Գլխավոր տեղեկություն
Համար
N 149-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.02.2021
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.02.2021
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

16 փետրվարի 2021 թ.

N 149-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԴԻՋԻԳԵՅՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 02665848) ՏՆՕՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ 2021 թվականի փետրվարի 12-ին կազմված թիվ 1 արձանագրությունը, ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18910 հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով սահմանված պահանջները խախտելու համար «Դիջիգեյմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հարություն Վարդանյանի նկատմամբ նշանակել տուգանք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով։

2. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին։

3. Տուգանքը ենթակա է վճարման սույն հրամանն օրենքով սահմանված կարգով հանձնելու օրվանից ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում։

4. Սույն հրամանը կարող է գանգատարկվել վարչական մարմին կամ վերադաս վարչական մարմին այն հանձնելու օրվանից հետո երեսուն օրվա ընթացքում, կամ կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։

5. Սույն հրամանն իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանից, իսկ այն գանգատարկելու դեպքում գանգատն առանց բավարարման թողնելուց հետո 15 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

  Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 փետրվարի 2021 թվական: