարտքի շրջահայաց կառավարումը` (i) Վարկի մայր գումարի հանված կամ չհանված ամբողջ կամ մի մասի արժույթի փոխարկում այլ Հաստատված Արժույթի և (ii) տոկոսադրույքի հիմքի փոփոխություն, որը կիրառելի է՝ (Ա) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ՝ փոփոխական տոկոսադրույքից դեպի ֆիքսված տոկոսադրույք կամ հակառակը, կամ (Բ) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ՝ տեղեկատու դրույքաչափի և փոփոխական սփրեդի վրա հիմնված փոփոխական տոկոսադրույքից դեպի ֆիքսված տեղեկատու դրույքաչափի և փոփոխական սփրեդի վրա հիմնված ֆիքսված տոկոսադրույք կամ հակառակը, կամ (Գ) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի նկատմամբ՝ փոփոխական սփրեդի վրա հիմնված փոփոխական դրույքաչափից դեպի ֆիքսված սփրեդի վրա հիմնված փոփոխական դրույքաչափ և (iii) Վարկի առհանված ամբողջ մայր գումարի և դրա մնացորդի կամ ցանկացած մասի նկատմամբ կիրառելի փոփոխական դրույքաչափի կամ տեղեկատու դրույքաչափի սահմանաչափերի սահմանում փոփոխական դրույքաչափի կամ տեղեկատու դրույքաչափի նկատմամբ տոկոսադրույքի քեփի կամ փոկոսադրույքի օձիքի սահմանման միջոցով:

 

(բ) Յուրաքանչյուր փոխարկում, որը կպահանջվի համաձայն սույն բաժնի (ա) կետի, և որը կընդունվի Բանկի կողմից, կհամարվի «Փոխարկում», ինչպես սահմանված է Ընդհանուր Պայմաններում, և պետք է գործադրվի համաձայն Ընդհանուր Պայմանների IV Հոդվածի և Փոխարկման ուղեցույցի դրույթների:

 

2.08. Առանց Ընդհանուր պայմանների 5.08 Բաժնի (վերահամարակալված է որպես սույն Համաձայնագրի Հավելվածի II Բաժնի պարբերություն 3 և առնչվում է Համագործակցությանը և խորհրդակցությանը) դրույթների նկատմամբ սահմանափակումների, Վարկառուն պետք է պատշաճ կերպով Բանկին տրամադրի սույն II Հոդվածի դրույթներին առնչվող այնպիսի տեղեկություններ, որոնք Բանկը կարող է ժամանակ առ ժամանակ խելամտորեն պահանջել:

 

ՀՈԴՎԱԾ III. ԾՐԱԳԻՐ

 

3.01. Վարկառուն հայտարարում է Ծրագրի և դրա իրականացման նկատմամբ իր հանձնառության մասին: Այդ նպատակով և ի լրումն Ընդհանուր պայմանների 5.08 Բաժնի`

 

(ա) Վարկառուն և Բանկը պետք է ժամանակ առ ժամանակ կողմերից մեկի խնդրանքով կարծիք փոխանակեն Վարկառուի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի և Ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ,

 

(բ) նախքան կարծիքների նման փոխանակումը` Վարկառուն պետք է Բանկի քննարկմանն ու դիտարկմանը ներկայացնի Ծրագրի իրականացման առաջընթացի մասին զեկույց, որը պետք է լինի այնքան մանրամասն, ինչպես խելամտորեն կպահանջի Բանկը, և,

 

(գ) առանց սույն Բաժնի (ա) և (բ) մասերի դրույթների մասով սահմանափակման` Վարկառուն պետք է Բանկին անմիջապես տեղեկացնի այն իրավիճակների մասին, որոնք կարող են բացասական նյութական ազդեցություն ունենալ Ծրագրի նպատակների վրա, կամ Ծրագրի շրջանակում ձեռնարկված ցանկացած գործողության, այդ թվում սույն Համաձայնագրի 1-ին Ժամանակացույցի I Բաժնում սահմանված ցանկացած գործողության մասին:

ՀՈԴՎԱԾ IV. ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.01. Կասեցման լրացուցիչ հիմքերն են՝

 

(ա) առաջացել է այնպիսի իրավիճակ, որը Ծրագրի կամ դրա զգալի մասի իրականացումը դարձնում է քիչ հավանական:

 

(բ) Վարկառուն չի կարողացել կատարել Ֆինանսավորման համաձայնագրի ներքո իր պարտավորություններից որևէ մեկը:

 

ՀՈԴՎԱԾ V. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԿԱՍԵՑՈՒՄ

 

5.01. Ուժի մեջ մտնելու լրացուցիչ պայմանները բաղկացած են հետևյալից, մասնավորապես՝

 

(ա) Բանկը բավարարված է Վարկառուի կողմից Ծրագրի իրականացման առաջընթացից և Վարկառուի մակրոտնտեսական քաղաքականությունների դաշտի համապատասխանությունից, և

 

(բ) Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրվել և կատարվել է և դրա ուժի մեջ մտնելու կամ դրա ներքո Վարկառուի կողմից առհանումներ կատարելու իրավունքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները (Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց բացի) կատարվել են:

 

5.02. Ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո իննսուն (90) օր անց է:

 

ՀՈԴՎԱԾ VI. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ՀԱՍՑԵՆԵՐ

 

6.01. Վարկառուի ներկայացուցիչը դրա ֆինանսների նախարարն է:

6.02. Վարկառուի հասցեն է՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան 1

ք. Երևան 0010

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս`

+374-10-524282

6.03. Բանկի հասցեն է՝

 

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

1818 Հ փողոց, Ն.Վ.

Վաշինգթոն, Կ.Շ. 20433

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

 

Մալուխային հասցե՝

 

INTBAFRAD

Washington, D.C.

Տելեքս`

 

248423(MCI) or

64145(MCI)

Ֆաքս`

 

 1-202-477-6391

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ________________, __________-ում, վերոնշյալ ամսաթվին:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

_____________________________________ կողմից

Լիազորված ներկայացուցիչ

 

Անուն՝ __________________________

 

Պաշտոն՝ __________________________

 

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿ

_____________________________________ կողմից

Լիազորված ներկայացուցիչ

 

Անուն՝ __________________________

 

Պաշտոն՝ __________________________

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1

 

Ծրագրի գործողությունները, վարկային միջոցների հասանելիությունը

 

Բաժին I. Ծրագրի ներքո նախատեսված գործողությունները: Ծրագրի ներքո Վարկառուի կողմից իրականացված գործողությունները ներառում են հետևյալը՝

 

 Ուղղություն I՝ Մրցունակության ուժեղացում

 

 Տեսչական բարեփոխումներ

 

1. Վարկառուն միավորել է երկու տեսչություններ (Աշխատանքի տեսչություն և Հակահամաճարակային տեսչություն)՝ նպատակ ունենալով կրճատել տեսչական ստուգումների բեռը ձեռնարկատիրության վրա՝ համաձայն 2013թ. հուլիսի 25-ի կառավարության թիվ 857 որոշման:

 

Վարկային հաշվետվությունների, գրավի և սնանկության օրենքների բարեփոխումներ

 

2. Վարկառուն իր Կենտրոնական Բանկի միջոցով իրականացրել է մի շարք միջոցառումներ վարկային ռեգիստրի և հաշվետվությունների համակարգերի բարելավման համար, ներառյալ (i) հատուկ պահանջների ընդունում սպառողական վարկերի վերաբերյալ, որոնց մասին տեղեկացվել են Հայաստանի բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները, (ii) Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման սպառողների պաշտպանության բաժնի կանոնադրության փոփոխություն, որը պարզաբանում է նշված բաժնի դերը վարկային հաշվետվությունների հետ կապված հարցերում, (iii) ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրի գործառույթների սահմանափակում սկսած 2014թ. հունվարի 1-ից, (iv) վարկային հաշվետվությունների համակարգի վերահսկողության պարտականությունների պարզաբանում և համախմբում (ա) վերահսկողության, իրավաբանական և ֆինանսական կայունության վարչությունների կանոնադրությունների փոփոխությունների, (բ) սպառողների իրավունքների պաշտպանության բաժնի դերի սահմանման և (գ) «Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովում» բոլոր ֆինանսական հաստատությունների միացյալ վերահսկողության և հարկադրման պատասխանատվության հաստատման միջոցով, համաձայն ՀՀ ԿԲ նախագահի 2013թ. հուլիսի 16-ի թիվ 1/599Ա և 2013թ. օգոստոսի 8-ի թիվ 1/710Լ որոշումների և ՀՀ ԿԲ 2013թ. հուլիսի 4-ի շրջաբերականի:

 

Քաղաքացիական ծառայության բարեփոխումներ

 

3. Վարկառուն կառավարության 2013թ. հուլիսի 25-ի նիստում ընդունել է Քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որն ուղղված է մասնագետների աշխատանքի ընդունման, առաջխաղացման ճկունացմանը և պարբերական ատեստավորումների դադարեցմանը, և 2013թ. օգոստոսի 2-ին այն ներկայացրել է Խորհրդարան:

Օդային կապ

 

4. Վարկառուն՝ (ա) կառավարության 2013թ. հունիսի 6-ի թիվ 22 արձանագրային որոշման միջոցով ընդունել է ավիացիայի նոր քաղաքականություն, (բ) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) վեբ կայքում հրապարակել է օդային ծառայությունների համաձայնագրերը և համապատասխան փոփոխությունները, նպատակ ունենալով բարձրացնել թափանցիկությունը ավիացիայի ոլորտում և (գ) ավարտել և հրապարակել է օդային տրանսպորտի ոլորտի ազատականացման քաղաքականությունների տարբերակների ուսումնասիրությունը:

 

Ֆինանսական հատվածի զարգացում

 

5. Վարկառուն կառավարության 2013թ. օգոստոսի 22-ի նիստում ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ և 2013թ. օգոստոսի 28-ին ներկայացրել է Խորհրդարանի հաստատմանը, իսկ Կենտրոնական Բանկը 2013թ. սեպտեմբերի 9-ին կայացած իր խորհրդի նիստին ընդունել է պարզաբանումներ նշված օրենքի 44-րդ Հոդվածի որոշ դրույթների վերաբերյալ, որպեսզի բարելավվի թոշակային հիմնադրամի ակտիվների կառավարումը:

 

Ուղղություն II՝ Ֆիսկալ, սոցիալական և բնապահպանական կայունության ուժեղացում

 

Հարկային եկամուտների մոբիլիզացիա

 

6. Վարկառուն կառավարության 2013թ. հուլիսի 25-ի թիվ 29 արձանագրային որոշմամբ, կետ 33, ընդունել է (i) ուղեցույց՝ «Հարկային և մաքսային օրենսդրության ռազմավարական սկզբունքների մասին», որը ներառում է հարկային ազատումների և ակցիզային դրույքաչափերի ուսումնասիրություն, նպատակ ունենալով հայտնաբերել եկամուտների հավաքագրման հնարավորությունները, և (ii) հաստատել է հարկային և մաքսային օրենսդրություններում փոփոխություններ կատարելու միջնաժամկետ ռազմավարությունը:

 

Սոցիալական օգնություն

 

7. Վարկառուն կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1859-Ն որոշման միջոցով բարելավել է Ընտանեկան նպաստների ծրագրի հասցեագրման ճշգրտությունը և ծածկույթը՝ հասցեագրման բանաձևի բարելավման միջոցով:

 

Բնապահպանական կայունության ներդրում հանքարդյունաբերության ոլորտում

 

8. Վարկառուն իր բնապահպանության նախարարության միջոցով մշակել և ընդունել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքի նոր նախագիծ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան, և 2013թ. օգոստոսի 2-ին այն ներկայացրել է Խորհրդարանի հաստատմանը:

 

Բաժին II. Վարկային միջոցների հասանելիությունը

 

Ա. Ընդհանուր. Վարկառուն կարող է առհանել Վարկի միջոցները համաձայն սույն Բաժնի դրույթների և այնպիսի լրացուցիչ ցուցումների, որոնք Բանկը կարող է սահմանել Վարկառուին ծանուցելու միջոցով:

 

Բ. Վարկի գումարների հատկացում. Վարկը (բացի սկզբնական կոմիսիոն վճարը վճարելու համար պահանջվող գումարներից) հատկացվում է մեկ առհանման տրանշով, որից Վարկառուն կարող է կատարել վարկի միջոցների առհանումներ: Այս նպատակով Վարկի գումարների հատկացումը սահմանված է ստորև բերված աղյուսակում՝

 

Հատկացումներ

Հատկացված վարկի գումար
(արտահայտված ԱՄՆ դոլարով)

(1) Մեկ առհանման տրանշ

30,922,500

(2) Սկզբնական կոմիսիոն վճար

77,500

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐ

31,000,000

Գ. Առհանման տրանշի արձակման պայմաններ

 

Մեկ առհանման տրանշից որևէ առհանում չպետք է կատարվի մինչև Բանկը բավարարված չլինի` ա) Վարկառուի կողմից իրականացվող ծրագրով և բ) Վարկառուի մակրոտնտեսական քաղաքականության դաշտի համապատասխանությամբ:

 

Դ. Վարկային միջոցների տեղաբաշխում: Եթե Բանկի հետ այլ բան համաձայնեցված չէ, ապա՝

 

1. Վարկի հաշվից բոլոր առհանումները պետք է հաշվեգրվեն վարկառուի կողմից մատնանշված և Բանկի համար ընդունելի հաշվին, և

 

2. Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի այդ հաշվին Վարկի յուրաքանչյուր հաշվեգրման ժամանակ համարժեք գումար հաշվարկվի Վարկառուի բյուջեի կառավարման համակարգում` Բանկի համար ընդունելի եղանակով:

 

Ե. Բացառված ծախսեր: Վարկառուն պարտավորվում է, որ Վարկի միջոցները չեն օգտագործվի բացառված ծախսերը ֆինանսավորելու համար: Եթե ցանկացած ժամանակ Բանկը հայտնաբերի, որ Վարկի գումարը օգտագործվել է բացառված ծախսերի համար վճարելու նպատակով, Վարկառուն պետք է Բանկի կողմից ծանուցում ստանալուց անմիջապես հետո վերադարձնի Բանկին նման վճարմանը համարժեք գումար: Նման պահանջի դեպքում Բանկին վերադարձված գումարները չեղարկվում են:

 

Զ. Փակման ամսաթիվ: Փակման ամսաթիվն է 2014թ. մարտի 31-ը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2

 

Մարման ժամանակացույց

 

1. Հետևյալ աղյուսակը ներկայացնում է Վարկի մայր գումարի վճարման օրերը և Վարկի ընդհանուր մայր գումարի այն տոկոսային մասը («Մասնաբաժինը»), որը պետք է վճարվի Մայր գումարի վճարման յուրաքանչյուր օր: Եթե Մայր գումարի վճարման առաջին օրվա դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանվել են, ապա Վարկառուի կողմից մայր գումարի մարման յուրաքանչյուր օրը մարման ենթակա գումարը կորոշվի Բանկի կողմից՝ բազմապատկելով (ա) առաջին վճարման օրվա դրությամբ առհանված վարկային միջոցների մնացորդը (բ) յուրաքանչյուր վճարման օրվա մասնաբաժնով, մարման ենթակա նման գումարը անհրաժեշտության դեպքում կճշգրտվի, որպեսզի դրանից նվազեցվեն բոլոր այն գումարները, որոնց անդրադարձ է կատարված սույն հավելվածի կետ 4-ում, որոնց նկատմամբ կիրառելի է Արտարժույթի փոխարկումը:

 

Մայր գումարի վճարման ամսաթիվ

Մասնաբաժին
(Արտահայտված որպես տոկոս)

Յուրաքանչյուր մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին

Սկսած 2023թ. նոյեմբերի 15-ից մինչև 2037թ. նոյեմբերի 15-ը

3.33%

2038թ. մայիսի 15-ին

3.43%

2. Եթե առաջին Վճարման օրվա դրությամբ Վարկի գումարները ամբողջովին չեն առհանվել, ապա Վարկառուի կողմից Մայր գումարի վճարման օրը վճարման ենթակա մայր գումարը կորոշվի հետևյալ կերպ՝

 

(ա) Մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ առհանված վարկային միջոցների մասով, Վարկառուն կմարի առհանված վարկային գումարների մնացորդը այդ օրվա դրությամբ, համաձայն սույն ժամանակացույցի 1-ին կետի:

 

(բ) Առաջին վճարման օրվանից հետո առհանված ցանկացած գումար պետք է մարվի այդ գումարի առհանման ամսաթվին հաջորդող Մայր գումարի վճարման օրը, որի գումարը Բանկի կողմից կորոշվի յուրաքանչյուր նման առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը կլինի սույն ժամանակացույցի կետ 1-ի աղյուսակում նշված մասնաբաժինը տվյալ մայր գումարի մարման օրվա համար («Իրական մասնաբաժին»), իսկ հայտարարը կլինի տվյալ օրվան հաջորդող ամբողջ Մայր գումարի վճարման օրերի մնացած Մասնաբաժինների գումարը, այսպիսի մարման ենթակա գումարները անհրաժեշտության դեպքում պետք է ճշգրտվեն, որպեսզի նվազեցվեն բոլոր այն գումարները, որոնց անդրադարձ է կատարվում սույն ժամանակացույցի կետ 4-ում, որոնց նկատմամբ կիրառելի է Արտարժույթի Փոխարկումը:

 

3. (ա) Յուրաքանչյուր Մայր գումարի վճարման օրվան նախորդող երկու օրացուցային ամիսների ընթացքում առհանված գումարները միայն յուրաքանչյուր Մայր գումարի վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա գումարները հաշվարկելու նպատակով կհամարվեն առհանված և չմարված գումարներ ստացման օրվան հաջորդող Մայր գումարի վճարման երկրորդ օրվա դրությամբ, և մարման ենթակա կլինեն Մայր գումարի վճարման յուրաքանչյուր այն օրվա դրությամբ, որը կսկսի ստացման օրվան հաջորդող Մայր գումարի վճարման երկրորդ օրը:

 

(բ) Չնայած սույն կետի «ա» ենթակետի դրույթներին, եթե ցանկացած ժամանակ Բանկը որդեգրի վճարման օրվա դրությամբ պարտավորությունների կատարման համակարգը, որի ժամանակ հաշիվ-ապրանքագրերը թողարկվում են Մայր գումարի վճարման համապատասխան օրը կամ դրանից հետո, ապա այդ ենթակետի դրույթները չեն վերաբերի նշված համակարգի ներդրումից հետո կատարված վճարումներին:

 

4. Չնայած սույն ժամանակացույցի 1 և 2 կետերի դրույթներին, Վարկի Օգտագործված մնացորդի ամբողջ գումարի կամ դրա մի մասի` Հաստատված արտարժույթի փոխարկումից հետո, Փոխարկման ժամանակահատվածից հետո Մայր գումարի մարման օրը վճարման ենթակա Հաստատված արտարժույթի փոխարկված գումարը կորոշվի Բանկի կողմից նման գումարը փոխարկումից անմիջապես առաջ իր հատկացման արժույթով բազմապատկելով կամ՝ 1) փոխարժեքով, որը կարտացոլի Բանկի կողմից Արժույթի հեջավորման գործարքի սահմաններում վճարման ենթակա մայր գումարը Հաստատված փոխարժեքով, կամ 2) եթե Փոխարկման ուղենիշների համաձայն Բանկը որոշի այդպես, սքրին դրույքաչափի փոխարժեքի բաղադրիչով:

 

5. Եթե վարկի առհանված մնացորդը նշված է ավելի քան մեկ վարկային արժույթով, ապա այս Ժամանակացույցի դրույթները առանձին կիրառվում են յուրաքանչյուր վարկային արժույթով նշված գումարի նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուր նման գումարի համար ստացվի մարման առանձին ժամանակացույց:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Բաժին I. Սահմանումներ

 

7. «Բացառված ծախսեր» նշանակում է ցանկացած ծախսեր՝

 

(ա) ապրանքների և ծառայությունների համար, որոնք իրականացվում են պայմանագրի շրջանակում, որը ֆինանսավորել է կամ համաձայնել է ֆինանսավորել Բանկից և Ընկերակցությունից բացի այլ ազգային կամ միջազգային ֆինանսավորող հաստատություն կամ գործակալություն կամ, որը Բանկը կամ Ընկերակցությունը ֆինանսավորել կամ համաձայնել է ֆինանսավորել այլ վարկի, վարկի կամ դրամաշնորհի շրջանակում,

 

(բ) Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից վիճակագրական փաստաթղթերում հրապարակված (սերիա M, No. 34/Rev.3 (1986) (SITC)) Առևտրի միջազգային ստանդարտ դասակարգման 3-րդ փոփոխության (SITC, Rev.3) հետևյալ խմբերում կամ ենթախմբերում կամ SITC-ի հետագա փոփոխությունների հաջորդ խմբերում կամ ենթախմբերում ներառված ապրանքների համար` Բանկի կողմից Վարկառուին ծանուցմամբ նշված կարգով`

Խումբ

Ենթախումբ

Ապրանքի նկարագրություն

112

 

Ոգելից խմիչքներ

121

 

Ծխախոտ՝ չմշակված, ծխախոտի մնացորդներ

122

 

Ծխախոտ՝ մշակված (անկախ ծխախոտի փոխարինիչներ պարունակելուց)

525

 

Ռադիոակտիվ և հարակից նյութեր

667

 

Մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր՝ մշակված և չմշակված

718

718.7

Միջուկային ռեակտորներ և դրանց մասեր, վառելիքի տարրեր (քարթրիջներ)` չճառագայթված, միջուկային ռեակտորների համար

728

728.43

Ծխախոտի մշակման սարքեր

897

897.3

Ոսկու, արծաթի կամ պլատինի խմբի մետաղյա զարդեր (բացի ձեռքի ժամացույցներից և ժամացույցի պատյաններից) և ոսկյա և արծաթե իրեր (այդ թվում` թանկարժեք դեկորատիվ քարեր)

971

 

Ոսկի` ոչ գումարային (բացառությամբ ոսկու հանքերի և կոնցենտրատների)

(գ) ռազմական կամ ռազմականացված նպատակների համար նախատեսված ապրանքների կամ շքեղ սպառման համար,

 

(դ) շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունը, օգտագործումը կամ ներմուծումը արգելված են Վարկառուի օրենքով կամ միջազգային համաձայնագրերով, որոնց Վարկառուն միացել է,

 

(ե) Միավորված Ազգերի Կազմակերպության խարտիայի Գլուխ VII-ի շրջանակում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ արգելված վճարման հետևանքով, և

 

(զ) որոնց կապակցությամբ Բանկը հայտնաբերում է, որ Վարկառուի կամ վարկային միջոցները ստացող այլ անձի ներկայացուցիչների կողմից կիրառվել են կոռումպացված, կեղծ, գաղտնի համաձայնեցված կամ հարկադիր միջոցներ, որոնց առնչությամբ Վարկառուն (կամ այլ նման ստացող) չի ձեռնարկել ժամանակին և պատշաճ քայլեր, որոնք կբավարարեին Բանկին` այդ դրսևորումները լուծելու համար:

 

8. «Ֆինանսավորման համաձայնագիրը» Վարկառուի և Ընկերակցության միջև Ծրագրի համար կնքված համաձայնագիրն է, որի ամսաթիվը նույնն է, ինչ այս Համաձայնագրինը. որպես այդպիսին համաձայնագիրը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել: «Ֆինանսավորման համաձայնագիրը» ներառում է բոլոր հավելվածները, ժամանակացույցները և համաձայնագրերը, որոնք լրացնում են Ֆինանսավորման համաձայնագիրը:

 

9. «Ընդհանուր պայմաններ» նշանակում է 2012թ. մարտի 12-ի «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ընդհանուր պայմանները վարկի համար»՝ սույն Հավելվածի Մաս II-ում ներկայացված փոփոխություններով:

 

10. «Ծրագիր» նշանակում է գործողությունների, նպատակների և քաղաքականությունների ծրագիր, որը նախագծվել է աճը խթանելու ու աղքատության կայուն կրճատման հասնելու նպատակով և, որը սահմանված է կամ հիշատակված է 2013թ. սեպտեմբերի 12-ին Վարկառուից Բանկին ուղարկված գրության մեջ, որտեղ հայտարարվում է Ծրագիրն իրականացնելու Վարկառուի պատրաստակամության մասին և Բանկից աջակցություն է խնդրվում Ծրագրի համար` դրա իրականացման ընթացքում:

 

11. «Մեկ առհանման տրանշ» նշանակում է սույն Համաձայնագրի 1-ին Ժամանակացույցի Բաժին II-ի «Բ» մասի աղյուսակի «Մեկ առհանման տրանշ» կոչվող կատեգորիային հատկացված Վարկի գումարը:

 

Բաժին II. Ընդհանուր պայմանների փոփոխություններ

 

Ընդհանուր պայմանների փոփոխությունները հետևյալն են՝

 

1. 2.03 բաժնի «ա» կետում վերջին նախադասությունը (Առհանման հայտերի վերաբերյալ) ամբողջությամբ հանված է:

 

2. 2.04 (Համապատասխան հաշիվներ) և 2.05 (Ընդունելի ծախսեր) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ II Հոդվածի մնացած բաժինների համարակալումը համապատասխանաբար փոխվել է:

 

3. 5.01 (Ծրագրի ընդհանուր կատարում) և 5.09 (Ֆինանսական կառավարում, Ֆինանսական քաղվածքներ, աուդիտներ) բաժիններն ամբողջությամբ հանվել են, իսկ V հոդվածի մնացած բաժինների համարակալումը համապատասխանաբար փոխվել է:

 

4. 5.05 բաժնի (ա) կետը (այդպիսի համարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի համաձայն և վերաբերում է Ապրանքների օգտագործում, Աշխատանքներ և ծառայություններ բաժնին) ամբողջությամբ հանվել է:

 

5. 5.06 բաժնի (գ) կետը (այդպիսի համարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի համաձայն) խմբագրվել հետևյալ կերպ`

 

«Բաժին 5.06՝ Պլաններ, փաստաթղթեր, գրառումներ

 

… (գ) Փոխառուն պետք է պահպանի Վարկի շրջանակներում կատարված ծախսերի մասին վկայող բոլոր գրառումները (պայմանագրեր, հրամաններ, ապրանքագրեր, հաշիվներ, ստացականներ և այլ փաստաթղթեր)` Փակման օրվանից երկու տարվա ընթացքում: Վարկառուն պետք է Բանկի ներկայացուցիչներին հնարավորություն տա ուսումնասիրել այդ գրառումները:»

 

6. 5.07 բաժնի «գ» կետը (այդպիսի համարակալումը կատարված է վերը նշված 3-րդ կետի համաձայն) խմբագրվել հետևյալ կերպ՝

 

Բաժին 5.07. Ծրագրի մշտադիտարկում և գնահատում

… (գ) Փակման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո Վարկառուն պետք է պատրաստի կամ պատվիրի պատրաստել և Բանկին տրամադրի հաշվետվություն՝ ծրագրի իրականացման, Իրավական համաձայնագրերի և Վարկի նպատակների իրականացման շրջանակներում Վարկի կողմերի և Բանկի կողմից իրենց պարտականությունների կատարման վերաբերյալ՝ այնպիսի ծավալով և այնքան մանրամասն, ինչպես Բանկը խելամտորեն կպահանջի:

 

6. Հավելվածում ներկայացված հետևյալ տերմինները և սահմանումները փոփոխվել կամ հանվել են հետևյալ կերպ, իսկ հետևյալ նոր տերմինները և սահմանումները այբբենական կարգով ավելացվել են Հավելվածում, և տերմինները համապատասխանաբար վերահամարակալվել են՝

 

(ա) «Թույլատրելի ծախս» տերմինի սահմանումը խմբագրվել է հետևյալ կերպ՝

««Թույլատրելի ծախս» նշանակում է Ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով Վարկի ցանկացած օգտագործում, բացի Վարկային համաձայնագրով բացառված ֆինանսական ծախսերից:»

 

(բ) «Ֆինանսական հաշվետվություններ» տերմինը և դրա սահմանումն ամբողջությամբ հանվել են:

 

(գ) «Նախագիծ» տերմինը փոխարինվել է «Ծրագիր» տերմինով և դրա սահմանումը խմբագրվել է հետևյալ կերպ (իսկ «Նախագիծ» տերմինի բոլոր հիշատակումները այս Ընդհանուր պայմաններում համարվում են հղում «Ծրագիր» տերմինին)՝

 

««Ծրագիր» նշանակում է այն ծրագիրը, որը հիշատակված է Վարկային համաձայնագրում, որի իրականացմանը նպաստելու համար տրամադրվել է Վարկը»: