Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (23.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.02.2021
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 փետրվարի 2021 թ.

N 08-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 18-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Նպատակային քանակակազմերի և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի, կանխարգելիչ պատվաստումների, այլ պատվաստումների և պատահական ծակոցների, բժշկական հակացուցումների և պատվաստումներից հրաժարվողների վերաբերյալ»՝ վարչական վիճակագրական հաշվետվության ձևը՝ Ձև N Պ-1/հ (ամսական, տարեկան) և լրացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների շարժի մասին» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը՝ Ձև N Պ-2/հ (ամսական, տարեկան) և լրացման կարգը` համաձայն հավելված 2-ի:

3) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` Ձև N Պ-3/հ (եռամսյակային, տարեկան) և լրացման կարգը` համաձայն հավելված 3-ի:

4) Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ» վարչական վիճակագրական հաշվետվության ձևը` Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան) և լրացման կարգը՝ համաձայն հավելված 4-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի նոյեմբերի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում վարչական վիճակագրական հաշվետվական ձևերը և դրանց լրացման հրահանգները հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 19-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2021 թվականի փետրվարի 15-ի

 N 08-Ն հրամանի

 

Ձև N Պ-1/հ (ամսական, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑԻՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ, ԱՅԼ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԾԱԿՈՑՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

---------------------- 20---Թ

 

Որ մարմնին է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)--------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մասնաճյուղերին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնական ապարատ` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (տարեկան հաշվետվությունը)` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան հաշվետվությունը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Որ մարմինն է ներկայացնում

 

Մարզ -------------------------------------------------------------------------------------------------------------------------

Համայնք ---------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր ------------------------------------------------------------------------

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ------------------------------------------------

Հարկ վճարողի հաշվառման համար -------------------------------------------------------------------------------------

 

1. Նպատակային քանակակազմեր և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվ

1) Կենդանածին նորածինների թիվ /0-11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվ/ նորածինների թիվ

------------/ ----------------/-----------

 

2) 11 ամսական 29 օրականը լրացած երեխաներ*

-------------- / ----------------

ԲՑԺ

----------------

ՎՀԲ

----------------

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ – 3

----------------

Ռոտա-2

----------------

Պնևմո-3

----------------

 

*Համարիչում նշվում է տվյալ ամսում/տարում 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում՝ նրանցից հետևյալ պատվաստումները՝ ԲՑԺ, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3, Ռոտա-2, Պնևմո-3, ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:

 

3) 23 ամսական 29 օրականը լրացած երեխաներ*

-------------- / ----------------

ԲՑԺ

----------------

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3

----------------

Ռոտա-2

----------------

Պնևմո-3

----------------

ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածինների հետ համակցված

----------------

ԿԿԽ - 1

----------------

 

*Համարիչում նշվում է տվյալ ամսում /տարում/ 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԲՑԺ, Ռոտա-2, Պնևմո-3, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3, ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ համակցված, ԿԿԽ-1) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:

 

4) 6 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաներ*

-------------- / ----------------

ԲՑԺ

----------------

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3

----------------

Ռոտա-2

----------------

Պնևմո-3

----------------

ԿԿԽ - 1

----------------

ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածինների հետ համակցված

----------------

ԿԿԽ - 1

----------------

ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածինների հետ համակցված

----------------

 

*Համարիչում նշվում է տվյալ ամսում /տարում/ 6 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից բոլոր պատվաստումները (ԲՑԺ, Ռոտա-2, Պնևմո-3, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3, ԿԿԽ-1, ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ համակցված, ԿԿԽ-2, ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ համակցված) ստացած երեխաների թիվը, ինչպես նաև առանձին տողերով` համապատասխան պատվաստումներ ստացած երեխաների թիվը:

 

5) 14 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած աղջիկներ*

-------------- / ----------------

 ՄՊՊ-2

----------------

 

*Համարիչում նշվում է տվյալ ամսում /տարում 14 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ հայտարարում նրանցից ՄՊՊ-2 ստացած երեխաների թիվը:

 

2. Հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր

 Աղյուսակ 1

 

Պատվաստանյութի անվանում

Ընդամենը

Այդ թվում`

Հա-ղորդված դեպքերի թիվ

Հոսպի-տալաց-ված դեպքերի թիվ

Մահվան դեպքերի թիվ

թեթև

ծանր

ընդ-հանուր

տեղային

ընդ-հանուր և տեղային

ընդ-հանուր

տեղային

ընդ-հանուր և տեղային

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

ԲՑԺ

                   

ՎՀ Բ

                   

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ

                   

Պնևմո-13

                   

Ռոտա

                   

ԿԿԽ

                   

ԱԿԴՓ/ԻՊՊ

                   

ՄՊՊ

                   

Մենինգակոկային

                   

Տուլարեմիա

                   

ԱԴՓ-Մ

                   

ԱՓԴԿ

                   

Հեպատիտ Ա

                   

Սեզոնային գրիպ

                   

Կատաղություն

                   

Այլ /նշել/

                   

 

3. Տվյալ ժամանակահատվածում կատարված պատվաստումների թիվ

Աղյուսակ 2

 

 Ներարկվող

պատվաստանյութ
(Դեղաչափ և տարիք)

Պատվաստվածների թիվ

 Ներարկվող
պատվաստանյութ
 (Դեղաչափ և տարիք)

Պատվաստվածների թիվ

ընդամենը

այդ թվում`
նշված տարիքում

ընդամենը

այդ թվում`
մինչև 12 ամսականը
(ԿԿԽ և ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածինների հետ համակցված մինչև 2 տարեկան)

այդ թվում`
նշված
տարիքում

1

2

 3

 4

 5

 6

 7

ՎՀԲ (մինչև 24 ժամ)

     

ԿԿԽ - 2 (4-6 տարեկան)

   

ԲՑԺ (մինչև 48 ժամ)

     

ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածինների հետ համակցված (6 տարեկան)

   

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-1 (6 շաբաթական)

     

ՄՊՊ-1 (13-14 տարեկան)

   

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ- 2 (12 շաբաթական)

     

ՄՊՊ-2 (13-14 տարեկան)

   

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3 (18 շաբաթական)

     

ԱՓԴԿ կամ այլ հակածինների հետ համակցված
(15-16 տարեկան)

   

Ռոտա-1 (6 շաբաթական)

     

ԱԴՓՄ-1 (26-30 տարեկան)

   

Ռոտա-2 (12 շաբաթական)

     

ԱԴՓՄ-2 (36 -40 տարեկան)

   

Պնևմո- 1 (6 շաբաթական)

     

ԱԴՓՄ-3(46 -50 տարեկան)

   

Պնևմո- 2 (12 շաբաթական)

     

ԱԴՓՄ-4(56 -60 տարեկան)

   

Պնևմո- 3 (18 շաբաթական)

     

Տուլարեմիա (17 տարեկան)

   

ԿԿԽ - 1 (12 ամսական)

     

ՎՀԱ-1(15 -16 տարեկան)

   

ԱԿԴՓ/ԻՊՊ կամ ալյ հակածինների հետ համակցված (18 ամսական)

     

ՎՀԱ-2 (15 -16 տարեկան)

   
       

Պնևմո(15 -16 տարեկան)

   
       

Մենինգակոկային (15 -16 տարեկան)

   
       

ԿԿԽ (15-16 տարեկան)

   

 

4. Այլ պատվաստումներ (համաճարակաբանական ցուցումով` որովայնային տիֆի, ժանտախտի, խոլերայի, կատաղության, փայտացման, տուլարեմիայի, ՎՀԱ, Պնևմո, Մենինգակոկային, ՎՀԲ, դիֆթերիայի և փայտացման, սեզոնային գրիպի դեմ, ՄՊՊ, օրալ պոլիոմիելիտի դեմ և այլն) և պատահական ծակոցներ

Աղյուսակ 3

 

 Պատվաստանյութի անվանում

Տարիքային խմբեր

Պատվաստումների թիվ

Պատահական ծակոցների թիվ

Նկատառում

1

2

3

4

5

Կատաղության դեմ

       

Հակակատաղության իմունոգլոբուլին

       

Փայտացման անատոքսին

       

Հակափայտացման շիճուկ

       

ԿԿԽ

       

Տուլարեմիա

       

ՎՀԱ

       

Պնևմո

       

Մենինգակոկային

       

ՎՀԲ

       

Հեպատիտ Բ-ի իմունոգլոբուլին

       

Սեզոնային գրիպ

       

ՄՊՊ-1

       

ՄՊՊ-2

       

ՄՊՊ-3

       

Այլ /նշել/

       

 

5. Բժշկական հակացուցումներ և պատվաստումներից հրաժարվողներ

Աղյուսակ 4

 

Պատվաստանյութի անվանում

Պատվաստումների հակացուցումներ

Պատվաստումներից հրաժարվողներ

ընդամենը

այդ թվում` մինչև 12 ամսական երեխաներ (ԿԿԽ` մինչև 2 տ.)

ծննդատանը

առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում

1

2

3

5

6

ԲՑԺ

       

ՎՀԲ

       

ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ

       

ԱԿԴՓ/ԻՊՊ

       

ԿԿԽ

       

Ռոտա

       

Պնևմո-13

       

Մենինգակոկային

       

Տուլարեմիա

       

ԱԴՓ-Մ

       

ԱՓԴԿ

       

Հեպատիտ Ա

       

ՄՊՊ

       

Սեզոնային գրիպ

       

Կատաղություն

       

Այլ /նշել/

       

 

Պատասխանատու ______________________ Ղեկավար ___________________

«-----» ----------------------- 20 թ.           ԿՏ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱԶՄԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑԻՑ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ, ՀԵՏՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ԱՆԲԱՐԵՀԱՋՈՂ ԴԵՊՔԵՐԻ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ, ԱՅԼ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԾԱԿՈՑՆԵՐԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հաշվետվության «Նպատակային քանակակազմեր և նրանցից պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվ» կետում ներկայացվում է.

1) 1-ին ենթակետի առաջին թիվը (առաջին գիծը) հաշվետու ժամանակահատվածում ծննդատներում կենդանածին նորածինների թիվն է, որը լրացվում է ծննդատան կողմից, երկրորդ թիվը (երկրորդ գիծը)` ընթացիկ տարում ծնված և տվյալ ամսում առաջին անգամ փաստացի հաշվառված 0-1 տարեկան երեխաների և հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ հաշվառված նորածինների գումարային թիվն է, երրորդ թիվը (երրորդ գիծը)` միայն տվյալ ամսում առաջին անգամ հաշվառված նորածինների թիվն է (մինչև 29 օրական): Տեղեկատվությունը վերցվում է երեխաների և/կամ նորածինների հաշվառման մատյանից:

2) 2-րդ ենթակետի համարիչում` հաշվետու ժամանակահատվածում 1 տարին լրացած երեխաների թիվն է (11 ամսական 29 օրականը լրացած), հայտարարում՝ նրանցից այն երեխաների թիվն է, ովքեր ստացել են տուբերկուլոզի (այսուհետ` ԲՑԺ), դիֆթերիայի, փայտացման, կապույտ հազի, վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ (այսուհետ` ՎՀԲ), Բ տիպի հեմոֆիլուսային վարակի, ինակտիվացված պոլիոմիելիտի (այսուհետ` ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ) երրորդ դեղաչափը, պնևմակոկային (այսուհետ` Պնևմո) պատվաստումների երրորդ դեղաչափը, ռոտավիրուսային (այսուհետ` Ռոտա) պատվաստումների երկրորդ դեղաչափը, իսկ հաջորդ տողերում` ըստ առանձին պատվաստանյութերի ստացած երեխաների թիվը: 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը լրացվում է հաշվառման մատյանից, իսկ նրանց պատվաստումների վերաբերյալ հաշվետվությունը` Երեխաների զարգացման ամբուլատոր քարտի պատվաստումների վերաբերյալ էջից:

3) 3-րդ ենթակետի համարիչում` հաշվետու ժամանակահատվածում 2 տարին լրացած երեխաների թիվն է (23 ամսական 29 օրականը լրացած), հայտարարում` նրանցից ԲՑԺ, Պնևմո պատվաստումների երրորդ դեղաչափը, Ռոտա պատվաստումների երկրորդ դեղաչափը, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (այսուհետ` ԿԿԽ) առաջին դեղաչափը, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ երրորդ դեղաչափը, ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածիններով համակցված պատվաստանյութով հաջորդական դեղաչափը, իսկ հաջորդ տողերում` համապատասխանաբար ԲՑԺ, ՎՀԲ, Պնևմո-3, Ռոտա-2, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3, ԿԿԽ-1 ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածիններով համակցված պատվաստանյութով հաջորդական դեղաչափը ստացած երեխաների թիվը: 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը լրացվում է հաշվառման մատյանից, իսկ նրանց պատվաստումների վերաբերյալ հաշվետվությունը` Երեխաների զարգացման ամբուլատոր քարտի, մեծահասակի ամբուլատոր քարտի պատվաստումների վերաբերյալ էջից:

4) 4-րդ ենթակետի համարիչում` հաշվետու ժամանակահատվածում 7 տարին լրացած երեխաների թիվը (6 տարեկան 11 ամսական 29 օրական), հայտարարում` նրանցից ԲՑԺ, Ռոտա-2, Պնևմո-3, ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3, ԿԿԽ-1, ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածիններով համակցված պատվաստանյութով հաջորդական դեղաչափը, ԿԿԽ-2, ԱԿԴՓ/ԻՊՊ կամ այլ հակածիններով համակցված պատվաստանյութով հաջորդական դեղաչափը ստացած երեխաների թիվը, իսկ հաջորդ տողերում` ըստ առանձին պատվաստանյութերի:

5) 5-րդ ենթակետի համարիչում` հաշվետու ժամանակահատվածում 14 տարեկան 11 ամսական 29 օրական աղջիկների թիվն է, հայտարարում` նրանցից մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների (այսուհետ` ՄՊՊ) երկրորդ դեղաչափը ստացածների թիվը:

2. Ծննդատները ներկայացնում են սույն հաշվետվությունը` նշելով ծննդատանը տվյալ ամսում ծնված կենդանածին նորածինների թիվը (1-ին կետի 1 ենթակետ)` անկախ բնակավայրից, և կատարված ԲՑԺ, ՎՀԲ պատվաստումների թիվը` համապատասխան տողերով և սյունակներով (Աղյուսակ 2):

3. Հաշվետվության Աղյուսակ 1-ում տրվում է տեղեկատվություն հաշվետու ժամանակահատվածում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (այսուհետ՝ ԲԿ) արձանագրված հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի (այսուհետ` ՀԱԴ) մասին: Նույն անձի (դեպքի) մոտ կարող է արձանագրվել և ընդհանուր և տեղային ռեակցիա: Դեպքերի բացակայության ժամանակ ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Սովորական սպասվող ՀԱԴ-երի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է Երեխաների զարգացման ամբուլատոր քարտի, մեծահասակի ամբուլատոր քարտի պատվաստումների էջից և/կամ պլանավորման մատյանի նկատառումներ սյունակից: Անսովոր և հաղորդման ենթակա ՀԱԴ-երը լրացվում են ՀԱԴ-երի գրանցամատյանից և/կամ Երեխաների զարգացման ամբուլատոր քարտից, մեծահասակի ամբուլատոր քարտից և կանխարգելիչ պատվաստումների քարտից: Միաժամանակ իրականացված մի քանի պատվաստումների դեպքում արձանագրված ընդհանուր ՀԱԴ-երը գրանցվում են Աղյուսակ 1-ում տվյալ պատվաստումներից առաջինը նշված պատվաստման տողում, օրինակ, եթե միաժամանակ կատարվել են ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ, Պնևմո, Ռոտա պատվաստումները, արձանագրված ընդհանուր ՀԱԴ-երը պետք է գրանցվեն ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-ի տողում:

4. Աղյուսակ 1-ի սյունակներում լրացվում են.

1) առաջին սյունակում լրացված է պատվաստանյութերի անվանումները,

2) երկրորդ սյունակում` տվյալ ամսում ՀԱԴ-եր ունեցած անձանց թիվը: Երկրորդ սյունակի թիվը հավասար է երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ սյունակների թվերի գումարին,

3) երրորդ, չորրորդ և հինգերորդ սյունակներում՝ թեթև (ընդհանուր, տեղային, ընդհանուր և տեղային) ՀԱԴ-եր ունեցած անձանց թիվը,

4) վեցերորդ, յոթերորդ և ութերորդ սյունակներում՝ ծանր (ընդհանուր, տեղային, ընդհանուր և տեղային) ՀԱԴ-եր ունեցած անձանց թիվը,

5) իններորդ սյունակում լրացվում են հաղորդված ՀԱԴ-երի թիվը,

6) տասներորդ սյունակում լրացվում են հոսպիտալացված դեպքերի թիվը,

7) տասնմեկերորդ սյունակում լրացվում են մահվան դեպքերը:

5. Հաշվետվության Աղյուսակ 2-ում ներկայացվում է տեղեկատվություն՝ հաշվետու ամսվա ընթացքում ԲԿ-ում կատարված կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ:

6. Աղյուսակ 2-ի սյունակներում լրացվում են.

1) առաջին սյունակում լրացված է պատվաստանյութի անվանումը,

2) երկրորդ և վեցերորդ սյունակների յուրաքանչյուր տողում` տվյալ պատվաստանյութով պատվաստված անձանց ընդհանուր թիվը,

3) երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում` ընդհանուր թվից այն երեխաների թիվը, ովքեր տվյալ պատվաստումը ստացել են մինչև 12 ամսականը (11 ամսական 29 օրականը) լրանալը, իսկ ԿԿԽ` մինչև 2 տարեկանը լրանալը,

4) չորրորդ և յոթերորդ սյունակների յուրաքանչյուր տողում` ընդհանուր թվից այն երեխաների թիվը, ովքեր տվյալ պատվաստումը ստացել են օրացուցային ժամկետում /նշված տարիքում/ կամ մինչև 30 օր ուշացումով, բացառությամբ ՎՀԲ և ԲՑԺ պատվաստումների, որոնց համար նշված տարիքը համապատասխանաբար մինչև 24 և մինչև 48 ժամն է,

5) Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մասնաճյուղերի կողմից ամփոփ հաշվետվությունը կազմելիս ՎՀԲ (մինչև 24 ժամ) տողում նշվում է միայն ծննդատան կողմից ներկայացրած հաշվետվությունների տվյալները, ԲՑԺ-ի (մինչև 48 ժամ) տողում նաև ԲԿ-ում կատարված ԲՑԺ պատվաստման տվյալները:

7. Հաշվետվության Աղյուսակ 3-ում ներկայացվում է տեղեկատվություն համաճարակաբանական ցուցումով` ՎՀԱ-ի, որովայնային տիֆի, տուլարեմիայի, ժանտախտի, խոլերայի, գրիպի և այլ հիվանդությունների դեմ կատարված պատվաստումների վերաբերյալ:

8. Աղյուսակ 3-ի սյունակներում լրացվում են.

1) առաջին սյունակում լրացված է պատվաստանյութի անվանումը,

2) երկրորդ սյունակում` պատվաստման ենթակա առանձին տարիքային խմբերը,

3) երրորդ սյունակում` տվյալ պատվաստանյութով պատվաստված անձանց թիվը,

4) չորրորդ սյունակում` պատվաստողի մոտ արձանագրված պատահական ծակոցների թիվը ցանկացած պատվաստում իրականացնելիս,

5) «Նկատառում» սյունակում` առանձին պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ նկատառումները:

9. Աղյուսակ 4-ի սյունակներում լրացվում են.

1) առաջին սյունակում լրացված է պատվաստանյութի անվանումը

2) երկրորդ սյունակում` տվյալ ամսում յուրաքանչյուր պատվաստանյութի նկատմամբ հակացուցում ունեցող երեխաների ընդհանուր թիվը (չի ներառվում սուր ընթացքով վարակիչ և սոմատիկ հիվանդների թիվը, ինչպես նաև ջերմությամբ կամ առանց ջերմության քրոնիկ հիվանդությունների սրացումները): Յուրաքանչյուր դեպք ներկայացվում է որպես մեկ անձ, հաշվետվության ենթակա են միայն նոր դեպքերը,

3) երրորդ սյունակում` հակացուցում ունեցող մինչև մեկ տարեկան երեխաների թիվը, իսկ ԿԿԽ-ի համար` մինչև 2 տարեկան,

4) հինգերորդ և վեցերորդ սյունակներում` ծննդատանը և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում պատվաստումներից հրաժարվողների թիվը (յուրաքանչյուր հրաժարական ներկայացվում է որպես առանձին դեպք՝ ըստ պատվաստումների),

5) հաշվետվության ենթակա են հրաժարման միայն նոր դեպքերը:

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2021 թվականի փետրվարի 15-ի

 N 08-Ն հրամանի

 

Ձև N Պ-2/հ (ամսական, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ»

 

---------------------- 20---թ

 

Ում է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)------------------------------------------------

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ներկայացնում են՝

1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մասնաճյուղերին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնական ապարատ` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (տարեկան հաշվետվությունը)` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան հաշվետվությունը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Ով է ներկայացնում

 

Մարզ -------------------------------------------------------------------------------------------------------------------

Համայնք ---------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության անվանում, գտնվելու վայրը-----------------------------------------------------------------

Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ----------------------------------------------

Հարկ վճարողի հաշվառման համար -------------------------------------------------------------------------------

 

Պատվաստանյութի և օժանդակ պարագայի
անվանում

Մնացորդը հաշվետու
ժամանակա-շրջանում
/դեղաչափ/

Ստացվել է հաշվետու ժամանակա-շրջանում

Ծախսվել է հաշվետու ժամանակա-շրջանում

Կատարվել է հաշվետու ժամանակա-շրջանում` ըստ դեղաչափերի

Խոտանվել է հաշվետու
ժամանակա-շրջանում

Մնացորդը հաշվետու
ժամանակա-շրջանում
/դեղաչափ/

Կորստի տոկոս

ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԿ

ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԿ

ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԿ

I

II

III

IV

V

VI

VII

այլ

ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԿ

ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԿ

ԲԿ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

ԲՑԺ

             

X

X

X

X

X

X

           

ԲՑԺ-ի լուծիչ

             

X

X

X

X

X

X

           

ՎՀԲ

             

X

X

X

X

X

X

           

Ռոտա

               

X

X

X

X

X

           

ԱԿԴՓ/ՎՀԲ/
ՀԻԲ/ԻՊՊ

                   

X

X

X

           

ԱԿԴՓ/ԻՊՊ

             

X

X

X

X

X

X

           

Պնևմո

                   

X

X

X

           

ԿԿԽ

               

X

X

X

X

X

           

ԿԿԽ-ի լուծիչ

               

X

X

X

X

X

           

ԱՓԴԿ

             

X

X

X

X

X

X

           

ԱԴՓ-Մ

                 

X

X

X

X

           

ՄՊՊ

                 

X

X

X

X

           

Տուլարեմիա

               

X

X

X

X

X

           

ՎՀԱ

               

X

X

X

X

X

           

Մենինգակոկ

             

X

X

X

X

X

X

           

ՎՀԲ՝ ռիսկի խումբ

                 

X

X

X

X

           

Սեզոնային գրիպի դեմ

               

X

X

X

X

X

           

Կատաղության դեմ

             

X

X

X

X

X

X

           

Այլ

                                     

0,5 մլ ներարկիչ

             

X

X

X

X

X

X

X

         

2.0 մլ  ներարկիչ

             

X

X

X

X

X

X

X

         

2-5 մլ
Ներարկիչ՝ ներարկման

             

X

X

X

X

X

X

X

         

0,05 մլ ներարկիչ

             

X

X

X

X

X

X

X

         

Սկարիֆիկատոր

             

X

X

X

X

X

X

X

         

Անվտանգ այրման տուփ

           

X

X

X

X

X

X

X

X

         

Այլ

             

X

X

X

X

X

X

X

         

 

«______» ______________20     թ.               Ղեկավար

____________________________

 Կատարողի անուն, ազգանուն                      ԿՏ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ԲԺՇԿԱԿԱՆ ԻՄՈՒՆԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների (այսուհետ՝ ԲԻԿՊ) և օժանդակ պարագաների շարժի մասին հաշվետվության (այսուհետև` Հաշվետվություն) առաջին սյունակում գրանցումներ չեն կատարվում:

2. Երկրորդ, չորրորդ, վեցերորդ, տասնվեցերորդ և տասնութերորդ սյունակների տողերում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները (այսուհետ` ԲԿ) գրանցումներ չեն կատարում: Հաշվետվության նշված սյունակները լրացվում են միայն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ «ՀՎԿ ԱԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ) մարզային մասնաճյուղերի կողմից:

3. Հաշվետվության երկրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղում տվյալ ամսվա (տարվա) սկզբում առկա համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը, որը համապատասխանում է տվյալ մասնաճյուղի նախորդ ամսվա (տարվա) Պ-2/հ հաշվետվության մնացորդին՝ 18-րդ սյունակի քանակությանը:

4. Հաշվետվության երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲԿ-ում տվյալ ամսվա (տարվա) սկզբում առկա համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը, որը համապատասխանում է տվյալ ԲԿ-ի նախորդ ամսվա (տարվա) Պ-2/հ հաշվետվության մնացորդին՝ 19-րդ սյունակի քանակությանը:

5. Հաշվետվության չորրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ»-ի տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ստացված ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը:

6. Հաշվետվության հինգերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲԿ-ի տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ստացած համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը:

7. Հաշվետվության վեցերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՊՈԱԿ»-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ծախսված համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը:

8. Հաշվետվության յոթերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում ծախսված համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը:

9. Հաշվետվության տասնվեցերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում խոտանված համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը:

10. Հաշվետվության տասնյոթերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) ընթացքում խոտանված համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը:

11. Հաշվետվության տասնութերորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է «ՀՎԿ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ի կողմից տվյալ ամսվա (տարվա) վերջում առկա համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը, որը հաշվարկվում է համապատասխան տողի երկրորդ սյունակի տվյալը գումարելով չորրորդ սյունակի տվյալին և ստացածից հանելով վեցերորդ և տասնվեցերորդ սյունակների տվյալների գումարը:

12. Հաշվետվության տասնիններորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է ԲԿ-ում տվյալ ամսվա (տարվա) վերջում առկա համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների քանակությունը, որը հաշվարկվում է համապատասխան տողի երրորդ սյունակի տվյալը գումարելով հինգերորդ սյունակի տվյալին և ստացածից հանելով յոթերորդ և տասնյոթերորդ սյունակների տվյալների գումարը:

13. Հաշվետվության քսաներորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է համապատասխան ԲԻԿՊ-ների և օժանդակ պարագաների կորստի տոկոսը, որը հաշվարկվում է համապատասխան տողի յոթերորդ սյունակի տվյալից հանվելով «Կատարվել է հաշվետու ժամանակաշրջանում` ըստ դեղաչափերի» սյունակներում նշված տվյալների գումարը: Ստացված տարբերությունը բաժանվում է համապատասխան տողի յոթերորդ սյունակի տվյալին, արդյունքը բազմապատկվում է 100-ով:

Օրինակ՝ Ռոտավիրուսային պատվաստանյութի կորստի տոկոսը հաշվարկվում է՝

 

 Ռոտայի ծախս - (Ռոտա 1 + Ռոտա 2)

 ---------------------------------------------------------------------- x 100,

 Ռոտայի ծախս

 

որտեղ Ռոտայի ծախսը յոթերորդ սյունակի տվյալն է

 

14. Պատվաստանյութի կորստի տոկոսի հաշվարկման ժամանակ չի հաշվարկվում խոտանված պատվաստանյութի քանակը:

15. «Կատարվել է հաշվետու ժամանակաշրջանում` ըստ դեղաչափերի» սյունակներում լրացվում է տվյալ ԲԿ-ում հաշվետու ամսվա (տարվա) ընթացքում կատարված պատվաստումներն ըստ նվագների:

16. Յուրաքանչյուր ԲԻԿՊ-ի լուծիչի տվյալները ներկայացվում է առանձին տողով, լուծիչի քանակը նշվում է դեղաչափերով:

17. ԲԿ-ներում Պ-2/հ հաշվետվությունները լրացվում են տվյալ ամսվա պատվաստումների օրական ծախսի և պատվաստումների հաշվառման թերթիկների ամփոփ տվյալներից, ինչպես նաև «Բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների և օժանդակ պարագաների գրանցամատյանից»:

 

Հավելված 3

Առողջապահության նախարարի

2021 թվականի փետրվարի 15-ի

 N 08-Ն հրամանի

 

Ձև N Պ-3/հ (եռամսյակային, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐՍՏԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

---------------------- 20 ---թ

 

Որ մարմնին է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)-----------------------------------------------------------------

 

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մասնաճյուղերին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնական ապարատ` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (տարեկան հաշվետվությունը)` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան հաշվետվությունը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Որ մարմինն է ներկայացնում

 

Մարզ -------------------------------------------------------------------------------------------------------------------------

Համայնք ---------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր -----------------------------------------------------------------------

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ------------------------------------------------

Հարկ վճարողի հաշվառման համար -------------------------------------------------------------------------------------

 

Տողի թիվ

Պատվաստում (հերթական դեղաչափ) և կորստի մակարդակ

Նպատակային խումբ

Նպատակային երեխաների թիվ (եռամսյակային
/տարեկան)

Նրանցից պատվաստում-ներում ընդգրկված երեխաների թիվ

Ընդգրկվա-ծություն(տոկոս)

 

1

2

3

4

5

1

ԲՑԺ

1

     

2

ԿԿԽ 1

2

     

3

Ընդհանուր կորստի մակարդակ

       

4

ՎՀ Բ

1

     

5

ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ/ԻՊՊ-3

1

     

6

Հեպատիտ Բ-ի կորստի մակարդակ

       

10

ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ/ԻՊՊ -1

1

     

11

ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ/ԻՊՊ -3

1

     

12

ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ/ԻՊՊ ` կորստի մակարդակ

       

13

Ռոտա 1

1

     

14

Ռոտա 2

1

     

15

Ռոտա` կորստի մակարդակ

       

16

Պնևմո 1

1

     

17

Պնևմո 3

1

     

18

Պնևմո` կորստի մակարդակ

       

19

ՄՊՊ-1

14

     

20

ՄՊՊ-2

14

     

21

ՄՊՊ` կորստի մակարդակ

       

 

Պատասխանատու` ______________________             Ղեկավար` __________________

 

«-----» ----------------------- 20    թ.                                            ԿՏ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐՍՏԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Պատվաստումներում ընդգրկվածության և կորստի մակարդակի վերաբերյալ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) առաջին և երկրորդ սյունակներում գրանցումներ չեն կատարվում:

2. Հաշվետվության երրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է երկրորդ սյունակում նշված համապատասխան նպատակային խմբի երեխաների թիվը, մասնավորապես` 1 տարեկանների համար՝ 11 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, իսկ 2 տարեկանների համար` 23 ամսական 29 օրականը լրացած երեխաների թիվը, 14 տարեկանների համար՝ 14 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած աղջիկների թիվը: Օրինակ` 1-ին տողի 3-րդ սյունակում նշվում է տվյալ եռամսյակում 1 տարեկան (11 ամսական 29 օրականը լրացած) երեխաների թիվը:

3. Հաշվետվության չորրորդ սյունակի յուրաքանչյուր տողում լրացվում է երրորդ սյունակի համապատասխան տողի նպատակային խմբի երեխաներից պատվաստումներում (առաջին սյունակում նշված) ընդգրկված երեխաների թիվը` տվյալները լրացվում են Երեխաների զարգացման ամբուլատոր քարտից, մեծահասակի ամբուլատոր քարտից: Օրինակ` 2-րդ տողի 4-րդ սյունակում լրացվում է 3–րդ սյունակում նշված 2 տարեկան (23 ամսական 29 օրականը լրացած) երեխաներից կարմրուկի, կարմրախտի և խոզուկի առաջին դեղաչափով (ԿԿԽ 1) պատվաստումներում ընդգրկված երեխաների թիվը:

4. Հաշվետվության հինգերորդ սյունակի 1, 2, 4, 5, 7, 8, 10, 11, 13, 14, 16, 17 տողերում լրացվում է համապատասխան տողի պատվաստումներում ընդգրկվածությունը` տոկոսներով: 5-րդ սյունակի 6, 9, 12, 15, 18 տողերում լրացվում են համապատասխան պատվաստումներում ընդգրկվածության կորստի մակարդակները, իսկ 3-րդ տողում` ընդհանուր կորստի մակարդակը:

5. Պատվաստումներից դուրս մնացած երեխաների կորստի մակարդակը որոշվում է հետևյալ բանաձևերով`

1) կորստի ընդհանուր մակարդակ (այսուհետ՝ ԿԸՄ)

 

        ԲՑԺ-ի ԸՄ - ԿԿԽ-ի ԸՄ

------------------------------------------- x 100, որտեղ` ԸՄ - ընդգրկվածության մակարդակ (տոկոսներով)

          ԲՑԺ-ի ԸՄ

 

2) առանձին պատվաստումների կորստի մակարդակ

ա. վիրուսային հեպատիտ Բ-ի կորստի մակարդակ

 

ՎՀԲ ԸՄ - ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ/ԻՊՊ 3 ԸՄ

------------------------------------------- x 100

                ՎՀԲ ԸՄ

 

բ. ԱԿԴՓ/ՎՀԲ/ ՀԻԲ/ԻՊՊ- ի կորստի մակարդակ

 

 ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-1 ԸՄ - ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-3 ԸՄ

 ---------------------------------------------------------------------- x 100

                 ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ/ԻՊՊ-1 ԸՄ

 

գ. ռոտավիրուսային պատվաստումների կորստի մակարդակ

 

               Ռոտա 1 ԸՄ - Ռոտա 2 ԸՄ

 ---------------------------------------------------------------------- x 100

                 Ռոտա 1 ԸՄ

 

դ. պնևմակոկային պատվաստումների կորստի մակարդակ

 

               Պնևմո 1 ԸՄ - Պնևմո 3 ԸՄ

 ---------------------------------------------------------------------- x 100

              Պնևմո 1 ԸՄ

 

ե. ՄՊՊ պատվաստումների կորստի մակարդակ

 

          ՄՊՊ 1 ԸՄ - ՄՊՊ 2 ԸՄ

 -------------------------------------------------------- x 100

            ՄՊՊ 1 ԸՄ

 

Հավելված 4

Առողջապահության նախարարի

2021 թվականի փետրվարի 15-ի

 N 08-Ն հրամանի

 

Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան)

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

---------------------- 20---թ

 

Որ մարմնին է ներկայացվում (կազմակերպության անվանում, գտնվելու վայր)-------------------------------

------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Ներկայացնում են

1. Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան մասնաճյուղերին` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 5-ը:

2. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղերը՝ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կենտրոնական ապարատ` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ ամսվա 10-ը:

3. Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (տարեկան հաշվետվությունը)` «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնին»` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա փետրվարի 20-ը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության «Հանրապետական առողջապահական վերլուծական տեղեկատվական կենտրոնը» (տարեկան հաշվետվությունը)՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանի հաջորդ տարվա մարտի 25-ը:

 

*************

 

Որ մարմինն է ներկայացնում

 

Մարզ -------------------------------------------------------------------------------------------------------------------------

Համայնք ---------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության անվանում, գտնվելու վայր -----------------------------------------------------------------------

ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համար ------------------------------------------------

Հարկ վճարողի հաշվառման համար -------------------------------------------------------------------------------------

 

Հիվանդության
անվանում

Ծածկագիրն ըստ
ՀՄԴ X

Սեռ

տողերի
թիվ

այդ թվում՝ ըստ տարիքի

Ընդա-մենը

0-1տ

1տ.

2տ.

3տ.

4տ.

5տ.

6տ.

7տ.

8տ.

9տ.

10տ.

11-14տ.

15-20տ.

20 տ. և բարձր

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

Դիֆթերիա

A 36

Տ

01

                             

Կ

02

                             

Կապույտ հազ

A 37.0

Տ

03

                             

Կ

04

                             

Հարկապույտ հազ

 A 37.1

Տ

05

                             

Կ

06

                             

Փայտացում

A 33-35

Տ

07

                             

Կ

08

                             

Սուր պոլիոմիելիտ/
Սուր թորշոմած
կաթվածահարություն

A80/G61

Տ

09

                             

Կ

10

                             

Կարմրուկ

B 05

Տ

11

                             

Կ

12

                             

Կարմրախտ / ԲԿՀ

B 06/P35.0

Տ

13

                             

Կ

14

                             

Սուր հեպատիտ Բ

B 16

Տ

15

                             

Կ

16

                             

Համաճարակային պարոտիտ /Խոզուկ/

B 26

Տ

17

                             

Կ

18

                             

Շնչառական օրգանների տուբերկուլոզ

A15-A16

Տ

19

                             

Կ

20

                             

Ռոտավիրուսային 
վարակ

A08.0

Տ

21

                             

Կ

22

                             

Մանրէային մենինգիտներ , այդ թվում`

G00

Տ

23

                             

Կ

24

                             

N.meningitidis-ով պայմանավորված

A39 (G01)

Տ

25

                             

Կ

26

                             

S.pneumoniae-ով պայմանավորված

G 00.1

Տ

27

                             

Կ

28

                             

H. influenzae-ով պայմանավորված

G 00.8

Տ

29

                             

Կ

30

                             

Տուբերկուլոզային մենինգիտ

A17 (G01)

Տ

31

                             

Կ

32

                             

Այլ մանրէային մենինգիտներ

G00.9

Տ

33

                             

Կ

34

                             

Այլ /նշել/

 

Տ

37

                             

Կ

38

                             

«______» _________20    թ.            Ղեկավար

 

 ____________________________

 Կատարողի անուն, ազգանուն                          ԿՏ

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) առաջինից չորրորդ սյունակներում գրանցումներ չեն կատարվում:

2. Հաշվետվության 5-րդից 18-րդ սյունակներում լրացվում է համապատասխան կառավարելի վարակիչ հիվանդության հաստատված դեպքերի թիվը՝ ըստ տարիքի և ըստ սեռի:

3. Հաշվետվության 19-րդ սյունակում լրացվում է համապատասխան կառավարելի վարակիչ հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը՝ ըստ սեռի:

4. Հաշվետվության առաջին սյունակում նշված յուրաքանչյուր հիվանդության համար հատկացված է 2 տող ըստ սեռի՝ արական «Տ», իգական «Կ»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: